Տեսլական

Մեր տեսլականն է լինել Հայաստանի առաջատար ունիվերսալ բանկ, որը համատեղում է կորպորատիվ, ներդրումային և փրայվիթ բանկային ծառայությունների առավելությունները` նպաստելով իր հաճախորդների, գործընկերների և բաժնետերերի համար լավագույն արդյունքների ձևավորմանը:

 

Առաքելություն

Մեր առաքելությունն է նպաստել մեր կորպորատիվ և անհատ հաճախորդների ֆինանսական բարգավաճմանը` մատուցելով միջազգային բանկային պրակտիկայում ընդունված և նրանց պահանջներին համապատասխանող բարձրակարգ ֆինանսական լուծումներ:

 

Արժեքներ

Մեր բիզնես-փիլիսոփայության հիմնարար արժեքներն են.

  Հաճախորդի կարևորում - Մենք ձգտում ենք հաճախորդների հետ հաստատել և զարգացնել կայուն և երկարատև համագործակցություն:

•  Շիտակություն - Մենք հոգում ենք մեր համբավի մասին, այդ իսկ պատճառով բարձր ենք գնահատում վստահությունը և գործնական էթիկան:

•  Կոնֆիդենցիալություն - Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և հավատարիմ մնալով «փրայվիթ բենքինգ»-ի սկզբունքներին` մենք ապահովում ենք մեր հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:

•  Պրոֆեսիոնալիզմ - Լավագույն արդյունքների հասնելու նպատակով` մեր փորձառու և առաջադեմ մասնագետները մշտապես բարձրացնում են իրենց մասնագիտական պատրաստվածությունը և փոխանակվում են իրենց գիտելիքներով և փորձով:

•  Շրջահայացություն - Կիրառելով որոշումների կայացման կոլեգիալության սկզբունքը` մենք ապահովում ենք վերջիններիս կայացման արդյունավետությունը` տարբերակելով ռիսկերը, դրանք դարձնելով վերահսկելի և կանխատեսելի:

•  Գործընկերություն - Փոխշահավետ արդյունքների հասնելու նպատակով` մենք արժեքավորում ենք հաճախորդների և գործընկերների հետ երկարատև ու շարունակական համագործակցությունը:

 

*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 16.05.2013 17:58