Արտահանման խթանման ֆինանսավորում
Այս գործիքը նախատեսված է արտահանող ընկերությունների կամ առևտրային միջնորդների համար՝ շրջանառու միջոցների համալրման, էլեկտրաէներգիայի ծախսերի հատուցման, կիսաֆաբրիկատների, պատրաստի արտադրանքի ձեռքբերման, աշխատավարձի, հարկային պարտավորությունների վճարման, տրանսպորտային ծախսերի հատուցման, ինչպես նաև արտահանման հետ կապված հնարավոր այլ ծախսերի ֆինանսավորման նպատակով: Որպես այս գործիքից օգտվող հաճախորդներ կարող են հանդես գալ պատրաստի արտադրանք, սարքավորումներ, հումք, գունավոր մետաղներ, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանք արտահանող ընկերությունները: Արտահանման խթանման ֆինանսավորումը նպաստում է Ձեր գործարքի ապահովությանը, որը վճռորոշ դեր է խաղում հատկապես միջազգային առևտրի շուկայում: Վճարման մի շարք տարբերակներում արտահանողները կրում են չվճարման/պայմանագրի չկատարման ռիսկ: Քանի որ արտահանողը հիմնականում չի կարող վերահսկել վճարման գործընթացը, ապա սույն գործիքից նպատակահարմար է օգտվել միայն այն դեպքում, երբ գործընկերը, որի հետ համագործակցում է արտահանողը, բավարար չափով վստահելի է: Նշված գործիքը թույլ է տալիս նվազեցնել առևտրային ռիսկերը և պարզեցնել վճարման գործընթացները:
Գնման պատվերի ֆինանսավորում (Purchase Order Financing)
Եթե Ձեր կազմակերպությունն ունի պատվերների կատարման պայմանագրեր (մատակարարման պայմանագրեր), որոնցով նախատեսվում է ապրանքների մատակարարում կամ ծառայությունների մատուցում, ապա Դուք կարող եք օգտվել “ Գնման պատվերի ֆինանսավորում” գործիքից: “Գնման պատվերի ֆինանսավորում”-ը կարճաժամկետ (մինչև 12 ամիս ժամկետով) ֆինանսավորման տարատեսակներից է, որի յուրահատկություններից է գրավի նկատմամբ բանկի համեմատաբար մեղմ վերաբերմունքը: Տվյալ դեպքում, վարկի հիմնական ապահովություն է հանդիսանում մատակարարման պայմանագիրը, իսկ երկրորդային ապահովություն կարող են հանդես գալ վարկառուի ղեկավարների/սեփականատերերի անձնական երաշխավորությունները: Ձեր, ինչպես նաև որպես հետևանք բանկի, ռիսկերի նվազեցման նպատակով բանկը կարող է պահանջել կոնկրետ գործարքների հավելյալ ապահովագրություն, օրինակ՝ բեռի ապահովագրություն, պատվիրատուի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման բանկային երաշխիք, ակկրեդիտիվ, ապահովագրություն և այլն: Նույնը կարող է պահանջվել Ձեր մատակարարների կողմից պարտավորությունների կատարման ռիսկը նվազեցնելու համար:
Ֆինանսավորման տրամադրման հիմնական նախապայմանը մատակարարման պայմանագրի հաջորդ կողմի/պատվիրատուի բանկի համար ընդունելիության աստիճանն է, ինչը որոշվում է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ ուսումնասիրելու արդյունքում: Դրանցից են օրինակ պատվիրատուի բիզնեսի ծավալները, հեղինակությունը գործարար աշխարհում և սպառողների մոտ, վարկային և գործընկերների հետ համագործակցության պատմությունը, մատակարարման պայմանագրի համաձայն կանխավճարի կամ այլ երաշխիքների տրամադրման պատրաստակամությունը և այլն:
Այս գործիքի շրջանակներում մատակարարը (Ձեր ընկերությունը) ֆինանսավորված գումարը պարտադիր ուղղում է գնորդի կողմից պատվիրված ապրանքի/ծառայության կատարման համար անհրաժեշտ ապրանքների գնման կամ ծառայությունների մատուցման համար, ներառյալ ապրանքների տեղափոխման, մաքսազերծման, վերամշակման և այլ ծախսերը, սակայն ոչ ավել, քան մատակարարման պայմանագրի 60%-ը:
Ակրեդիտիվներ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդների հուսալի միջնորդն է միջազգային առևտրի ոլորտում գործունեություն իրականացնելիս: Մեր կողմից մատուցվող ծառայությունները կօգնեն և՛ արտահանողներին, և՛ ներմուծողներին` նվազեցնել միջազգային առևտրային գործարքներում առկա իրենց ռիսկերը:
Փաստաթղթային ակրեդիտիվներ
Փաստաթղթային ակրեդիտիվը բանկի պարտավորությունն է վճարել արտահանողին (մատակարարին) ապրանքների կամ ծառայությունների դիմաց` ակրեդիտիվում նշված փաստաթղթերի ներկայացման և պայմանների բավարարման դեպքում: Միջազգային բանկային պրակտիկայում փաստաթղթային ակրեդիտիվներով գործառնությունները կարգավորվում են Առևտրի Միջազգային Պալատի (ԱՄՊ) "Uniform Customs andPractice" (UCP500)կանոններով:
Փաստաթղթային ակրեդիտիվների հիմնական ձևերից են.
