ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ողջունում է Ձեզ իր վեբ կայքի կարիերայի էջում
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հաջողության գաղտնիքն ու զարգացման հիմնաքարն են հանդիսանում իր առաջադեմ և փորձառու մասնագետները, որոնք հավատարիմ են Բանկի նպատակներին և որդեգրած քաղաքականությանը, աչքի են ընկնում իրենց պրոֆեսիոնալիզմով և թիմային աշխատանք իրականացնելու ունակություններով: Նրանց ստեղծագործական աշխատանքի շնորհիվ է, որ հաջողվում է բացահայտել բիզնեսի զարգացման նոր հորիզոններ և ստեղծել իր հաճախորդների համար լավագույն պայմանները:
Ուստի գիտակցելով, որ պրոֆեսիոնալ անձնակազմի առկայությունը հանդիսանում է հաջողության կարևորագույն գրավականներից` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հոգում է իր աշխատակիցների վերապատրաստման, խրախուսման, սոցիալական պաշտպանվածության և կորպորատիվ արժեքներին հավատարիմ լինելու ուղղությամբ` ընձեռելով նրանց կարիերայի աճի և պրոֆեսիոնալիզմի բարձրացման հնարավորություն:
Բանկն աշխատակիցների հավաքագրումն իրականացնում է ելնելով հավակնորդների արհեստավարժության չափանիշներից: Մրցույթի միջոցով աշխատանքի ընդունման գործընթացն ապահովում է անաչառություն, օբյեկտիվություն, բոլոր հավակնորդների համար հավասար պայմանների ստեղծում և բոլոր տիպի խտրականության բացառում:
*Հայերեն և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 27.10.2011 15:54


