Հարգելի հաճախորդ

Բանկի կողմից առաջարկվող ներդրումային ծառայություններից օգտվելու շրջանակում Բանկին հանձնած միջոցների (դրամական միջոցներ և/կամ արժեթղթեր) պաշպանությունն ապահովելու նպատաակով Բանկը ձեռնարկում է հետևյալ քայլերը`

Ձեր դրամական միջոցները հաշվառվում են Բանկում Ձեր անունով բացված ընթացիկ բանկային հաշիվներում, որը Ձեզ հնարավորություն է տալիս Բանկից ստանալ Ձեր ընթացիկ հաշվի մնացորդի, դրանով կատարված գործառնությունների մասին տեղեկություններ` Բանկի կողմից հաստատված կարգով,

Ձեր արժեթղթերը հաշվառվում են Բանկում Ձեր անունով բացված արժեթղթերի հաշվում, որը Ձեզ հնարավորություն է տալիս Բանկից ստանալ Ձեր արժեթղթերի հաշվի մնացորդի, Ձեր արժեթղթերի հաշվով կատարված գործառնությունների մասին տեղեկություններ` Բանկի կողմից սահմանված կարգով,

Ձեր դրամային հաշիվներում առկա գումարները երաշխավորված են Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Ձեր դրամային հաշիվներում առկա գումարները երաշխավորված են Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

ա) պետական պարտատոմսերի դեպքում ԿԲ-ում բացված առանձին դեպո հաշվում

բ) ՀՀ ոչ պետական արժեթղթերի դեպքում (որոնց ռեեստրը վարվում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում)` «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի անվանատիրոջ հաշվում

գ) օօտարերկրյա արժեթղթերի դեպքում` Բանկի գործընկերոջ ներդրումային բանկում բացված առանձին հաշվում:

Սնանկացման կամ անվճարունակության այլ հիմքերով Հաճախորդի դրամական միջոցների և արժեթղթերի ի պահ ընդունելու Բանկի լիազորությունների դադարեցման դեպքում` Հաճախորդի կողմից նրան հանձնված արժեթղթերը, դրամական միջոցները և դրանց կառավարման հետևանքով առաջացած շահույթն առանձնացվում են նրա գույքից և վերադարձվում են Հաճախորդին՝ նրա առաջին իսկ պահանջով: Ընդ որում Բանկի կողմից Հաճախորդի հաշվին կնքված գործարքների գծով Բանկի ստանձնած իրավունքներն ու պարտականություններն անցնում են Հաճախորդին:

Բրոքերային ծառայություններ

Բրոքերային գործունեության շրջանակներում Բանկն իր անունից և հաճախորդի հաշվին կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ և գործարքներ` կապված բրոքերային գործունեության իրականացման հետ:

Բանկը` որպես բրոքեր, իր հաճախորդներին տրամադրում է հետևյալ ծառայությունները`
 - արժեթղթերի (այդ թվում ածանցյալ արժեթղթերի) գնման կամ վաճառքի հանձնարարությունների ընդունում, հաղորդում և/կամ կատարում, հաճախորդի հաշվին և միջոցներով արժեթղթերով գործարքների (այդ թվում` ռեպո գործարքներ) իրականացում:

Դառնալով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդ և օգտվելով բանկի կողմից առաջարկվող բրոքերային ծառայություններից` Դուք ունեք հնարավորություն ներդրումներ կատարել ստորև նշված ֆոնդային բորսաներում գնանշվող արժեթղթերում.

Ֆոնդային բորսաներ

Բրոքերային գործունեության իրականացման կանոններ

Կապի միջոցների օգտագործմամբ հաղորդագրությունների փոխանակման ընթացակարգ

Շահերի բախում

Պատվերների կատարման ընթացակարգ

Բողոքների քննարկման ընթացակարգ

Բանկին՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, շնորհվել է Հաշվի օպերատորի և Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ, ինչը թույլ է տալիս ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին միջնորդավորել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայությունները:

Դեպոզիտարիայի կողմից մատուցվող արժեթղթերի ռեեստրավարման միջնորդավորման գործունեության կանոններ

Բանկի միջնորդությամբ դեպոզիտարիայի կողմից մատուցվող ռեեստրավարման եվ պահառության ծառայությունների սակագների մասին կանոններ

Դեպոզիտարիայի կողմից մատուցվող արժեթղթերի պահառության միջնորդավորման գործունեության կանոններ

Բրոքերային ծառայությունների մատուցման սակագներ

Ֆյուչերսային պայմանագրերով բրոքերային գործարքների սակագներ



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում և պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անժամկետ:

Պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել` Բանկին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 բանկային օրվա ընթացքում, Բանկը պարտավոր է հաճախորդին կամ նրա լիազոր ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները:

Բացի այդ պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ռիսկը կրում է հաճախորդըԲանկը չի փոխհատուցելու  հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

Արժեթղթերի պահառության ծառայություններ

Արժեթղթերի պահառության գործունեությունը արժեթղթերի պահպանության, պահառության և արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման գործունեությունն է:
Արժեթղթերի պահառության շրջանակներում Բանկը հաճախորդներին առաջարկում է հետևյալ ծառայությունները`· Հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների գրանցում.
•  Հաճախորդի արժեթղթերի անվանատեր հանդես գալը.
•  Հաճախորդի համար առանձին դեպո հաշվի բացում և վարում.
Հաճախորդին արժեթղթերի վերաբերյալ թողարկողից, Կենտրոնական դեպոզիտարիայից և այլ պահառուից ստացված ամբողջական տեղեկատվության տրամադրում.
•  Արժեթղթերի պահառությանն առնչվող և օրենքով թույլատրվող այլ ծառայություններ:


Արժեթղթերի պահառության գործունեության կանոններ 

Արժեթղթերի պահառության գործունեության սակագներ  

Ստորև ներկայացված հղումներով կարող եք  ծանոթանալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կանոնադրութունների և կանոնների վերջին տարբերակներին` գրանցված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

http://www.nasdaqomx.am/am/cda_rules.htm *

http://www.nasdaqomx.am/am/rules.htm *

Հետադարձ կապ

 

*Բանկը պատասխանատվություն չի կրում սույն ինտերնետային կայքում ներկայացված տեղեկատվության մեջ, նյութերում, հրապարակումներում և այլ հաղորդագրություններում առկա սխալների համար: Բանկը պատասխանատվություն չի կրում սույն ինտերնետային կայքում ներկայացված տեղեկատվության, նյութերի, հրապարակումների և այլ հաղորդագրությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների և (կամ) կատարված գործողությունների (անգործության) համար:

*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 28.03.2013 15:32