14.02.2008
ԱՅՍՈՒՀԵՏ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ
Փետրվարի 14-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Տնօրինության որոշմամբ փոփոխվել են «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի կողմից հաճախորդներին մատուցվող բրոքերային ծառայությունների մատուցման սակագները: Փոփոխված սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ

01.02.2008
ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՑ ԲԱՆԿԸ FCI-Ի ԱՆԴԱՄ Է
Բանկն անդամակցել է FCI (Factors Chain International) միջազգային ֆակտորինգային կազմակերպությանը, ինչը հնարավորություն է տալիս ֆակտորինգային ծառայություններ մատուցել շուրջ 70 երկրներում առանց գործընկեր բանկերի երկարաժամկետ որոնման, փաստաթղթաշրջանառության և պայմանագրային բազայի երկարատև համաձայնեցման, երկրների միջև եղած առևտրային, օրենսդրական և այլ իրավաբանական անհամապատասխանություններից բխող խնդիրների լրացուցիչ հարթեցման:

01.02.2008
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ՊԵՏՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼ
2008թ.-ի փետրվարի 1- ին ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ ստորագրած պայմանագրով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին կրկին շնորհվել է ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային շուկայի գործակալի կարգավիճակ: Հիշեցնենք, որ այդ իրավունքը Բանկը ստացել էր դեռ 2 տարի առաջ:

10.01.2008
ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ...
Սույն թվականի հունվարի 25-ին ժամը 11.00-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքի Դե Մալանյի փողոց 22 հասցեում տեղի կունենա «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը:

29.12.2007
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2007-ին Բանկի աշխատակիցների համար հայտարարված վերլուծական հոդվածների մրցույթն ամփոփված է: Մրցույթի արդյունքում լավագույնն են ճանաչվել Վարկավորման բաժնի մասնագետ Վաչե Ստեփանյանի «Ֆակտորինգը և նրա զարգացման հնարավորությունները Հայաստանում» և նույն բաժնի վարկային վերլուծաբան Դավիթ Վարդանյանի «Լիզինգը և նրա զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմաներով հոդվածները: Հաղթողներին հանձնվել են պատվոգրեր և դրամական պարգևներ:

21.12.2007
ԳՐԱՆՑՎԵԼ Է «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-Ի ԵՐԿՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 2007թ. դեկտեմբերի 21-ին գրանցել է «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ի երկրորդ թողարկման պարտատոմսերի ազդագիրը: Հիշեցնենք, որ պարտատոմսերի ամբողջ ծավալի 80%-ը ձեռք է բերվելու տեղաբաշխման խմբի կողմից, իսկ մնացած 20%-ը` 100 մլն ՀՀ դրամի չափով, նախատեսվում է տեղաբաշխել բաժանորդագրության միջոցով` 26.12.2007-ից մինչև 12.01.2008-ը: Շահագրգռված ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ` պարտատոմսեր ձեռք բերելու նպատակով: Մանրամասն կարդացեք այստեղ:

03.12.2007
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՖՅՈՒՉԵՐՍՆԵՐ
Իր կողմից մատուցվող բրոքերային ծառայությունների շրջանակներում ԲԱՆԿԸ դեկտեմբերի 3-ից առաջարկում է նոր ներդրումային գործիք` ամերիկյան, եվրոպական և ռուսական բորսաներում գնանշվող ապրանքային և ֆինանսական ֆյուչերսներ: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

15.11.2007
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ՈՒՄ ԿՆՔՎԵՑ «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-Ի ԵՐԿՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
2007թ. նոյեմբերի 15-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ում կնքվեց «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ի երկրորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման պայմանագիր, որի համաձայն 400 մլն ՀՀ դրամի պարտատոմսերը տեղաբաշխվելու են Բանկի կողմից ձևավորված տեղաբաշխման խմբի շրջանակում, իսկ 100 միլիոնը`բաժանորդագրման միջոցով: Ավելի մանրամասն կարդացեք այստեղ:

10.10.2007
ՀԱՄԱԼՐՎԵԼ Է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԹՂԹԱԿԻՑ ԲԱՆԿԵՐԻ ՑԱՆԿԸ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործընկեր բանկերի ցանկը համալրվել է ևս մեկով: «Ուկրսոցբանկ» բաժնետիրական առևտրային բանկում Բանկի համար բացվել է բազմարժութային թղթակցային հաշիվ եվրոյով, ԱՄՆ դոլարով և ուկրաինական գրիվնայով:

25.09.2007
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
2007թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխման շնորհանդեսը: Պարտատոմսերի թողարկման կազմակերպիչ և գլխավոր տեղաբաշխող է հանդես գալիս «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն: Բաժանորդագրությանը մասնակցել ցանկացող բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ` պարտատոմսեր ձեռք բերելու նպատակով : Ավելի մանրամասն կարդացեք ³Ûëï»Õ: Պարտատոմսերի թողարկման ազդագիրը: Ազդագրին կից հավելվածները: Պարտատոմսի ձեռք բերման հայտի ձևը:


1 ... 15 16 17 18 19 ... 21