06.09.2006
ԲԱՑՎԵԼ Է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԵՐԿՐՈՐԴ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋԸ...
2006թ. սեպտեմբերի 6-ին, Ռեյթերս միջազգային տեղեկատվական համակարգում բացվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի երկրորդ պաշտոնական էջը(կոդ` ARSI), որում ամբողջությամբ ներկայացված են ՀՀ պետական պարտատոմսերի գնանշումները, միևնույն ժամանակ բանկի առաջին պաշտոնական էջում (կոդ` ARSJ) բացի հիմնական արտարժույթների փոխարժեքներից այժմ ներկայացվում են նաև բանկի կողմից առաջարկվող արտարժութային ածանցյալ գործիքների (ֆորվարդ, սվոպ) գնանշումները:

15.05.2006
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է...
2006թ.-ի մայիսի 15-ին ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության որոշմամբ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվել է ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային, միջին ժամկետայնության արժեկտրոնային և կարճաժամկետ պարտատոմսերի առաջնային շուկայի գործակալի կարգավիճակ:

10.05.2006
ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 1-ին, 2006, հրապարակվեց «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ առաջին տարեկան հաշվետվությունը 2005թ.-ի համար: Հաշվետվության .pdf տարբերակը կարելի է գտնել կայքի «ֆինանսական ցուցանիշներ» բաժնում:

10.05.2006
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՄԱՅԻՍԻ 10-ԻՑ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ...
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն մայիսի 10-ից հանդիսանում է Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի մասնակից անդամ:

04.04.2006
ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ...
Սույն թվականի ապրիլի 28-ին ժամը 11.00-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքի Դե Մալանյի փողոց 22 հասցեում տեղի է ունեցել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

10.03.2006
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ԴԱՐՁԵԼ Է...
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը դարձավ «Հայաստանի հիպոթեքային շուկայի մասնակիցների միության» հիմնադիր անդամ` ՀՀ-ում գործող յոթ առևտրային բանկերի, երկու վարկային կազմակերպությունների, չորս ապահովագրական ընկերությունների և չորս անշարժ գույքի գործակալությունների հետ միասին:

15.09.2005
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ԴԱՐՁԵԼ Է...
2005թ-ի սեպտեմբերի 15-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը դարձել է ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի շուկայի դիլեր:

04.09.2005
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ԴԱՐՁԵԼ Է...
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը դարձել է ՍՎԻՖԹ միջազգային փոխանցումների համակարգի անդամ:

29.07.2005
ԲԼՈՒՄԲԵՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ
Բլումբերգի ներդրումը բանկի դիլերներին թույլ տվեց սկսել ակտիվ գործունեություն օտարերկրյա պետական պարտատոմսերի շուկաներում:

25.07.2005
REUTERS WEALTH MANAGER ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը առաջիններից մեկն է ԱՊՀ-ում, ում կողմից ներդրվեց Reuters Wealth Manager համակարգը, որը հնարավորություն ստեղծեց ներդրումային որոշումների արագ և արդյունավետ կայացման համար` շուկայական փոփոխությունների մասին ամենաթարմ տեղեկատվություն մատակարարելով:


1 ... 17 18 19 20 21


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: