ՀՏՀ

 Որո՞նք են կոչվում ներդրումային բանկային ծառայություններ:

Ներդրումային բանկային ծառայությունները դրանք բանկերի կողմից իրենց հաճախորդների համար ֆինանսական գործիքներում ներդրումներ կատարելուն և այդ ներդրումների կառավարմանն ուղղված, ինչպես նաև ընկերությունների կողմից արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման գործընթացներում մատուցվող միջնորդային և ֆինանսական խորհրդատվության ծառայություններն են:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ն իր հաճախորդներին առաջարկում է ընդլայնել իրենց ներդրումային հնարավորությունների շրջանակը և օգտվել իր ծառայություններից ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային արժեթղթերի շուկաներում:
Բանկն իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է նաև նրանց արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման գործընթացների կազմակերպմանն ուղղված միջնորդային և ֆինանսական խորհրդատվության ծառայությունների ամբողջական փաթեթ:

 

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հաճախորդները ո՞ր շուկաներ մուտքի հնարավորություն ունեն և ինչպիսի՞ արժեթղթերում կարող են ներդրումներ կատարել:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Ձեզ հնարավորություն է տալիս մուտք գործել մի շարք երկրների արժեթղթերի շուկաներ` Հայաստան, ՌԴ, ԱՄՆ, եվրոպական խոշորագույն բորսաներ: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ Դուք կարող եք ընտրել ներդրումների աշխարհագրությունը և շուկաների տեսակները, որոնք կհամապատախանեն Ձեր ներդրումային ռազմավարությանը:
Գործընկերների լայն շրջանակի շնորհիվ Բանկը Ձեզ համար կարող է ձեռք բերել վերոնշյալ մի շարք երկրների և տնտեսության տարբեր ճյուղերի արժեթղթեր` բաժնետոմսեր, պետական և կորպորատիվ պարտատոմսեր, ածանցյալ արժեթղթեր, ներդրումային հիմնադրամների փայեր և այլն:

Ինչպե՞ս կարող եմ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի միջոցով արժեթղթեր ձեռք բերել:

Արժեթղթեր ձեռք բերելու համար նախ և առաջ անհրաժեշտ է դառնալ Բանկի հաճախորդ և կնքել Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիր: Որից հետո համապատասխան հանձնարարականներ տալու միջոցով կկարողանաք ներդրումներ կատարել Ձեր նախընտրած արժեթղթերում:

Ի՞նչ է նշանակում արժեթղթերի գրավադրմամբ լրացուցիչ ֆինանսավորում (մարժինալ գործարք):

Մարժինալ գործարքն իրենից ներկայացնում է հաճախորդին դրամական միջոցների փոխառության տրամադրում` արժեթղթերի ձեռք բերման նպատակով: Օգտվելով լրացուցիչ ֆինանսավորումից` Դուք հնարավորություն կունենանք ձեռք բերել ավելի մեծ գումարի արժեթղթեր, քան Ձեր ներդրած գումարն է:

Ինչպիսի՞ ռիսկերի հետ է կապված արժեթղթերում ներդրում կատարելը:

Ներդրումների ռիսկերը որպես կանոն համեմատական են ակնկալվող եկամտաբերությանը: Որքան հուսալի է արժեթուղթը, այնքան ցածր է նրանից ստացվող շահույթը: Միևնույն ժամանակ ռիսկային գործիքները կարող են թույլ տալ կրկնապատկել, նույնիսկ եռապատկել Ձեր ներդրված կապիտալը մի քանի օրվա ընթացքում, սակայն ռիսկն այստեղ զգալիորեն բարձր կլինի: Յուրաքանչյուր ներդրող ինքն է իր համար որոշում ակնկալվող եկամտաբերությունը` կշռված համապատասխան ռիսկով:

 

Ինչ է իրենից ներկայացնում ինտերնետ թրեյդինգը և ինչի համար է այն անհրաժեշտ:

Ինտերնետ թրեյդինգը նախ և առաջ ինտերնետով ինքնուրույն արժեթղթերի առքուվաճառքի գործունեության իրակացման հնարավորություն է: Ինտերնետ թրեյդինգը մատուցվում է որպես բրոքերային ծառայություններին կից լրացուցիչ ծառայություն:

Ինտերնետ թրեյդինգի ժամանակակից համակարգերը թույլ են տալիս հաճախորդին ամբողջապես տեսնել ընթացիկ պատկերը, նույնը ինչ տեսնում է թրեյդերը: Բացի այդ հաճախորդը, ով օգտվում է ինտերնետ թրեյդինգի համակարգերից, զգալի ժամանակ է շահում, քանի որ հաճախորդի կողմից առքի կամ վաճառքի մասին որոշման ընդունումից մինչև բորսայում պատվերի մուտքագրման պահը տևում է մի քանի վայրկյան:

Ինտերնետ թրեյդինգի հաջորդ առանձնահատկությունն այն է, որ վերջինս հնարավորություն է ընձեռում բորսայում գործարքներ կատարել աշխարհի ցանկացած կետից, որտեղ հնարավորություն կա Ձեր համակարգիչը միացնել ինտերնետին:

Ի՞նչ ծառայություններ է առաջարկում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման ուղղությամբ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը, արժեթղթերի շուկայում ունենալով ռազմավարական հետաքրքրություններ, թողարկողներին առաջարկում է արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում` մասնագիտական խորհրդատվություն, շուկայի վերլուծություն և արժեթղթերի թողարկման հետ կապված ֆինանսական ռիսկերի կառավարում: Տեղաբաշխման ընթացքում բանկն օգտագործում է զարգացած երկրներում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում համագործակցում է շուկայի այլ մասնակիցների հետ` տեղաբաշխման սինդիկատ ձևավորելու նպատակով:

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: