Բրոքերային ծառայություններ

 Բրոքերային գործունեության շրջանակներում Բանկն իր անունից և հաճախորդի հաշվին կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություններ և գործարքներ` կապված բրոքերային գործունեության իրականացման հետ: 

Բանկը` որպես բրոքեր, իր հաճախորդներին տրամադրում է հետևյալ ծառայությունները`

- արժեթղթերի (այդ թվում ածանցյալ արժեթղթերի) գնման կամ վաճառքի հանձնարարականների ընդունում, հաղորդում և/կամ կատարում, հաճախորդի հաշվին և միջոցներով արժեթղթերով գործարքների (այդ թվում` ռեպո գործարքներ)իրականացում:

 

Բրոքերային ծառայությունների շրջանակներում Բանկն իր Հաճախորդներին մատուցում է նոր ծառայություն` ընձեռելով արժեթղթերի առևտրի հարթակներին օպերատիվ մուտքի հնարավորություն` էլեկտրոնային առևտրային QUIK համակարգի տրամադրման միջոցով: QUIK համակարգի միջոցով Դուք հնարավորություն են ստանում ինքնուրույն գործարքներ կատարել ֆոնդային շուկայում: Էլեկտրոնային առևտրային QUIK համակարգը ծրագրային կոմպլեքս է` նախատեսված արժեթղթերի շուկա օնլայն ռեժիմով մուտք ապահովելու համար: QUIK համակարգը իրենից ներկայացնում է բազմաֆունկցիոնալ տեղեկատվական առևտրային պլատֆորմ:

 

 Արժեթղթերի պահառության ծառայություններ


Արժեթղթերի պահառության գործունեությունը արժեթղթերի պահպանության, պահառության և արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման գործունեությունն է: 
Արժեթղթերի պահառության շրջանակներում Բանկը հաճախորդներին առաջարկում է հետևյալ ծառայությունները` 

 

  • Հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների գրանցում.
  • Հաճախորդի արժեթղթերի անվանատեր հանդես գալը.
  • Հաճախորդի համար առանձին դեպո հաշվի բացում և վարում.
  • Հաճախորդին արժեթղթերի վերաբերյալ թողարկողից, Կենտրոնական դեպոզիտարիայից և այլ պահառուից ստացված ամբողջական տեղեկատվության տրամադրում.
  • Արժեթղթերի պահառությանն առնչվող և օրենքով թույլատրվող այլ ծառայություններ:

 

Արժեթղթերի թողարկման կազմակերպման և տեղաբաշխման իրականացման ծառայություններ


Լրացուցիչ միջոցների ներգրավումը հանդիսանում է ցանկացած ընկերության ֆինանսական քաղաքականության կարևոր մասերից մեկը: Արժեթղթերի թողարկումը դիտարկելով որպես ֆինանսական միջոցների հավաքագրման այլընտրանքային աղբյուր և օգտվելով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից առաջարկվող թողարկման և տեղաբաշխման ծառայություններից` ընկերությունները կարող են ընդլայնել իրենց ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները և ավելի արդյունավետ կառավարել  իրենց ֆինանսական հոսքերը: 

Իր փորձի և ֆինանսական շուկայում գրաված դիրքի շնորհիվ` բանկն արժեթղթերի պոտենցիալ թողարկողներին առաջարկում է մի շարք ներդրումային բանկային ծառայություններ` մեկ ամբողջական փաթեթով: Առաջարկվող ծառայություններն ընդգրկում են` 

 

  • ներդրումային նախագծի բիզնես-պլանի մշակմանն աջակցություն և գնահատում,
  • արժեթղթերի թողարկման էական պայմանների որոշում,
  • թողարկման որոշման և արժեթղթերի ազդագրի պատրաստում, ինչպես նաև ազդագրի պետական գրանցման գործընթացում պատշաճ ներկայացուցչության ապահովում,
  • պոտենցիալ ներդրողների բացահայտման աշխատանքների իրականացում (անհատական հանդիպումների, ռոուդ-շոուների կազմակերպման միջոցով),
  • արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպում և պետական լիազոր մարմնին տրամադրվող հաշվետվության կազմում,
  • հաճախորդներին արժեթղթերից բխող պարտավորությունների կատարման երաշխիքների տրամադրում,
  • երկրորդային շուկայում արժեթղթերի իրացվելիության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում,
  • արժեթղթերի տեղաբաշխման և մարման կազմակերպման առնչությամբ բանկային հաշվարկային ծառայությունների տրամադրում,
  • արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման հետ կապված այլ ծառայություններ:

Իրականացված թողարկումներ


Ստորև ներկայացված հղումներով կարող եք  ծանոթանալ Հայաստանի Ֆոնդային Բորսա-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կանոնադրութունների և կանոնների վերջին տարբերակներին` գրանցված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

https://amx.am/am/47/regulation/49/exchange-rules

http://cda.am/am/80/regulation/82/depository-rules

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: