Արագ զարգացող բիզնես-միջավայրում հաջող մրցակցության համար լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է առաջանում: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում է վարկեր և վարկային գծեր բիզնեսի ընդլայնման համար:

Նշված վարկային գործիքները Բանկը տրամադրում է ոչ միայն սեփական միջոցներից այլ նաև համագործակցելով միջազգային ֆինանսական կառույցների հետ` հետևյալ ծրագրերի շրջանակներում`

«ԳԵՐՄԱՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ի «Վերականգնվող  էներգիայի Զարգացում» և «ՓՄՁ վարկավորում»  ծրագրեր:


ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿ-ի «ՓՄՁ վարկավորում» ծրագիր:


Բանկը վարկավորում է կայացած կորպորատիվ հաճախորդներին, որոնք ունեն կայուն գործող բիզնես և բարի համբավ գործարար աշխարհում: Բանկը հետաքրքրված է համագործակցել այնպիսի հաճախորդների հետ, որոնք երկարաժամկետ գործընկեր կլինեն Բանկի համար և կհամագործակցեն Բանկի հետ նաև այլ ծառայությունների գծով:

 
Հավատարիմ մնալով Բանկի հիմնադրման օրվանից ընդունված քաղաքականության պահանջներին, Բանկը իր հաճախորդների հետ հարաբերությունները կառուցում է «ճանաչիր հաճախորդին» (know your customer) սկզբունքով, այսինքն, որքան բարձր լինի Բանկի և Հաճախորդի փոխադարձ վստահությունը և սերտ լինի
փոխհամագործակցությունը, այնքան մեզ համար ավելի հեշտ կլինի հատուկ Ձեր պահանջմունքների համար ընտրել և առաջարկել ֆինանսավորման լավագույն տարբերակը (tailor-made services):

 

Բանկը վարկեր, վարկային գծեր, օվերդրաֆտներ է տրամադրում հիմնականում առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի և սպասարկման ոլորտներում: Քննարկման առարկա կարող են հանդիսանալ նաև լիզինգային, ինչպես նաև միջազգային առևտրի ֆինանսավորման այլընտրանքային գործիքները` ակկրեդիտիվ, բանկային երաշխիք, ինկասո, ֆակտորինգ:

 

Կոնկրետ վարկային դիմումները քննարկելիս, վարկը հաստատող մարմինը հաշվի է առնում նաև մի շարք այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնք անկախ հաճախորդի վարկունակության կամ վարկի ապահովվածության աստիճանից կարող են հիմք հանդիսանալ վարկային հայտը մերժելու համար: Դրանցից են`


Օբյեկտիվ գործոններ

Հաճախորդի փորձը, հասույթները, եկամտաբերությունը, բանկային հաշիվների շրջանառությունը, միջին մնացորդը, գործարքների հաճախականությունը, վարկային պատմությունը և այլն.

Սուբյեկտիվ գործոններ

Հաճախորդի բիզնեսի ընդունելիությունը և համապատասխանությունը բանկի քաղաքականությանը, հաճախորդի թափանցիկությունը, կառավարման որակը, համագործակցության զարգացման հեռանկարները և այլն:

Վարկերը տրամադրվում են համաձայն ուղենիշային/հիմնական պայմանների, որոնց սահմաններում որպես կանոն տրամադրվում են համապատասխան վարկատեսակները, սակայն յուրաքանչյուր կոնկրետ վարկային դիմումի դեպքում վարկը հաստատող մարմինը, հաշվի առնելով վերը նշված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները կարող է շեղվել նշված պայմաններից (ինչպես ի օգուտ, այնպես էլ ի վնաս հաճախորդի) կամ լրացուցիչ պայմաններ կամ պահանջներ ներկայացնել:

Հնարավոր բացասական հետևանքներ, այլ կարևոր տեղեկատվություն

Հարգելի հաճախորդ`


Վարկային ծառայություններից օգտվելու արդյունքում հետագայում հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով խնդրում ենք ուշադիր ծանոթանալ ստորև բերված տեղեկատվությանը, իսկ լրացուցիչ պարզաբանումների համար դիմել բանկի մասնագետներին:
Արտարժույթով տրամադրված վարկերի տոկոսագումարը վերադարձվում է դրամով, իսկ մայր գումարների մարումները` համապատասխան արժույթով, ուստի արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Վարկային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում (վարկի կամ տոկոսների վճարման ժամկետանցում, վարկի ոչ նպատակային ծախսում, վարկ ստանալու նպատակով բանկին կեղծ տեղեկատվության տրամադրում, վարկային մոնիտորինգին/վերահսկողությանը խոչընդոտում և այլն) բանկի կողմից բացի ֆինանսական պատժամիջոցներից գործող օրենսդրության համաձայն կարող են իրականացվել հետևյալ գործողությունները`

 •  վարկային պայմանագրի վաղաժամկետ լուծում, վարկի և հաշվարկված տոկոսների վաղաժամկետ վերադարձի պահանջի ներկայացում
 •  գրավադրված գույքի բռնագանձում և իրացում, ընդ որում, գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում հնարավոր է նաև վարկառուի այլ գույքի հաշվին պարտավորությունների մարման հնարավորությունը վրա դատական կարգով բռնագանձում տարածելը (առկայության դեպքում)
 •  վարկառուի վերաբերյալ տեղեկատվության գրանցում վարկային ռեգիստրում, ինչը բացասական ազդեցություն կթողնի Հաճախորդի վարկային պատմության վրա և կխոչընդոտի հետագայում ևս վարկային ծառայություններից օգտվելու հարցում (այդ թվում նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից)

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Տոկոսագումարների հաշվարկման ներկայացուցչական օրինակ

Բանկի հետ համագործակցող մասնագիտացված գնահատող կազմակերպությունների ցանկը

Հետադարձ կապ

*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 09.01.2013 11:34