Իրադարձություններ

ՏԵՂԵԿԱՆՔ <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

10.01.2011
Ամբողջությամբ տեղաբաշխվել է <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ի բաժնետոմսերի` 1,400,000,000 ՀՀ դրամ անվանական ծավալով երկրորդ թողարկումը: Տեղաբաշխման արդյունքում Ընկերությանը հաջողվել է ներգրավվել 1,554,000,000 ՀՀ դրամ ծավալով միջոցներ, ինչը ՀՀ կորպորատիվ արժեթղթերի շուկայի պատմության մեջ եզակի դեպքերից է:

Տեղաբաշխումը իրականացվել է երկու փուլով` գործող բաժնետերերի կողմից նախապատվության իրավունքով բաժնետոմսերի ձեռքբերմամբ և ազատ բաժանորդագրության միջոցով:

Նախապատվության իրավունքի կիրառման շրջանակում, որը ընթացել է նոյեմբերի 2-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, տեղաբաշխվել են 114,492,060 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 103,146 հատ բաժնետոմսեր կամ նախապատվության իրավունքի շրջանակում վաճառքի ենթակա բաժնետոմսերի 51%-ը: Բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից օգտվել են Ընկերության 50 բաժնետերեր:

Ազատ բաժանորդագրությունը ընթացել է դեկտեմբերի 2-22-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել են թվով 122 ներդրողներ` ձեռք բերելով 1,439,507,940 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 1,296,854 հատ բաժնետոմսեր: <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն, որը հանդես է գալիս որպես տեղաբաշխման կազմակերպիչ, գործընթացը որակում է որպես հաջողված` հաշվի առնելով ներդրողների ակտիվությունն ու ցուցաբերած պահանջարկը Ընկերության բաժնետոմսերի նկատմամբ:

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: