Վճարումներ ՀՀ դրամով
Հանդիսանալով Հայաստանի միջբանկային էլեկտրոնային վճարումների համակարգի մասնակից` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը դրամային փոխանցումներն իրականացնում է հաճախորդի համար հնարավորինս կարճ ժամանակահատվածում և հարմարավետ:
Վճարումներ արտարժույթով
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Ձեր հուսալի գործընկերն է միջազգային փոխանցումներ իրականացնելիս: Մեր թղթակից բանկերի, SWIFT համակարգի, տեխնիկական ապահովվածության և փորձառու անձնակազմի օգնությամբ Ձեր միջազգային վճարումները կիրականացվեն արագ և հուսալի:
Հաճախորդների հանձնարարականներով իրականացվող փոխանցումները Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվում են առավելագույնը 1 բանկային օրվա ընթացքում:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը վճարումներ է իրականացնում միայն իր հաճախորդ հանդիսացող անձանց համար: |
Վճարումների իրականացման ուղեցույց
Վճարման հանձնարարականների ներկայացում
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հաճախորդներն ունեն վճարման հանձնարարականներ ներկայացնելու երկու հիմնական տարբերակ.
•Թղթային - Հաճախորդները լրացնում են վճարման հանձնարարականի թղթային ձևը թղթային կրիչների վրա և առձեռն ներկայացնում իրենց անհատական մենեջերին:
•Էլեկտրոնային - Հաճախորդները կարող են վճարման հանձնարարականները ուղարկել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից տրամադրվող «Փրայվիթ լինք» ինտերնետ ծրագրային փաթեթի միջոցով, որը բանկի հետ հարաբերություններ կառուցելու առավելհարմարավետ և շահավետ ձև է:
Առանձին դեպքերում, ելնելով հաճախորդների յուրահատուկ պահանջներից և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ նախնական պայմանավորվածությունից, վճարման հանձնարարականները կարող են ներկայացվել նաև ֆաքսով, հեռախոսազանգով և կապի այլ միջոցներով: Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է խորհրդակցել անհատական մենեջերի հետ:
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԹՂԹԱԿԻՑ ԲԱՆԿԵՐ
| Երկիր | Բանկի անվանումը | Արտարժույթ | Հաշվի համարը | SWIFT կոդը |
Գերմանիա |
||||
| Ֆրանկֆուրտ | Commerzbank AG | EUR | 400886638600EUR | COBADEFF |
| USD | 400886638600USD | |||
Ավստրիա |
||||
| Վիեննա | Raiffeisen Bank International AG | EUR | 55.069.231 | RZBAATWW |
| USD | 70-55.069.231 | |||
Շվեյցարիա |
||||
| Ցյուրիխ | UBS AG | CHF | 0230-36040.05F | UBSWCH ZH80A |
| EUR | 0230-36040.71R | |||
| USD | 0230-36040.70L | |||
Ռուսաստան |
||||
| Մոսկվա | CJSC UniCreditBank | RUR | 30111810200013104518 | IMBKRUMM |
| USD | 30111840700011936261 | |||
| EUR | 30111978000011936260 | |||
| GBP | 30111826900011936263 | |||
| Մոսկվա | PROMSVYAZBANK | RUB | 30111810670000073401 | PRMSRUMM |
| EUR | 30111978570000073401 | |||
| USD | 30111840970000073401 | |||
Վճարման հանձնարարականների օրինակելի ձևեր
*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 23.01.2013 10:48


