Նորություններ

ԳՐԱՆՑՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ

19.06.2008
Հունիսի 18-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պարտատոմսերի ազդագիրը` սահմանված կարգով գրանցելու համար: Տեղեկացնենք, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջև 2008թ-ի մայիսի 20-ին կնքվել էր Պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, համաձայն որի` նախատեսվում է տեղաբաշխել 1մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 20,000 քանակով) և 36 ամիս մարման ժամկետով պարտատոմսեր: Նշենք, որ պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել հրապարակային առաջարկի միջոցով: Հրապարակային առաջարկի և պարտատոմսերի տեղաբաշխման մանրամասների վերաբերյալ Բանկի և Ընկերության կողմից լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն պարտատոմսերի ազդագրի սահմանված կարգով գրանցվելուց հետո:

Բոլոր Նորությունները