«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԸՆՏՐՎԵԼ Է, ՈՐՊԵՍ՝ ԿԱՆԱՉ ԿԼԻՄԱՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆ

events1.jpg.png


Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնած Հայաստանում «ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը:

Ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից հատկացվել է մոտ 660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ ՀՀ-ում «կանաչ» ֆինանսավորման խթանմանը և առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանն աջակցելու նպատակով:

Հայտարարված մրցույթի արդյունքում «ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» դրամաշնորհային ծրագրի իրականացնող մարմին է ընտրվել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն իրականացնելու է ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպումը և դրամաշնորհի միջոցների արդյունավետ տեղաբաշխման վերահսկողությունը: 

Դրամաշնորհը ուղղվելու է միջազգային և տեղական լավագույն փորձագետներին և խորհրդատուներին ներգրավելու համար, որպեսզի վերլուծվի Հայաստանում "կանաչ" ֆինանսավորման արդի իրավիճակը, ուսումնասիրվի միջազգային լավագույն փորձը։ Գործընթացները ներառելու են նաև շահառու ֆինանսական կառույցների փորձի և իրականացված նախագծերի ուսումնասիրություններ։ Ծրագրի իրականացումը թույլ կտա նաև գնահատել ոլորտի կարգավորիչ դաշտն ու դրա արդյունքում ձևավորել համապարփակ ճանապարհային քարտեզ։


«ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» դրամաշնորհային ծրագրի շահառուներ են հանդիսանում ՀՀ Կենտրոնական Բանկը, ՀՀ Ֆինանսաբանկային համակարգի մասնակիցները և ոլորտին առնչվող մասնավոր ընկերությունները: Ծրագրի իրականացման արդյունքում բոլոր շահառուները հնարավորություն կստանան ծանոթանալ ուսումնասիրությունների արդյունքներին, ինչպես նաև էականորեն կբարելավեն իրենց կարողությունները և մեթոդաբանությունը "կանաչ" ֆինանսավորման ոլորտում: Իրականացված ուսումնասիրությունները հնարավորություն կտան ամրապնդել և զարգացնել ՀՀ-ում "կայուն" ֆինանսավորման ուղղությունը և ներգրավված շահառուները կկարողանան ներգրավել ֆինանսական և տեխնիկական միջոցներ՝ իրենց գործունեությունը նշված ուղղություններով ընդլայնելու համար։

Կանաչ կլիմայի հիմնադրամը ամենամեծ «կանաչ» հիմնադրամն է, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) շրջանակներում։ Հիմնադրամի նպատակն է զարգացող երկրներին տրամադրել ֆինանսական մեխանիզմներ կլիմայի փոփոխությունների հետևանքների հանդեպ հարմարվողականության և մեղմման համար։   

Այս նախագիծը ՀՀ-ում հիմնադրամի կողմից առաջին դրամաշնորհային ծրագիրն է «կանաչ» ֆինանսավորման ոլորտում և իր ձևաչափով աննախադեպ է։



Այլ իրադարձություններ և նորություններ

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ, ՆԱԽԱԳԾԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ GREENPACT ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Բանկում կազմակերպվել է սեմինար «էներգաարդյունավետություն գնահատման հիմնական սկզբունքերը և դրա հետևանքերը գլոբալ տաքացման վրա» թեմայով

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԳՈՐԾԱՐԿՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