ԽՈՐՀՈՒՐԴ

Վարդան Սիրմաքես
Խորհրդի նախագահ

Վարդան Սիրմաքեսը շվեյցարաբնակ, ծագումով հայ գործարար է, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հիմնադիրը և բաժնետոմսերի միակ սեփականատերը: Նա համաշխարհային հռչակ վայելող շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիրն է, համասեփականատերը և Գործադիր տնօրենը: Ծնվել է 11/02/1956թ.-ին, ապրում է Ժնև քաղաքում:                                                                           

Պատրիկ Բիտտել
Խորհրդի անդամ

Պատրիկ Բիտտելը ժնևի պատվարժան փաստաբաններից է: Նրա փորձառության ոլորտները ներառում են բանկային և ֆինանսական, անշարժ գույքի և առևտրային իրավունքները: Նա համահեղինակ է ֆինանսական ոլորտի հրապարակումների և դասախոսում է հեղինակավոր ծրագրերում, Ժնևի և Ցյուրիխի Փաստաբանների, ինչպես նաև Ժնևի Գործարար Իրավաբանների Ասոցիացիաների անդամ է: Ծնվել է 14/04/1957թ.-ին, ավարտել է Ժնևի Համալսարանը:

 

Արդեն Սելլեֆյան 
Խորհրդի անդամ

Արդեն Սելլեֆյանը տնտեսագիտության դոկտոր է, իր գործունեության ընթացքում խորհրդատվություն է մատուցել մի շարք երկրներում գործող ֆինանսական և արտադրական կազմակերպությունների: 2000թ.-ից առ այսօր հանդիսանում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող «Ֆրանկ Մյուլլեր Գրուփ»-ի գլխավոր խորհրդատուն: 2002թ.-ից հանդիսանում է «Արցախբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ: Ծնվել է 25/09/1951թ.-ին, ավարտել է Շվեյցարիայի Լոզանի Տնտեսագիտական Համալսարանը:

 

Գևորգ Չաքմիշյան
Խորհրդի անդամ

Գևորգ Չաքմիշյանը փորձառու և առաջադեմ մասնագետ է իրավաբանության ոլորտում: Նրա փորձառության ոլորտները ներառում են հարկային և քաղաքացիական իրավունքները: Գևորգ Չաքմիշյանը հարուստ աշխատանքային փորձ է կուտակել ղեկավար պաշտոններում և մի շարք միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է PricewaterhouseCoopers-ը: Ծնվել է 24/02/1971թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանը, ինչպես նաև ուսանել է Փարիզի առաջատար համալսարաններում իրավունք և միջազգային հարաբերություններ մասնագիտություններով:

 

Աշոտ Սալնազարյանտ.գ.դ
Խորհրդի անդամ

Աշոտ Սալնազարյանը տնտեսագիտության դոկտոր է, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Կորպորատիվ ֆինանսների ամբիոնի վարիչ, ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ  ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ արժեթղթերի շուկայի կարգավորման բնագավառում, «Արժեթղթերի շրջանառության մասին» օրենքի համահեղինակ է և շուրջ 48 գիտական հոդվածների հեղինակ: Ծնվել է 21/01/1958թ.-ին,ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը:

 

ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆ

Բարձրակարգ մասնագետների առկայությունը' բանկի, նրա հաճախորդների և գործընկերների հաջողության գրավականներից մեկն է: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հավաքագրվել են առաջադեմ մասնագետներ, որոնք հավատարիմ են կորպորատիվ արժեքներին և ջանք չեն խնայում բանկի առաջխաղացմանը նպաստելու գործում:


Գևորգ Մաչանյան, տ.գ.թ.
Տնօրինության նախագահ
Գործադիր տնօրեն

Գևորգ Մաչանյանն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրենն է հիմնադրման օրվանից: Նա ունի ավելի քան քսանհինգամյա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից քսանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կենտրոնական բանկում: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ղեկավարելուց առաջ նա եղել է ԿԲ Գլխավոր աուդիտորը' Ներքին աուդիտի խմբի ղեկավարը: Նրա ղեկավարման հմտությունը դրսևորվել է Հայաստանում վճարահաշվարկային համակարգերի լայնամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի բարեհաջող իրագործմամբ: Այդ ծրագրերի թվին են պատկանում միջբանկային հեռահաղորդակցության և էլեկտրոնային վճարումների համակարգերի, ArCa միասնական վճարային համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքների ղեկավարումը, SWIFT համակարգի ներմուծումը և ներդրումը ՀՀ-ում: Գևորգ Մաչանյանն իր գործունեության ընթացքում ակտիվ համագործակցություն է ծավալում միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում է միջազգային կոնֆերանսների ու խորհրդաժողովների: Ծնվել է 22/08/1959թ.-ին, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը:


Գրիգոր Մովսիսյան
Տնօրինության անդամ
Գործադիր տնօրենի տեղակալ- Ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրեն

Կենտրոնական բանկի Բանկային վերահսկողության դեպարտամենտում Գրիգոր Մովսիսյանի աշխատանքային փորձը, ինչպես նաև մասնակցությունը միջազգային բազում խորհրդաժողովներին և վերապատրաստման ծրագրերին' բանկի ընդհանուր առաջխաղացման գործում նրա դերը դարձնում են խիստ արժեքավոր: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում նրա հսկողության ներքո են գտնվում բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերի պահպանումը, եկամուտների, ծախսերի ու կապիտալ ներդրումների պլանավորման աշխատանքների իրականացումը, ծախսերի ու կապիտալ ներդրումների ներքին սահմանաչափերի պահպանումը: Ծնվել է 26/03/1974թ.-ին, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը: Բանկում աշխատում է Բանկի հիմնադրման օրվանից:

