Իրադարձություններ

ԱՎԱՐՏՎԵԼ Է «ԷՔՍՊՐԵՍ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ» ՓԲԸ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ

12.08.2008
Օգոստոսի 11-ի դրությամբ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից տեղաբաշխվել են ազատ բաժանորդագրության դրված «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային 5,000 հատ (125 մլն ՀՀ դրամ ծավալով) պարտատոմսերը: Հիշեցնենք, որ Բանկի և Ընկերության միջև 2008թ-ի մայիսի 16-ին կնքվել էր Պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման մասին պայմանագիր, համաձայն որի` նախատեսվում է տեղաբաշխել 150մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (25,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 6,000 քանակով) և 18 ամիս մարման ժամկետով պարտատոմսեր: Տեղեկացնենք նաև, որ բաժանորդագրության ավարտից հետո Բանկը երկրորդային շուկայից պարտատոմսերի ձեռքբերման հնարավորություն է ընձեռում: Ցանկացողները կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ:

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: