Իրադարձություններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-Ի AMVALTB01ER1 ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ԵՐԿՐՈԴ ՎՃԱՐՈՒՄԸ

04.08.2008
2008թ. օգոստոսի 4-ին Բանկն իրականացրել է «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ի առաջին թողարկման պարտատոմսերի արժեկտրոնների վճարումը: Հիշեցնենք, որ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի մասին որոշումն ընդունվել էր 2007թ. հունիսի 19-ին` հետևյալ պայմաններով. անվանական արժեքը 50 000 ՀՀ դրամ, քանակը 7,000 հատ, ընդհանուր ծավալը 350 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը 10.5% (կիսամյակային` 5.25%), մարման ժամկետը 18 ամիս: Տեղեկացնենք, որ պարտատոմսերը կմարվեն, ինչպես նաև վերջին արժեկտրոնները կվճարվեն 2009թ. փետրվարի 2-ին հաջորդող երեք օրերի ընթացքում:

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: