Ավանդային հաշիվներ Մենք առաջարկում ենք ճկուն ժամկետայնությամբ (սկսած 7 օրից) և դրույքաչափերով ՀՀ դրամով և արտարժույթով ավանդներ: Այս գործիքի առավելությունն այլ ներդրումային գործիքների նկատմամբ համեմատական պարզությունն ու հաշվարկման դյուրինությունն է: Ավանդներն առավել հարմարավետ են այն ներդրողների համար, որոնք կոնկրետ ժամանակահատվածների համար նախընտրում են կանխատեսելի եկամուտներ ու նվազագույն ռիսկեր:

Ավանդը Ձեզ հնարավորություն է տալիս ներդրված գումարի դիմաց ստանալ երաշխավորված եկամուտ ֆիքսված ժամանակահատվածի համար: Դուք կարող եք ընտրել ավանդներ ըստ արժույթի տեսակի, մարման ժամանակահատվածի, տոկոսագումարների վճարման տարբերակների:

Նշենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում սահմանված են նվազագույն սահմանաչափեր հետևյալ արժույթների համար.

ՀՀ դրամ` սկսած 5,000,000-ից

ԱՄՆ Դոլար`սկսած 10,000-ից

Եվրո` սկսած 50,000- ից

Շվեյցարական Ֆրանկ` սկսած 50,000-ից

Բրիտանական ֆունտ ստերլինգ` սկսած 100,000-ից

Ժամկետային ավանդների պայմանագրերի օրինակելի ձևեր

Ժամկետային "ՍՏԱՆԴԱՐՏ" ավանդի տարեկան տոկոսադրույքներ

Ժամկետային "ԲԱԶՄԱՐԺՈՒԹԱՅԻՆ" ավանդի տարեկան տոկոսադրույքներ

Ժամկետային "ՓՈՓՈԽԱԿԱՆ" ավանդի տարեկան տոկոսադրույքներ

Ժամկետային "ԿՈՒՏԱԿԱՅԻՆ" ավանդի տարեկան տոկոսադրույքներ

 

Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերություն

Տեղեկատվական ամփոփագիր

Հաճախորդների հետ ավանդային պայմանագրերի կնքման ընթացակարգ

Ըստ իրականցված գործարքի ժամկետի վաղեմության` հաշվից քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ:

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակները  կարող եք գտնել հետևյալ հասցեում` http://armswissbank.am/uploadfiles/regulation_8_02.pdf  


Ավանդատուի պահանջով ժամկետից շուտ ավանդը վերադարձնելու դեպքում, Բանկը կատարում է վերահաշվարկ 0.5% տոկոսադրույքով (եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ), և անհրաժեշտության դեպքում գանձում ավանդի գումարից արդեն իսկ վճարված տոկոսագումարները:


Հետադարձ կապ

*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 10.01.2013 17:41