20.05.2015թ. <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ և Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր՝ հաճախորդներին Բանկի և Հիմնադրամի կողմից համատեղ ծրագրեր առաջարկելու նպատակով:
Սիրով տեղեկացնում ենք. որ 2015թ.-ի ապրիլի 16-ին կայացել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի առաջին և երկրորդ տրանշների տեղաբաշխումը Նասդաք Օէմէքս Արմենիա ԲԲԸ տեղաբաշխման հարթակում:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում է նոր Մոբայլ Բանկինգ հավելվածը, որը թույլ է տալիս բջջային հեռախոսներից և պլանշետներից արագ, հարմարավետ, և անվտանգ կառավարել Ձեր բանկային հաշիվները:
2015 թվականի ապրիլի 27-ին ժամը 11:00-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքի Դե Մալանյի փողոց 22 հասցեում տեղի կունենա «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:
Սիրով տեղեկացնում ենք. որ 2014թ.-ի հոկտեմբերի 07-ին կայացել է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պարտատոմսերի տեղաբաշխումը Նասդաք Օէմէքս Արմենիա ԲԲԸ տեղաբաշխման հարթակում, որտեղ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հանդես է եկել որպես տեղաբաշխող: