ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հաշիվ բացելը Ձեր առաջին քայլն է Բանկի ծառայություններից օգտվելու ճանապարհին: Այն թույլ է տալիս ընտրել վճարման, ներդրման և ֆինանսավորման Ձեր պահանջները բավարարող լուծումներ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում իրավաբանական անձինք կարող են բացել հետևյալ հաշվի տեսակները`

Բանկային հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Բրիտանական ֆունտ ստեռլինգով, Շվեյցարական ֆրանկով և ՌԴ ռուբլով, որոնք Ձեզ թույլ կտան իրականացնել մուտքեր, ելքեր, փոխարկումներ, փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս: Բանկային հաշիվները Ձեզ հասանելի են դարձնում Բանկի կողմից առաջարկվող ավանդական բանկային ծառայությունների և ներդրումային լուծումների լայն ընտրանին:
Հաշվի արժույթից տարբերվող արժույթով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են տվյալ պահին բանկի կողմից սահմանված ընթացիկ փոխարժեքները:

Բանկային հաշիվների բացման և վարման սակագներ

Հաճախորդների բանկային հաշիվների բացման և վարման ընթացկարգ

Բանկային հաշիվներում առկա միջոցների դիմաց վճարվող տոկոսադրույքների հաշվարկման կարգը և չափը կարող եք դիտել ստորև.

Ժամկետային "ՍՏԱՆԴԱՐՏ" ավանդի տարեկան տոկոսադրույքներ

Ժամկետային "ԲԱԶՄԱՐԺՈՒԹԱՅԻՆ" ավանդի տարեկան տոկոսադրույքներ

Ժամկետային "ՓՈՓՈԽԱԿԱՆ" ավանդի տարեկան տոկոսադրույքներ

Ժամկետային "ԿՈՒՏԱԿԱՅԻՆ" ավանդի տարեկան տոկոսադրույքներ

Տեղեկատվական ամփոփագիր
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում` http://armswissbank.am/uploadfiles/regulation_8_02.pdf 

Դեպո հաշիվներ` Որպես Հաճախորդի պահառու` Բանկը կազմակերպում է սեփականության իրավունքով Հաճախորդին պատկանող արժեթղթերի և դրանց նկատմամբ Հաճախորդի իրավունքների գրանցումը, հաշվառումն ու պահպանությունը` Բանկում բացված արժեթղթերի հաշվառման հատուկ դեպո հաշիվներում:

Դեպո հաշիվների սպասարկման սակագներ 


ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն ծառայություններ է մատուցում Բանկի կողմից հաստատված «Հաճախորդների բանկային հաշիվների վարման, այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ»-ի հիման վրա, որտեղ արտացոլված են նաև հաճախորդի կողմից պարտավորությունները ժամանակին չկատարելու, կամ որոշ գործողություններ կատարելու (չկատարելու) դեպքում հաճախորդի համար հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ տեղեկությունները:


ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում բանկային հաշիվ բացելու համար իրավաբանական անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ 

• դիմում*,
• կանոնադրություն*,
• պետական գրանցման վկայական (առկայության դեպքում` նաև լիցենզիա)*,
•իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, ինչպես նաև հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատուի, բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտ (վավերացված իրավաբանական անձի հաշվառման վայրի տարածքային հարկային մարմնի կողմից),
• ղեկավար անձանց նշանակման մասին հրամաններ կամ որոշումներ*,
• հարկ վճարողի հաշվառման համարի պատճեն*,
• ղեկավար անձանց անձը հաստատող փաստաթղթեր*,
• պատշաճ կերպով ձևակերպված և վավերացված լիազորագիր` հաշվի միջոցները այլ անձի կողմից տնօրինելու դեպքում,
• այլ փաստաթղթեր:

Փաստաթուղթն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակով կամ նոտարի կողմից վավերացված պատճենով և անհրաժեշտության դեպքերում` նաև ապոստիլով: Պատճենահանվելուց հետո բնօրինակը կվերադարձվի:
Դեպո հաշիվների բացման համար անհրաժեշտ է հավելյալ դիմում:

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Արգելանք դնելու դեպքում հաշվետերը տեղեկացվում է արգելանքը դնելուց հետո:

Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների  բռնագանձումը կարող է իրականցվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Բռնագանձելու դեպքում հաշվետերը տեղեկացվում է բռնագանձումից հետո:


Հետադարձ կապ

*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 23.01.2013 10:19