05.04.2011
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-Ի ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
2011 թվականի ապրիլի 18-ին ժամը 11:00-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքի Դե Մալանյի փողոց 22 հասցեում տեղի կունենա ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:

17.03.2011
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔ
Վաճառվում է բնակարան ք. Երևան, Քանաոեռ-Զեյթուն համայնքի, Կ. Ուլնեցու փող., 1  փակ., 2-րդ շենքի, թիվ 36 հասցեում:
Բնակարանի վաճառքի գինը սահմանված է 14,800,000 ՀՀ դրամ:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Բանկի հետևյալ հեռախոսահամարներով`

03.03.2011
ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
”ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ” ՓԲԸ-ի ու ”Ազգային հիփոթեքային ընկերություն” ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև ստորագրված պայմանագրի շրջանակներում
24.02.2011թ. ”ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ” ՓԲԸ-ի ու ”Ազգային հիփոթեքային ընկերություն” ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև ստորագրվել է պայմանագիր, որի շրջանակներում Բանկն իր հաճախորդներին կտրամադրի հիփոթեքային վարկեր անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման նպատակով:

10.01.2011
ՏԵՂԵԿԱՆՔ <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջությամբ տեղաբաշխվել է <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ի բաժնետոմսերի` 1,400,000,000 ՀՀ դրամ անվանական ծավալով երկրորդ թողարկումը: Տեղաբաշխման արդյունքում Ընկերությանը հաջողվել է ներգրավվել 1,554,000,000 ՀՀ դրամ ծավալով միջոցներ, ինչը ՀՀ կորպորատիվ արժեթղթերի շուկայի պատմության մեջ եզակի դեպքերից է:
Տեղաբաշխումը իրականացվել է երկու փուլով` գործող բաժնետերերի կողմից նախապատվության իրավունքով բաժնետոմսերի ձեռքբերմամբ և ազատ բաժանորդագրության միջոցով:

20.12.2010
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏՆՕՐԵՆ ԿԱՐԵՆ ՏՈՒՐՅԱՆԻ ՀԵՏ
Դեկտեմբերի 1-ին ավարտվեց «Արցախ հէկի» լրացուցիչ թողարկած բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի կիրառման ժամանակահատվածը։ Ռեեստրի փակման դրությամբ 1112 բաժնետերերից նախապատվության իրավունքից օգտվել է 50 բաժնետեր, որոնք ձեռք են բերել շուրջ Դ114,5 մլն ընդհանուր ծավալով 103 հազ. հատ բաժնետոմս: Հիշեցնենք, որ «Արցախ հէկի» տնօրենների խորհուրդն օգոստոսի 20-ին  որոշում էր ընդունել 1,4  մլն հատ (ընդհանուր առմամբ` Դ1,54 մլրդ-ի) ոչ փաստաթղթային սովորական անվանական բաժնետոմսեր տեղաբաշխել։

13.12.2010
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Սույն թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ավարտվել է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի կիրառման ժամանակահատվածը, և ամփոփվել են արդյունքները: Նախապատվության իրավունքից օգտվել են 50 բաժնետերեր, որոնց կողմից ձեռք են բերվել 114,492,060 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 103,146 հատ բաժնետոմսեր:
Դեկտեմբերի 2-ից 22-ն ընկած ժամանակահատվածում տեղի կու

18.11.2010
15.11.2010Թ. ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ ՓԲԸ ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԵԲ-ԿԱՅՔԸ` INVEST.ARMSWISSBANK.AM
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն, կարևորելով իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը` ներդրումային բանկային ծառայությունները, մեկնարկել է իր նոր ներդրումային վեբ-կայքը` Invest.armswissbank.am , որն  ուղղված է նոր և արդյունավետ ներդրումային լուծումների մշակմանն ու ներդրմանը

10.09.2010
ՎԱԼԼԵՏՏԱ՚ ՍՊԸ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՄԱՐՈՒՄ ԵՎ ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՎՃԱՐՈՒՄԸ
2010թ. սեպտեմբերի 9-ին ՙՎալլետտա՚ ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված AMVALTB23ER5 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի մայր գումարի մասնակի մարում և արժեկտրոնների չորրորդ վճարումը: Որպես հաշվարկային բանկ հանդես է եկել ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն:

26.08.2010
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-Ի 2010Թ-Ի ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի 2010թ-ի օգոստոսի 20-ին կայացած Տնօրենների Խորհրդի նիստում որոշում է ընդունվել հայտարարված բաժնետոմսերից 1,400,000,000 ՀՀ դրամ ծավալի 1,400,000 հատ ոչ փաստաթղթային սովորական անվանական բաժնետոմսեր լրացուցիչ տեղաբաշխելու մասին: Միաժամանակ Տնօրենների Խորհուրդը հաստատել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի ոչ փաստաթղթային հասարակ անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման պայմանները, հա

09.07.2010
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ
2010 հուլիսի 7-ին «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն իրականացրել է AMHRGAB22ER0 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի արժեկտրոնների չորրորդ վճարումը: Որպես հաշվարկային բանկ հանդես է եկել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»ՓԲԸ-ն:


1 ... 9 10 11 12 13 ... 21


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: