Իրադարձություններ

ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-Ի ԵՐՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ

16.09.2008
Սեպտեմբերի 2-13-ը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից տեղաբաշխվել են ազատ բաժանորդագրության դրված «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային մասնակի մարումներով 8,000 հատ (400 մլն ՀՀ դրամ ծավալով) պարտատոմսերը: Հիշեցնենք, որ Բանկի և Ընկերության միջև 2008թ.-ի օգոստոսի 5-ին կնքվել էր Երաշխավորված տեղաբաշխում կազմակերպելու մասին պայմանագիր, համաձայն որի` նախատեսվում էր տեղաբաշխել 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 10,000 քանակով) և 36 ամիս մարման ժամկետով պարտատոմսեր: Տեղեկացնենք նաև, որ բաժանորդագրության ավարտից հետո Բանկը երկրորդային շուկայից պարտատոմսերի ձեռքբերման հնարավորություն է ընձեռում:

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: