Վճարումներ ՀՀ դրամով


Հանդիսանալով Հայաստանի միջբանկային էլեկտրոնային վճարումների համակարգի մասնակից` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը դրամային փոխանցումներն իրականացնում է  հաճախորդի համար հնարավորինս կարճ ժամանակահատվածում և նվազագույն ծախսերով:

Վճարումներ արտարժույթով


ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Ձեր հուսալի գործընկերն է միջազգային փոխանցումներ իրականացնելիս: Մեր թղթակից բանկերի SWIFT համակարգի, տեխնիկական ապահովվածությանև փորձառու անձնակազմի օգնությամբ Ձեր միջազգային վճարումները կիրականացվեն արագ և հուսալի:

Հաճախորդների հանձնարարականներով իրականացվող փոխանցումները Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվում են առավելագույնը 1 բանկային օրվա ընթացքում:
Բանկը վճարումներ է իրականացնում միայն իր հաճախորդ հանդիսացող անձանց համար:

Վճարումների իրականացման ուղեցույց


Վճարման հանձնարարականների ներկայացում

 ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հաճախորդներն ունեն վճարման հանձնարարականներ ներկայացնելու երկու հիմնական տարբերակ.

Թղթային - Հաճախորդները լրացնում են վճարման հանձնարարականի թղթային ձևը թղթային կրիչների վրա և առձեռն ներկայացնում իրենց անհատական մենեջերին:

Էլեկտրոնային - Հաճախորդները կարող են վճարման հանձնարարականները ուղարկել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից տրամադրվող «Փրայվիթ լինք» ինտերնետ ծրագրային փաթեթի միջոցով, որը բանկի հետ հարաբերություններ կառուցելու առավել հարմարավետ և շահավետ ձև է: 

Առանձին դեպքերում, ելնելով հաճախորդների յուրահատուկ պահանջներից և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ նախնական պայմանավորվածությունից, վճարման հանձնարարականները կարող են ներկայացվել նաև ֆաքսով, հեռախոսազանգով և կապի այլ միջոցներով: Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է խորհրդակցել անհատական մենեջերի հետ:

Հիմնական արտասահմանյան թղթակից բանկեր

 

Երկիր Բանկի անվանումը Արտարժույթ Հաշվի համարը SWIFT կոդը

Գերմանիա

Ֆրանկֆուրտ Commerzbank AG EUR 400886638600EUR COBADEFF
USD 400886638600USD
 

Ավստրիա

Վիեննա Raiffeisen Bank International AG EUR 55.069.231 RZBAATWW
USD 70-55.069.231
 

Շվեյցարիա

Ցյուրիխ UBS AG CHF 0230-36040.05F UBSWCH ZH80A
EUR 0230-36040.71R
USD 0230-36040.70L
 

Ռուսաստան

Մոսկվա CJSC UniCreditBank RUR 30111810200013104518 IMBKRUMM
USD 30111840700011936261
EUR 30111978000011936260
GBP 30111826900011936263
Մոսկվա PROMSVYAZBANK RUB 30111810670000073401 PRMSRUMM
EUR 30111978570000073401
USD 30111840970000073401


Վճարումների սակագներ


Վճարման հանձնարարականների օրինակելի ձևեր

 •  Արտարժութային

 •  ՀՀ դրամով

Հետադարձ կապ

 

*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 23.01.2013 10:46