Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Սիրով տեղեկացնում ենք, որ ավարտվել է Բանկի AMSWISB2RER0 և AMSWISB2SER8 տարբերակիչ ծածկագրերով պարտատոմսերի տեղաբաշխումը, որը մեկնարկել էր 2025 թվականի հունիսի 16-ին:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է հրապարակային եղանակով՝ բաց բաժանորդագրության միջոցով, որի շրջանակում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացվել է 93 հայտ։
AMSWISB2SER8 պարտատոմսերը՝ անվանական արժեքով 50,000 ՀՀ դրամ, 5 տարի մարման ժամկետով և տարեկան 10.50% արժեկտրոնային եկամտաբերությամբ (արժեկտրոնի վճարումների կիսամյակային պարբերականությամբ), ամբողջությամբ տեղաբաշխվել են 7,000,000,000 ՀՀ դրամ ծավալով։
AMSWISB2RER0 պարտատոմսերը՝ անվանական արժեքով 50,000 ՀՀ դրամ, 4 տարի մարման ժամկետով և տարեկան 10.25% արժեկտրոնային եկամտաբերությամբ (արժեկտրոնի վճարումների կիսամյակային պարբերականությամբ), 7 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր թողարկումից տեղաբաշխվել են 4,156,800,000 ՀՀ դրամ անվանական ծավալով։
Առաջիկայում Բանկը դիմելու է Հայաստանի Ֆոնդային բորսա՝ պարտատոմսերի ցուցակման համար, ինչպես նաև պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով նախատեսում է օգտվել շուկա ստեղծողի ծառայություններից։
Բոլոր Նորությունները