Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀՅՈՒՍԵՑ ԱՐԵՎԱԳՈՐԳԻ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻՑ ՀԱՆՈՒՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀՅՈՒՍԵՑ ԱՐԵՎԱԳՈՐԳԻ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻՑ ՀԱՆՈՒՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ

06.08.2021

Արմսվիսբանկն ու աշխատակիցները մասնակցեցին զինվորների աջակցությանն ուղղված բարեգործական ծրագրում եւ 205 հանգույց ավելացրեց «Արեւագորգին»`հայրենիքի պաշտպանների, նրանց ընտանիքների բարօրության համար։

«Արևագորգը» Մեգերյան կարպետ ընկերության եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համատեղ նախագիծն է:

Գորգի ստեղծմանն ուղղված ողջ նվիրաբերությունը տրամադրվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին (1000+)։ Վերջնական պատրաստ լինելուց հետո այն կվաճառվի աճուրդով՝ հանգանակված ողջ գումարը կրկին կուղղվի հիմնադրամի շահառուներին:

Հիշեցնենք, որ Արմսվիսբանկը, քաջ գիտակցելով, որ հայրենիքի շենացման ու պաշտպանության գործում յուրաքանչյուրն ունի իր սուրբ պարտականությունը, պատերազմի առաջին իսկ օրերից կանգնած է եղել հայրենիքի ամրապնդման գործում և բազմաթիվ հանգանակությունների շարքին է պատկանում նաև այն, որ բանկի բոլոր աշխատակիցները, բացի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվող ամսական պարտադիր վճարներից, կամովին ամեն ամիս փոխանցում են լրացուցիչ գումարներ, որը Բանկը յուրաքանչյուր ամիս կրկնապատակում է և փոխանցում հիմնադրամին։


Բոլոր իրադարձությունները