Գրիգոր Հովհաննիսյան
Տնօրինության անդամ
Գործադիր տնօրենի տեղակալ-Վարկավորման դեպարտամենտի տնօրեն 

 Գրիգոր Հովհաննիսյանը իր աշխատանքային գործունեությունը ՀՀ բանկային համակարգում սկսել է 1996թ-ից, ընդ որում, արդեն 1998թ-ից զբաղեցրել է ղեկավար պաշտոններ վարկավորման և հաճախորդների սպասարկման բնագավառներում: Բանկային համակարգում նրա ղեկավարության տակ են եղել բանկային ծառայությունների մատուցման, կորպորատիվ և սպառողական վարկավորման, վճարային քարտերի և արագ դրամական փոխանցումների ոլորտները: Ծնվել է 16/02/1974թ-ին, ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը, բանկում աշխատում է 2009թ-ից:

Կարեն Տուրյան  տ.գ.թ
Տնօրինության անդամ
Գործադիր տնօրենի տեղակալ-Ներդրումային դեպարտամենտի տնօրեն 


Կարեն Տուրյանը հարուստ աշխատանքային փորձ ունի ՀՀ Բանկային համակարգում, ինչպես նաև դասավանդում է մի շարք առաջատար ԲՈՒՀ-երում: Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ բանկային համակարգում որպես դիլինգային կենտրոնի տնօրեն և  գլխավոր դիլեր: Կարեն Տուրյանը հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների ,ինչպես նաև մի շարք տպագիր նյութերի:  

Ծնվել է 05/05/1976թ.-ին, ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը, ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Նա մասնակցել է մի շարք վերապատրաստումների թե' Հայաստանում և թե' արտասահմանում: Բանկում աշխատում է 2005թ.-ի մայիսից:

Սեդրակ Բաղդասարյան 
Տնօրինության անդամ
Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների դեպարտամենտի տնօրեն 
Գլխավոր հաշվապահ

Բանկային համակարգում կուտակված հարուստ փորձը, ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի Բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությունում աշխատանքը Սեդրակ Բաղդասարյանին թույլ են տալիս ըստ արժանվույն իրականացնել Բանկի Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների դեպարտամենտի տնօրենի գործառույթները: Ծնվել է 27/04/1976թ.-ին, ավարտել է Երևանի պետական Տնտեսագիտական ինստիտուտը: Բանկում աշխատում է 2005թ.-ի հոկտեմբերից:


Գևորգ Խաչատրյան 
Տնօրինության անդամ
Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի տնօրեն

Գևորգ Խաչատրյանը մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ բանկային համակարգում և ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում' կանոնակարգելով բանկային ծառայությունների մատուցման, ներքին և արտաքին շուկաներում գործառնությունների իրականացման, պլաստիկ քարտերի ներդրման, պարտատոմսեր թողարկող կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների ոլորտները, դասախոսել է Հայ-Գերմանական ֆինանսաբանկային քոլեջում: Բանկում նա ղեկավարում է Հաճախորդների սպասարկման դեպարտամենտը' ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխան բանկային ծառայությունների մատուցումը Բանկի հաճախորդներին, ինչպես նաև նոր ծառայությունների ներդրումը: Ծնվել է 29/06/1970թ.-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանը:Բանկում աշխատում է Բանկի հիմնադրման օրվանից:

 

Հայկ Մկրտչյան
Տնօրինության անդամ
Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն

Հայկ Մկրտչյանը ՀՀ բանկային համակարգում ունի 16 տարվա աշխատանքային փորձ, որից շուրջ 15 տարին զբաղեցնում է տարբեր ղեկավար պաշտոններ: Սկզբում աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության վարչությունում որպես մասնագետ, այնուհետև մեկ տարի անց տեղափոխվել է առևտրային բանկ: Հինմականում ղեկավարել է Վարկավորման և միջոցների ներգրավման ստորաբաժանումներ: Միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցելու մեծ փորձ ունի: Ծնվել է 18/04/1973թ-ին, ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը: Մասնակցել է մի շարք վերապատրաստումների: Բանկում աշխատում է 2011թ-ից:


ՆԵՐՔԻՆ
 ԱՈՒԴԻՏ

 

Արկադի Փինաչյան
Ներքին աուդիտի ղեկավար

Արկադի Փինաչյանը ունի աշխատանքային բազմամյա փորձ արժեթղթերի բնագավառում,  այդ թվում նաև կարգավորման ոլորտում, մասնավորապես' աշխատել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչությունում, իսկ հետագայում ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում: Նա, միաժամանակ,  զբաղվում է մանկավարժական աշխատանքով և ներկայումս դասավանդում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ա. Փինաչյանը ծնվել է 18/02/1976թ.-ին, ավարտել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային հմտությունների բարձրացման նպատակով մասնակցել է մի շարք սեմինարների և ուսումնական դասընթացների: Բանկում աշխատում է 2006թ.-ից: 2010թ.-ից ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում զբաղեցնում է ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը:

 

*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 17.05.2013 11:28