Նորություններ

ԳՐԱՆՑՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ «ԷՔՍՊՐԵՍ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ» ՓԲԸ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ

04.07.2008
Հուլիսի 4-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացրել «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի պարտատոմսերի ազդագիրը սահմանված կարգով գրանցելու համար: Տեղեկացնենք, որ «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջև 2008թ-ի մայիսի 16-ին կնքվել էր Պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման մասին պայմանագիր, համաձայն որի նախատեսվում է տեղաբաշխել 150 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (25,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 6,000 քանակով) և 18 ամիս մարման ժամկետով պարտատոմսեր: Նշենք, որ պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել հրապարակային առաջարկի միջոցով: Հրապարակային առաջարկի և պարտատոմսերի տեղաբաշխման մանրամասների վերաբերյալ Բանկի և Ընկերության կողմից լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն պարտատոմսերի ազդագրի գրանցվելուց հետո:

Բոլոր Նորությունները