ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հաշիվ բացելը Ձեր առաջին քայլն է Բանկի ծառայություններից օգտվելու ճանապարհին: Այն թույլ է տալիս ընտրել վճարման, ներդրման և ֆինանսավորման Ձեր պահանջները բավարարող լուծումներ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում ֆիզիկական անձինք կարող են բացել հաշվի հետևյալ տեսակները`

Բանկային հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Բրիտանական ֆունտ ստեռլինգով, Շվեյցարական ֆրանկով և ՌԴ ռուբլով, որոնք Ձեզ թույլ կտան իրականացնել մուտքեր, ելքեր, փոխարկումներ, փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս:

Հաշվի արժույթից տարբերվող արժույթով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են տվյալ պահին բանկի կողմից սահմանված ընթացիկ փոխարժեքները:

Բանկային հաշիվների բացման և վարման սակագներ


Հաճախորդների բանկային հաշիվների բացման և վարման ընթացկարգ


Բանկային հաշիվներում առկա միջոցների դիմաց վճարվող տոկոսադրույքների հաշվարկման կարգը և չափը կարող եք դիտել ստորև.

Ժամկետային "ՍՏԱՆԴԱՐՏ" ավանդի տարեկան տոկոսադրույքներ

Ժամկետային "ԲԱԶՄԱՐԺՈՒԹԱՅԻՆ" ավանդի տարեկան տոկոսադրույքներ

Ժամկետային "ՓՈՓՈԽԱԿԱՆ" ավանդի տարեկան տոկոսադրույքներ

Ժամկետային "ԿՈՒՏԱԿԱՅԻՆ" ավանդի տարեկան տոկոսադրույքներ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Բանկային ավանդների հատուցման երաշխավորություն

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում` http://armswissbank.am/uploadfiles/regulation_8_02.pdf

 

Դեպո հաշիվներ` Որպես Հաճախորդի պահառու` Բանկը կազմակերպում է սեփականության իրավունքով Հաճախորդին պատկանող արժեթղթերի և դրանց նկատմամբ Հաճախորդի իրավունքների գրանցումը, հաշվառումն ու պահպանությունը` Բանկում բացված արժեթղթերի հաշվառման հատուկ դեպո հաշիվներում:


Դեպո հաշիվների սպասարկման սակագներ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն ծառայություններ է մատուցում Բանկի կողմից հաստատված «Հաճախորդների բանկային հաշիվների վարման, այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ»-ի հիման վրա, որտեղ արտացոլված են նաև հաճախորդի կողմից պարտավորությունները ժամանակին չկատարելու, կամ որոշ գործողություններ կատարելու(չկատարելու) դեպքում հաճախորդի համար հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ տեղեկությունները:

 

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում բանկային հաշիվ բացելու համար ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

•   դիմում*,
•   անձը հաստատող փաստաթուղթ*,
•   աոցիալական քարտ (առկայության դեպքում)*,
•   ստորագրության նմուշի քարտ (ստորագրված բանկի աշխատակցի ներկայությամբ կամ վավերացված նոտարի կողմից),
•   պատշաճ կերպով ձևակերպված և վավերացված լիազորագիր` հաշվի միջոցները այլ անձի կողմից տնօրինելու դեպքում:

 

Փաստաթուղթն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակով կամ նոտարի կողմից վավերացված պատճենով և անհրաժեշտության դեպքերում` նաև ապոստիլով: Պատճենահանվելուց հետո բնօրինակը կվերադարձվի:
Դեպո հաշիվների բացման համար անհրաժեշտ է հավելյալ դիմում:

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Արգելանք դնելու դեպքում հաշվետերը տեղեկացվում է արգելանքը դնելուց հետո:
Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների  բռնագանձումը կարող է իրականցվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Բռնագանձելու դեպքում հաշվետերը տեղեկացվում է բռնագանձումից հետո:

 

Ոսկով հաշիվներ


Իրացվելի և հուսալի ներդրում

Այսօր բավականին ռիսկային է դարձել խնայողությունների պահպանման որևէ մի տեսակին նախապատվություն տալը, այդ իսկ պատճառով զգալիորեն աճել է մարդկանց հետաքրքրությունը թանկարժեք մետաղների նկատմամբ: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն առաջարկում է գումարների ապահով և եկամտաբեր ներդրման այլընտրանքային տարբերակ` անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ: Ոսկով հաշիվը անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող բանկային հաշիվ է, որտեղ արտացոլվում է միայն ոսկու հարգը և կշիռը: Ոսկով հաշիվները հնարավորություն են ընձեռում ոչ միայն դիվերսիֆիկացնել Ձեր խնայողությունները, այլ նաև օգտվել մի շարք առավելություններից`

  • Ապահովություն ոսկու ֆիզիկապես գնման դեպքում առկա զեղծարարություններից (կապված ոսկու հարգի և իսկության հետ),
  • ֆիզիկական մետաղի պահպանման և տեղափոխման ժամանակ առաջացող խնդիրների և հավելյալ ծախսերի բացակայություն,
  • խնայողությունների պահպանում գնաճի ազդեցությունից,
  • անկանխիկ ոսկու գնման ժամանակ ոսկու ձուլակտորի պահպանման, տեղափոխման և արտադրական ծախսերի դիմաց վճարումների բացակայություն,
  • ցանկացած պահի անկանխիկ ոսկու վաճառքի միջոցով ներդրված գումարը ետ ստանալու հնարավորություն,
  • ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն

Ոսկով հաշիվների բացման և վարման պայմաններ.

  • Ոսկով հաշիվները բացվում են և ֆիզիկական, իրավաբանական անձ հանդիսացող Հաճախորդների համար:
  • Հաշիվները բացվում են միայն 999.9 հարգի ոսկու համար:
  • Հաշվի նվազագույն մնացորդը սահմանվում է 0 գրամ:
  • Ոսկով հաշիվներում անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է գրամներով` 0.01 գրամի ճշտությամբ:

Ոսկու մուտքագրումը հաշվին իրականացվում է`

  • այլ բանկերում բացված Հաճախորդի ոսկով հաշիվներից ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով,
  • հաշվի վրա հաշվառման պայմանով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ից ոսկու գնման միջոցով,
  • Հաճախորդի օգտին երրորդ անձանց կողմից ոսկով փոխանցումներ իրականացնելիս:

Ոսկու ելքագրումը հաշվից իրականացվում է`

  • այլ բանկերում բացված Հաճախորդի ոսկով հաշիվներին ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով,
  • հաշվից ելքագրման պայմանով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին ոսկի վաճառելու միջոցով,
  • Հաճախորդի հանձնարարականի համաձայն երրորդ անձանց օգտին ոսկով փոխանցումների իրականացման դեպքում:

 

Ոսկու անկանխիկ առքուվաճառքը կատարվում է համաձայն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից սահմանված անկանխիկ ոսկու փոխարժեքների:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ոսկու առքի և վաճառքի փոխարժեքները սահմանում է հիմնվելով անկանխիկ ոսկու միջազգային գնանշումների վրա:

 

Հետադարձ կապ

*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 10.01.2013 17:39