06.06.2007
ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԹՂԹԱԿԻՑ ԲԱՆԿԵՐԻ ՑԱՆԿԸ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործընկեր բանկերի ցանկը համալրվել է ևս մեկով: Լատվիական «Նորվիկ» բանկում Բանկի համար բացվել է բազմարժութային թղթակցային հաշիվ եվրոյով և ԱՄՆ դոլարով, ինչպես նաև Բանկում բացվել է «Նորվիկ» բանկի թղթակցային հաշիվը ՀՀ դրամով:

05.06.2007
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԲԱՆԿՆ Է…
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ՀՀ ֆինանսական շուկայում առաջին բանկն է, որին ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվել են բրոքերային և արժեթղթերի պահառության գործունեությունների լիցենզիաներ:

30.05.2007
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 750 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄՈՎ
23.04.07թ.-ին կայացած բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացել է 750 միլիոն ՀՀ դրամով և այժմ կազմում է 3.750 միլիոն ՀՀ դրամ:

20.05.2007
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է…
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի չորս աշխատակցի Կենտրոնական բանկի կողմից շնորհվել է Արժեթղթերի շուկայում ընդհանուր մասնագիտական որակավորման հավաստագիր, իսկ ևս չորսին` Արժեթղթերի շուկայում պահառուի մասնագետի որակավորման հավաստագիր:

06.04.2007
ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ...
Սույն թվականի ապրիլի 23-ին ժամը 11.00-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքի Դե Մալանյի փողոց 22 հասցեում տեղի կունենա «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:

12.03.2007
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
Մամուլում առաջին անգամ հրապարակվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Գործադիր տնօրենի` Գևորգ Մաչանյանի հարցազրույցը: Նյութին կարելի է ծանոթանալ միայն ռուսերեն տարբերակով http://www.express.am/9_07/fb09.html կայքում:

21.02.2007
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԸՆՏՐՎԵԼ Է ՈՐՊԵՍ ԳԵՐՄԱՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲԱՆԿ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն ընտրվել է որպես Գերմանահայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի զարգացում» վարկային ծրագրի գործընկեր բանկ: Ծրագրի շրջանակներում հիմնադրամը վերաֆինանսավորելու է Բանկի կողմից ծրագրի պահանջներին բավարարող փոքր հիդրոէլեկտրոկայաններին տրամադրված վարկերը:

14.02.2007
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ...
2007թ. փետրվարի 14-ին առաջին անգամ ՀՀ ֆինանսական շուկայում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և ՀՀ Կենտրոնական բանկի միջև իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերով ռեպո գործարք:

29.01.2007
ԲԼՈՒՄԲԵՐԳ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ԳՆԱՆՇՎԵԼ...
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Բլումբերգ համակարգում սկսել է գնանշել հիմնական արտարժույթների (եվրո, բրիտանական ֆունտ ստեռլինգ, շվեյցարական ֆրանկ, ռուսական ռուբլի) սփոթ փոխարժեքները ԱՄՆ դոլարի նկատմամբ:

25.01.2007
ԲԼՈՒՄԲԵՐԳ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋԸ
Բլումբերգ համակարգում բացվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի պաշտոնական էջը (կոդ` ASWI), որտեղ օնլայն տարբերակով ներկայացվում են Բանկի կողմից ՀՀ դրամի նկատմամբ գնանշվող հիմնական արտարժույթների սփոթ և ֆորվարդ փոխարժեքները, ՀՀ դրամով միջբանկային դեպոզիտների, ինչպես նաև ռեպո և հակադարձ ռեպո գործիքների տոկոսադրույքները, ՀՀ գանձապետական և Կենտրոնական բանկի պարտատոմսերի գնանշումները:


1 ... 17 18 19 20 21