10.04.2010
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
2010 թվականի ապրիլի 25-ին ժամը 11:00-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քա­ղաքի Դե Մալանյի փողոց 22 հասցեում տեղի կունենա ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ի բաժնե­տե­րերի տարեկան ընդհանուր ժողովը:

08.04.2010
ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ 8-10% ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն ՎԶԵԲ-ի (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ) համագործակցության շրջանակներում տրամադրում է ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ գործիքներ 8-10% տարեկան տոկոսադրույքով:

07.04.2010
“ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ” ՓԲԸ-Ն ԳՐԱՆՑՎԵԼ Է ՈՐՊԵՍ “ԱՐՑԱԽ ՀԷԿ” ԲԲԸ-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂ
Սկսած 03.04.2010թ.-ից “ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ” ՓԲԸ-ին շնորհվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ֆոնդային բորսայում 29.10.2009թ.-ից AHEK հապավմամբ ցուցակված “ԱՐՑԱԽ ՀԷԿ” ԲԲԸ-ի բաժնետոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: 06.04.2010թ.-ից “ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն իրականացնում է “ԱՐՑԱԽ ՀԷԿ” ԲԲԸ-ի բաժնետոմսերի պարտադիր երկկողմանի գնանշումների կազմակերպումը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ֆոնդային բորսայում:

11.03.2010
ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն համագործակցության նպատակով հայտարարում է գույքի գնահատմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների ընտրություն, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց որպես ապահովություն վերցվող գույքերի, այդ թվում` գույքային իրավունքների (պահանջների) գնահատում իրականացնելու համար:
Ընտրությանը կարող են մասնակցել գույքի գնահատմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունները:

05.03.2010
«ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ
2010թ. մարտի 5-ին «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված AMVALTB23ER5 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի արժեկտրոնների երրորդ վճարումը: Որպես հաշվարկային բանկ հանդես է եկել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն:

26.02.2010
ՑՈՒՑԱԿՎԵԼ Է«ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ
26/02/2010թ.-ից «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ի պարտատոմսերի երրորդ թողարկումը (VALTB3) ցուցակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի Bbond ցուցակում:

01.02.2010
ՄԱՐՎԵԼ ԵՆ «ԷՔՍՊՐԵՍ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ
2010 թվականի հունվարի 29-ին մարվել են «Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված 150 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 25,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը` 18 ամիս շրջանառության ժամկետով և 12% տարեկան եկամտաբերության պայմաններով:

22.01.2010
ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ
Հունվարի 20-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Տնօրինության որոշմամբ փոփոխվել են «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի կողմից հաճախորդներին մատուցվող բրոքերային ծառայությունների մատուցման սակագները, որոնք ուժի մեջ են մտնելու փետրվարի 01-ից: Փոփոխված սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ.

13.01.2010
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ
2010թ. հունվարի 13-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն իրականացրել է AMHRGAB22ER0 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի արժեկտրոնների երրորդ վճարումը: Որպես հաշվարկային բանկ հանդես է եկել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն:

12.01.2010
ՄԱՐՎԵԼ ԵՆ «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ AMVALTB02ER9 ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ
2009 թվականի դեկտեմբերի 26-ին մարվել են «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ի կողմից թողարկված AMVALTB02ER9 տարբերակիչ ծածկագրով 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը` 24 ամիս շրջանառության ժամկետով և 10.5% տարեկան եկամտաբերության պայմաններով: Ընկերության կողմից մարման և վերջին արժեկտրոնի գումարները վճարվել են 30.12.2009թ.-ին: Հիշեցնենք, որ պարտատոմսերը տեղաբաշխվել են 2007 թվականի դեկտեմբերի 26-ից:


1 ... 10 11 12 13 14 ... 20


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: