ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում Ձեր արտարժութային փոխարկումների հանձնարարականները կիրականացվ են առավել արդյունավետ պայմաններով` Ձեզ առաջարկելով տեղական և միջազգային շուկաների մրցունակ փոխարժեքներ` ցուցաբերելով անհատական մոտեցում և փոխանակման արագություն:

Փոխարկումն իրականացնելու համար Ձեզ անհրաժեշտ է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ կնքել փոխարկման հայտ` նախապես Ձեր անհատական մենեջերի հետ համաձայնեցնելով փոխարժեքները:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն առաջարկում է նաև կատարման ավելի երկար ժամկետ ունեցող փոխարկային ֆորվարդային գործարքներ և սվոփ ածանցյալ գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս խուսափել արտարժույթի փոխարժեքի տատանման ռիսկից, լրացուցիչ միջոցների ներգրավման ծախսերից, դրամական միջոցները սառեցնելուց, թույլ են տալիս պլանավորել և կարգավորել դրամական հոսքերը:

Արտարժութային ֆորվարդ գործարքը Ձեզ հնարավորություն է տալիս իրականացնել արտարժույթի առք կամ վաճառք ապագայում՝ ֆորվարդային պայմանագրի կնքման օրը Բանկի հետ համաձայնեցված փոխարժեքով:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից սահմանվածարտարժութային ածանցյալ գործիքներով գործառնությունների փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ * > Forward Rates
ISO-ի կոդը ԱՐՏԱՐԺՈՒՅԹ 2-7 օր 8-14 օր 15-31 օր 32-62 օր 63-95 օր
առք վաճառք առք վաճառք առք վաճառք առք վաճառք առք վաճառք
USD ԱՄՆ դոլար 415.81 418.37 416.15 419.27 416.03 420.69 416.56 423.88 417.12 427.82
EUR Եվրո 536.36 541.24 536.76 545.53 536.76 549.59 536.91 555.17 537.40 564.76
CHF Շվեյցարական ֆրանկ 429.88 437.08 429.75 439.21 429.45 443.98 428.90 450.32 428.32 460.38
GBP Մեծ Բրիտանիայի ֆունտ ստեռլինգ 625.82 634.51 625.64 637.09 625.20 643.24 624.40 652.01 623.56 665.63
RUB ՌԴ ռուբլի 13.17 13.46 13.16 13.52 13.15 13.65 13.11 13.78 13.09 14.02

Արտարժութային սվոփ գործիքը հնարավորություն է տալիս փոխանակել մի արժույթը մեկ այլ արժույթով սվոփ պայմանագրի կնքման օրը և իրականացնել հակադարձ գործարքը նույն փոխարժեքով՝  սվոփ պայմանագրում նախատեսված ժամկետում՝ վճարելով համապատասխան տոկոսադրույքը:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից սահմանվածարտարժութային ածանցյալ գործիքներով գործառնությունների փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ * > Swap
ISO-ի կոդը ԱՐՏԱՐԺՈՒՅԹ 2-7 օր 8-14 օր 15-31 օր 32-62 օր 63-95 օր
առք վաճառք առք վաճառք առք վաճառք առք վաճառք առք վաճառք
USD ԱՄՆ դոլար 10.80% -3.80% 11.10% -4.10% 9.00% -1.50% 9.00% -1.50% 9.50% -1.50%
EUR Եվրո 12.00% -3.50% 12.20% -3.70% 10.00% -1.00% 10.00% -1.00% 10.50% -1.00%
CHF Շվեյցարական ֆրանկ 13.00% 1.50% 13.30% 1.50% 13.50% 1.50% 14.00% 1.50% 14.50% 1.50%
GBP Մեծ Բրիտանիայի ֆունտ ստեռլինգ 12.50% 1.50% 12.80% 1.50% 13.50% 1.50% 14.00% 1.50% 15.00% 1.50%
RUB ՌԴ ռուբլի 7.80% 3.70% 8.00% 3.50% 9.20% 2.80% 9.10% 3.00% 9.90% 2.70%


ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը միանգամայն շահավետ պայմաններով իրականացնում է նաև գործառնություններ ոսկու ստանդարտ ձուլակտորներով և ոսկեդրամներով` պայմանագրային հիմունքներով` հիմք ընդունելով ոսկու միջազգային գները: Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռնված ձեռք բերել 5, 10, 20, 50, 100, 250, 500 և 1000 գրամանոց ոսկու ստանդարտ ձուլակտորներ, ինչպես նաև 0.1, 0.25, 0.5 և 1 տրոյական ունցիա կշիռներով և համապատասխանաբար 10, 25, 50, 100 եվրո անվանական արժեքներով ոսկյա հուշադրամներ:


Հանդիսանալով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հաճախորդ` Դուք կստանաք նաև միջազգային արժութային շուկայի ընձեռած հնարավորություններից օգտվելու օժանդակություն թե՛ տեղեկատվական ռեսուրսների և թե՛ մասնագիտական խորհրդատվության տեսքով:

Հետադարձ կապ

*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 26.12.2012 11:19