Ֆակտորինգ-Երաշխիք
Ի տարբերություն դասական ֆակտորինգի, ֆակտորինգ-երաշխիքը կարող է օգտագործվել այն ժամանակ, երբ մատակարարը ցանկանում է ծածկել միայն գնորդի չվճարման ռիսկերը՝ հրաժարվելով ֆինանսավորումից: Այսինքն այս գործիքը երաշխավորում է մատակարարին գնորդի կողմից մատակարարման պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարումը:
Եթե վճարման հետաձգման ավարտին գնորդը չի կատարում պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ապա վերջիններս կատարվում են Բանկի կողմից: Մատակարարի հանդեպ գնորդի պարտավորությունը Բանկի կողմից կատարելու դեպքում կատարման օրվանից մատակարարին վճարված ամբողջ գումարի չափով գնորդի անունով Բանկում ձևակերպվում է վարկ:
Ֆակտորինգային գործառնություններ
Ֆակտորինգ կամ դրամական պահանջի զիջման դիմաց Ֆինանսավորում ասելով հասկանում ենք գնորդի պարտքի ստացման իրավունքի դիսկոնտով (զեղչով) զիջումը Բանկին:
Ֆակտորինգային սպասարկումը ներառում է հետևյալ ծառայությունները՝
• հետաձգված վճարումներով առաքումների ֆինանսավորում,
• դեբիտորական պարտքերի վարում և հաշվառում
• դեբիտորական պարտքի հավաքագրում
• գնորդի կողմից չվճարման ռիսկի ապահովագրում
Վաճառողների համար առավելություններ
դեբիտորական պարտքի զիջման դիմաց շրջանառու միջոցների ներգրավման հնարավորություն,
• վաճառքների աճին զուգահեռ ֆինանսավորման շարունակական աճ,
• ժամանակին ստացված ֆինանսավորման շնորհիվ արտադրության և/կամ առևտրի ծավալների աճ,
• գնորդներին վճարների հետաձգման պայմանի առաջարկման հնարավորություն և, հետևաբար, գնորդների ավելի լայն շրջանակ և շուկայի մասնաբաժնի մեծացում,
• բյուջետային պարտավորությունների կատարման կարգապահություն. հաճախորդն անհրաժեշտ ֆինանսավորում է ստանում բյուջեի հանդեպ իր պարտավորությունները կատարելու համար, որոնք առաջանում են առաքված, բայց դեբիտորի կողմից դեռևս չվճարված ապրանքների գծով,
• փոխարժեքների տատանման հետ կապված կորուստների բացառում կամ զգալի նվազում,
• կազմակերպչական հարցերի կարգավորում. հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է իրականացնել դեբիտորական պարտքերի կամ վճարի հետաձգման պայմանով առաքված ապրանքների վաճառքների հաշվառման վարումը:
Գնորդների համար առավելություններ
• վաճառողներից ապրանքների և ծառայությունների ստացում` վճարման հետաձգման պայմանով,
• վաճառողների կողմից առաքվող ապրանքների ծավալների և տեսականու աճ առանց լրացուցիչ կապիտալի ներգրավման,
• վաճառողից վճարման հետաձգում ստանալու արդյունքում առաջացած ժամանակավորապես ազատ միջոցների տնօրինման հնարավորություն (Բանկից տոկոսով վարկ ներգրավելու փոխարեն),
• առաքված ապրանքի վճարի ֆինանսավորման ծախսերի կրճատում (ֆակտորինգային ծառայությունների դիմաց վճարում է վաճառողը):
Ֆակտորինգի պարզագույն սխեման ըստ քայլերի կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.

