Իրադարձություններ

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է «ԷՔՍՊՐԵՍ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ» ՓԲԸ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄԸ

26.12.2008
2008 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի ֆոնդային բորսայում դադարեցվել է «Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ» ՓԲԸ-ի` «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի Bbond հարթակում 21.08.2008թ. ցուցակված AMXPKUB21ER3 ծածկագրով պարտատոմսերի ցուցակումը` համաձայն թողարկողի համապատասխան դիմումի: Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՖԲ-ում պարտատոմսերի ցուցակումը որևէ ձևով չի նպաստել պարտատոմսերի իրացվելիության բարձրացմանը: Ցուցակման դադարեցումից հետո արտաբորսայում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից շարունակվելու է պարտատոմսերի երկկողմանի գնանշումը, որը թույլ կտա ապահովել ներդրողներին պարտատոմսերի բավարար իրացվելիություն: Արդյունքում` Ընկերությունը զերծ կմնա ՀՖԲ-ի ցուցակման պահպանման լրացուցիչ ֆինանսական ծախսերից: Ներդրողները կարող են պարտատոմսերի ընթացիկ գնանշումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ ստանալ` այցելելով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ (ք. Երևան, Խանջյան 13/2) կամ նրա պաշտոնական տնային էջ (www.armswissbak.am):

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: