Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

29.11.2023

Սույնով տեղեկացնում ենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում:

Արժեկտրոնների վճարումը նախատեսվում է իրականցնել կիսամյակային պարբերականությամբ, իսկ պարտատոմսերի մարման օրը 2027 թվականի հունիսի 1-ն է:

Թողարկման անվանական ծավալները կազմում են 10 մլն ԱՄՆ դոլար եւ 10 մլն եվրո (առաջին փուլում արդեն իսկ տեղաբաշխվել են համապատասխանաբար՝ 6,000,000 ԱՄՆ դոլար և 8,550,900 եվրո անվանական ծավալով պարտատոմսեր): Այս փուլում ենթակա է տեղաբաշխման 4,000,000 ԱՄՆ դոլար եւ 1,449,100 եվրո անվանական ծավալով պարտատոմսեր:

Պարտատոմսերը տեղաբաշխվում են.

/ԱՄՆ դոլարով/ անվանական արժեքը` 100 ԱՄՆ դոլար, 6.00% արժեկտրոնային եկամտաբերությամբ,

/Եվրո արժույթով/ անվանական արժեքը` 100 Եվրո, 4.50% արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով, համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով։

Հայտերի ընդունման ժամանակահատված` 04.12.2023թ. 10:00-ից մինչև 30.04.2024թ. ժամը 17:00:

ՀՀ ԿԲ 24.05.2023թ. թիվ 1/269Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրի և ծրագրային ազդագրի ՀՀ ԿԲ 27.11.2023թ. թիվ 1/587Ա որոշմամբ գրացված լրացման էլեկտրոնային տարբերակները ինչպես նաև պարտատոմսերի տեղաբաշխման հիմնական պայմանները կից տեղադրված են:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ (37460) 757001, (37411) 757001

Ազդագիր

Ազդագրի լրացում

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Խորհրդի որոշում

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Տնօրինության որոշում

ՀՀ Կենտրոնական Բանկի որոշում

Պարտատոմսերի թողարկման պայմաններ USD

Պարտատոմսերի թողարկման պայմաններ EUR

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ (Ֆիզիկական անձանց համար)

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ (Իրավաբանական անձանց համար)

Տեղաբաշխվող պարտատոմսերի գները ըստ օրերի

Պարտատոմսերում ներդրում իրականացնել ցանկացող ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք կարող են մասնակցել հրապարակային տեղաբաշխմանը համապատասխան հայտը տեղաբաշխման ժամկետի ցանկացած աշխատանքային օրվա ընթացքում /10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում/, էլեկտրոնային կապի միջոցներով` [email protected] էլ․ հասցեին ուղարկելու կամ թղթային տարբերակով՝ Բանկ ներկայացնելու միջոցով։

Պարտատոմսերի փաստացի ձեռքբերումն իրականացվում է Ներդրողի կողմից հայտում նշված ծավալով պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ դրամական միջոցները Բանկում այդ նպատակով բացված հաշիվներին փոխանցելու միջոցով․

ԱՄՆ դոլար` 2500039300060201

Եվրո` 2500039300060165

Եթե Ներդրողի կողմից համապատասխան դրամական միջոցները վերոնշյալ տարանցիկ հաշվին/ներին մուտքագրվել են մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 16:00-ն, ապա այդ դրամական միջոցները մուտքագրված կհամարվեն տվյալ աշխատանքային օրը, իսկ եթե համապատասխան գումարները մուտքագրվել են տվյալ աշխատանքային օրվա ժամը 16:00-ից հետո, ապա դրանք մուտքագրված կհամարվեն մուտքագրմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը և համապատասխան պարտատոմսերի տեղաբաշխման գինը կորոշվի այդ օրվա հաշվարկով: Ընդ որում, եթե հայտում նշված պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը մուտքագրվում է մաս առ մաս, ապա հայտի համապատասխան դրամական միջոցների մուտքագրման ժամ կհամարվի դրամական միջոցների վերջին մասի մուտքագրման ժամը։


Բոլոր Նորությունները