Հաստատված ակրեդիտիվ.
Ներմուծողի բանկի կողմից չվճարման ռիսկը նվազեցնելու նպատակով արտահանողը կարող է պահանջել ներմուծողից բացել հաստատված ակրեդիտիվ, որը ենթակա է հաստատման արտահանողի համար վստահելի բանկի կողմից: Տվյալ պարագայում ներմուծողի բանկի կողմից ակրեդիտիվով հաստատված վճարում չկատարելու դեպքում վճարումը պարտավոր է իրականացնել ակրեդիտիվը հաստատած բանկը:
Չհաստատված ակրեդիտիվ.
Այս ակրեդիտիվով սահմանված վճարման պարտավորությունը կրում է միայն գնորդի բանկը:
Հետ չկանչվող ակրեդիտիվ.
Այս ակրեդիտիվում նշված ժամկետներն ու պայմանները ենթակա չեն փոփոխման առանց արտահանողի (բենեֆիցիարի) համաձայնության:
Հետ կանչվող ակրեդիտիվ.
Պահուստային ակրեդիտիվները ֆինասական գործիքի տեսակ են, որոնցով բանկը պարտավորվում է վճարել վաճառողին (մատակարարին) այն դեպքում, երբ գնորդը պայմանագրով սահմանված ժամկետում չի կատարում իր պարտավորությունները վաճառողինկատմամբ:
Երաշխիքներ
Բանկային երաշխիքներ
Բանկային երաշխիքը մի գործիքն է, որով բանկը պարտավորվում է վճարել վաճառողին(մատակարարին) այն դեպքում, երբ գնորդը պայմանագրով սահմանված ժամկետումչի կատարում իր պարտավորությունները վաճառողի նկատմամբ:Կատարման երաշխիք:
Կանխավճարի վերադարձման երաշխիք:
Շահառուին երաշխավորվում է իր կողմից վճարված կանխավճարի վերադարձը, եթե հրամանագրողը չի կատարում պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները(օրինակ` չի առաքում ապրանքը):Տենդերային երաշխիք:
Տենդերը կազմակերպողին երաշխավորում է երաշխիքային գումարի չափով փոխհատուցում,եթե հրամանագրողը մրցույթում հաղթելու դեպքում հրաժարվում է կնքել պայմանագիրը կամ ի վիճակի չէ կատարել դրանով ամրագրված իր պարտավորությունները:Սակագներ բանկային երաշխիքների համար
Ինկասո
Փաստաթղթային ինկասո
Միջազգային բանկային պրակտիկայում փաստաթղթային ինկասոյի գործառնությունները կարգավորվում են Առևտրի Միջազգային Պալատի (ԱՄՊ) "Uniform Rules forCollections" (URC522) կանոններով:Գոյություն ունի փաստաթղթային ինկասոյի երկու ձև, որոնք սովորաբար սահմանվում են առևտրային պայմանագրի վճարման պայմաններով:
Սակագներ
Փաստաթղթեր վճարման դիմաց
Ինկասոյի այս ձևի համաձայն, վաճառողի բանկը լիազորում է գնորդի բանկին` տրամադրել ապրանքների սեփականությունը հավաստիացնող փաստաթղթեր` միայն գնորդի կողմիցայդ ապրանքների դիմաց վճարումն իրականացնելուց հետո:Փաստաթղթեր ակցեպտի դիմաց
*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 09.01.2013 11:51