2. Վաճառողը (Բանկի հաճախորդը) բանկ է ներկայացնում հաշիվ-ապրանքագիրը և բեռնագրային փաստաթղթերը:
3. Բանկը վաճառողին վճարում է գնորդի կողմից վճարման ենթակա գումարի հիմնական մասը` մինչև 90%-ը և գանձում է տոկոսավճարը (զիջվող գումարի մինչև 1.5%*):
4. 30-90 օր հետո գնորդն ամբողջությամբ (100%) վճարում է Բանկին հաշիվ-ապրանքագրի գումարը:
5. Բանկը կատարում է վերջնահաշվարկ. վաճառողին վճարում է գումարի մնացած 10%-ը` պահելով տրամադրված ֆինանսավորման դիմաց աշխատած տոկոսագումարը (փաստացի օգտագործած օրերի դիմաց տարեկան մինչև 20 % * տոկոսադրույքի հաշվարկով):
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Հայաստանում գործող ֆինանսական հաստատություններից մեկն է, որը մասնագիտացած է դասական ֆակտորինգային ծառայությունների մատուցման մեջ:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում է ֆակտորինգի հետևյալ տարատեսակները՝
Տեղական ֆակտորինգ (երբ վաճառողն ու գնորդը ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք են)
ռեգրեսային ֆակտորինգ (հետպահանջի իրավունքով). եթե Բանկը գնորդից չի ստանում վերջնական վճարը (Հաշիվ/ապրանքագրի գումարը), ապա վաճառողը պարտավորվում է այն վճարել սեփական ռեսուրսներից,
ոչ ռեգրեսային ֆակտորինգ (առանց հետպահանջի իրավունքի). այս դեպքում առաքման դիմաց վերջնական վճարը (Հաշիվ/ապրանքագրի գումարը) Բանկը ստանում է գնորդից: Այս տարատեսակի դեպքում գանձվում է լրացուցիչ կոմիսիոն վճար: (տես սակագներ):
Սակագներ
Միջազգային ֆակտորինգ (երբ վաճառողը կամ գնորդը ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ է, իսկ արտերկրի գործընկերը` ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ է)

Օբյեկտիվ գործոններ
Սուբյեկտիվ գործոններ
Ֆակտորինգային սահմանաչափը տրամադրվում է համաձայն հիմնական պայմանների, սակայն յուրաքանչյուր կոնկրետ ֆակտորինգային դիմումի դեպքում ֆակտորինգային սահմանաչափ հաստատող մարմինը, հաշվի առնելով վերը նշված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները կարող է շեղվել նշված պայմաններից կամ լրացուցիչ պայմաններ կամ պահանջներ ներկայացնել:
Հնարավոր բացասական հետևանքներ, այլ կարևոր տեղեկատվություններ
Ֆակտորինգային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում (զիջված պարտավորությունների կատարման կետանցում, բանկին կեղծ տեղեկատվության տրամադրում կամ տեղակատվության չտրամադրում, մոնիտորինգի արդյունքների համաձայն Ձեր ֆինանսական վիճակի վատթարացում և այլն) բանկի կողմից բացի ֆինանսական պատժամիջոցներից գործող օրենսդրության համաձայն կարող են իրականացվել հետևյալ գործողություններ
• ֆակտորինգային պայմանագրի վաղաժամկետ լուծում և հետագա ֆինանսավորման դադարեցում, տրամադրված սահմանաչափի նվազեցում
• տրամադրված սահմանաչափի նվազեցում կամ զրոյացում
• գրավադրված գույքի բռնագանձում և իրացում, ընդ որում, գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում հնարավոր է նաև գրավատուի այլ գույքի (առկայության դեպքում) հաշվին պարտավորությունների մարման հնարավորությունը` դրանց վրա դատական կարգով բռնագանձում տարածելու եղանակով (առկայության դեպքում)
• Ձեր պարտապանի, իսկ ռեգրեսային պայմանգիր կնքելու դեպքում նաև Ձեր վերաբերյալ տեղեկատվության գրանցում վարկային ռեգիստրում, ինչը բացասական ազդեցություն կթողնի Ձեր վարկային պատմության վրա և կխոչընդոտի հետագայում ևս վարկային ծառայություններից օգտվելու հարցում (այդ թվում նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից)
Ֆակտորինգային սահմանաչափ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկ
*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 09.01.2013 12:38


