Իրադարձություններ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՑ 15-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ԲԱՆԿՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼՈՒ ԵՆ «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

26.08.2008
ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Վալլետտա» ՍՊԸ-ի պարտատոմսերի ազդագիրը գրանցման մասին որոշումը կայացվել է 2008 թվականի օգոստոսի 25-ին: 2008թ-ի սեպտեմբերի 2-ից, մինչև 2008թ-ի սեպտեմբերի 15-ը ներառյալ հրապարակային առաջարկի միջոցով Բանկը նախատեսում է տեղաբաշխել «Վալլետտա» ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային մասնակի մարումներով ոչ փաստաթղթային պարտատոմսերը` հետևյալ պայմաններով. Թողարկման ընդհանուր ծավալը` 500,000,000 ՀՀ դրամ Անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ Քանակը` 10,000 հատ Արժեկտրոնային տոկոսադրույքը` 11% տարեկան Շրջաանռության ժամկետը` 36 ամիս Արժեկտրոնների վճարում` կիսամյակային պարբերությամբ Մասնակի մարումներ 02.09.2010թ. և 02.09.2011թ. անվանական արժեքի 50%-ի չափով 400,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (8,000 հատ) պարտատոմսերը նախատեսվում է տեղաբաշխել բաց բաժանորդագրության միջոցով, իսկ մնացած 100,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (2,000 հատ) պարտատոմսերը ձեռք է բերվում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից: Պարտատոմսերի բաժանորդագրությանը կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ ներկայացնելով սահմանված կարգով լրացված պարտատոսմերի ձեռքբերման հայտը, որի ձևը ներկայացված է պարտատոմսերի ազդագրում: Ներդրողները հայտի ձևը կարող են ստանալ նաև տեղում:

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: