ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հաշիվ բացելը Ձեզ թույլ է տալիս ընտրել վճարման, ներդրման և ֆինանսավորման Ձեր պահանջները բավարարող լուծումներ:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում ֆինանսական միջնորդների համար գործում են հետևյալ հաշվի տեսակները`

Բանկային հաշիվներ


ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Բրիտանական ֆունտ ստեռլինգով, Շվեյցարական ֆրանկով և ՌԴ ռուբլով հաշիվները Ձեզ հասանելի են դարձնում բանկի կողմից առաջարկվող ավանդական բանկային ծառայությունների և ներդրումային լուծումների լայն ընտրանին: Բանկային հաշիվները Ձեզ թույլ կտան իրականացնել  նաև մուտքեր, ելքեր, փոխարկումներ, փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս:
Հաշվի արժույթից տարբերվող արժույթով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են տվյալ պահին բանկի կողմից սահմանված ընթացիկ փոխարժեքները:


Սակագներ բանկերի համար

Սակագներ ոչ բանկ ֆինանսական միջնորդների համար

Հաճախորդների բանկային հաշիվների բացման և վարման ընթացկարգ


Դեպո հաշիվներ

Որպես Հաճախորդի պահառու` Բանկը կազմակերպում է սեփականության իրավունքով Հաճախորդին պատկանող արժեթղթերի և դրանց նկատմամբ Հաճախորդի իրավունքների գրանցումը, հաշվառումն ու պահպանությունը` Բանկում բացված արժեթղթերի հաշվառման հատուկ դեպո հաշիվներում:

Դեպո հաշիվների սպասարկման սակագներ

 

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ծառայություններ է մատուցում Բանկի կողմից հաստատված «Հաճախորդների բանկային հաշիվների վարման, այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ»-ի հիման վրա, որտեղ արտացոլված են նաև հաճախորդի կողմից պարտավորությունները ժամանակին չկատարելու, կամ որոշ գործողություններ կատարելու(չկատարելու) դեպքում հաճախորդի համար հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ տեղեկությունները:


Ռեզիդենտ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների համար ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկ


• Դիմում հաշիվ բացելու վերաբերյալ
• Լիցենզիա
• Կանոնադրություն
• Պետական գրանցման վկայական
• ՀՎՀՀ
• Ղեկավար անձանց անձնագրեր և սոց. քարտեր
• Բանկի կամ այլ ֆինանսական կազմակերպության կառավարման իրավասու մարմնի որոշում կամ արձանագրությունից քաղվածք` բանկի կամ այլ ֆինանսական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին պաշտոնում հաստատելու վերաբերյալ, կամ այդ նշանակման փաստը հավաստիացնող այլ փաստաթուղթ
• Ստորագրության նմուշների քարտը` կնիքի դրոշմով (ռեզիդենտի համար հարկայինմարմնի վավե- րացմամբ ոչ ռեզիդենտի համար` նոտարական վավերացմամբ)
• Տեղեկություններ բաժնետերերի (փայատերերի) մասին
• Այլ փաստաթղթեր

 

Ոչ ռեզիդենտ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների համար ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկ


• Դիմում հաշիվ բացելու վերաբերյալ,

• Կանոնադրություն,
• Պետական գրանցումը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում՝ Լիցենզիայն),
• Բանկի կամ ֆինանսական կազմակերպության կառավարման իրավասու մարմնի որոշում կամ արձանագրությունից քաղվածք` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին պաշտոնում հաստատելու վերաբերյալ, կամ այդ նշանակման փաստը հավաստիացնող այլ փաստաթուղթ,
• Բանկի կամ ֆինանսական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, ինչպես նաև հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատու և (կամ) Բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտ:
• Այլ փաստաթղթեր:

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Արգելանք դնելու դեպքում հաշվետերը տեղեկացվում է արգելանքը դնելուց հետո:
Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների  բռնագանձումը կարող է իրականցվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Բռնագանձելու դեպքում հաշվետերը տեղեկացվում է բռնագանձումից հետո:


Վճարումներ ՀՀ դրամով


Հանդիսանալով Հայաստանի միջբանկային էլեկտրոնային վճարումների համակարգի մասնակից`ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը դրամային փոխանցումներն իրականացնում է հաճախորդի համար հնարավորինս կարճ ժամանակահատվածում և հարմարավետ:


Միջազգային վճարումներ


ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Ձեր հուսալի գործընկերն է միջազգային փոխանցումներ իրականացնելիս: Մեր թղթակից բանկերի, SWIFT համակարգի, տեխնիկական ապահովվածության և փորձառու անձնակազմի օգնությամբ Ձեր միջազգային վճարումները կիրականացվեն արագ և հուսալի:

 

Հիմնական արտասահմանյան թղթակից բանկեր

 

Երկիր Բանկի անվանումը Արտարժույթ Հաշվի համարը SWIFT կոդը

Գերմանիա

Ֆրանկֆուրտ Commerzbank AG EUR 400886638600EUR COBADEFF
USD 400886638600USD
 

Ավստրիա

Վիեննա Raiffeisen Bank International AG EUR 55.069.231 RZBAATWW
USD 70-55.069.231
 

Շվեյցարիա

Ցյուրիխ UBS AG CHF 0230-36040.05F UBSWCH ZH80A
EUR 0230-36040.71R
USD 0230-36040.70L
 

Ռուսաստան

Մոսկվա CJSC UniCreditBank RUR 30111810200013104518 IMBKRUMM
USD 30111840700011936261
EUR 30111978000011936260
GBP 30111826900011936263
Մոսկվա PROMSVYAZBANK RUB 30111810670000073401 PRMSRUMM
EUR 30111978570000073401
USD 30111840970000073401

Ուկրաինա

Կիև Ukrsotsbank EUR 16004051050EUR UKRSUAUX
USD 16004051050USD
UAH 16004051050UAH

Վճարումների սակագներ բանկերի համար

Վճարումների սակագներ ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների համար


*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 09.01.2013 16:42