Իրադարձություններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ԱՎԱՐՏԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ԺԱՄԿԵՏԻՑ ԵՐԿՈՒ ՕՐ ՇՈՒՏ

17.07.2008
Հուլիսի 16-ի դրությամբ Բանկի կողմից տեղաբաշխվել են ազատ բաժանորդագրության դրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային 10,000 հատ (500 մլն ՀՀ դրամ ծավալով) պարտատոմսերը, սակայն տեղաբաշխման վերջնաժամկետը հանդիսանում է 18.07.2008թ.: Հիշեցնենք, որ Բանկի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի միջև 2008թ-ի մայիսի 20-ին կնքվել էր Պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, համաձայն որի` նախատեսվում է տեղաբաշխել 1մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 20,000 քանակով) և 36 ամիս մարման ժամկետով պարտատոմսեր: Տեղեկացնենք նաև, որ բաժանորդագրության ավարտից հետո Բանկը երկրորդային շուկայից պարտատոմսերի ձեռքբերման հնարավորություն է ընձեռում: Ցանկացողները կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ:

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: