«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՈՒ ՎԶԵԲ-Ը ԿՆՔԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

GAR_3171.jpg


«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ՓԲԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև կնքվել է Արևելյան գործընկերության ՓՄՁ-ների մրցունակության ծրագրի («ՓՄՁ -ների մրցունակության ծրագիր»` Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ) և Կանաչ տնտեսության ֆինանսավորման համար Հայաստանում էներգաարդյունավետության ծրագրի 2-րդ փուլի («GEFF-ը Հայաստանում»՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) աջակցությամբ) շրջանակներում 2 նոր պայմանագիր՝ ընդհանուր 8 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով:

ՓՄՁ մրցակցային ծրագրի վարկավորման շրջանակում Բանկն իր հաճախորդներին կառաջարկի մրցունակ պայմաններով բիզնես վարկեր՝ մինչև 5 տարի մարման ժամկետով:

ՓՄՁ մրցակցային ծրագիրը նպատակուղղված է տեղական ընկերությունների չափանիշների բարձրացմանը, արտադրության արդիականացմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը և տեղական ու միջազգային շուկաներում մրցունակության խթանմանը: Ցանկացած վարկի առնվազն 70 տոկոսը պետք է ուղղվի կանաչ տեխնոլոգիաներում ներդրումների համար: Վարկառուների համար հասանելի են նաև խրախուսական դրամաշնորհներ ու տեխնիկական խորհրդատվություն, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից:

«GEFF-ը Հայաստանում» ծրագրի երկրոդ փուլի շրջանակներում Բանկը իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին կառաջարկի մինչև 5 տարի մարման ժամկետով էներգախնայող նախագծերի ֆինանսավորում` ` արտոնյալ պայմաններով:

«GEFF-ը Հայաստանում» ծրագրի երկրոդ փուլի շրջանակում ֆինանսավորումը հասանելի կլինի կանաչ տեխնոլոգիաների՝ հատկապես կլիմայի հարմարվողականությանը և մեղմացմանն ուղղված ներդրումների համար, մասնավորապես՝ ֆինանսավորում կստանան այն նախագծերը, ինչպիսիք են՝ ջերմամեկուսացումը, սեփական սպառման համար արևային ՖՎ Էլեկտրակայանները, գեոթերմալ ջերմային պոմպերը և ջրարդյունավետ ոռոգման համակարգերը: Բանկի հաճախորդները կարող են օգտվել մինչև 1600 նախապես հաստատված բարձր արդյունավետության տեխնոլոգիաներից `Green Technology Selector (GTS)-ի միջոցով: Ծրագիրը ներառում է նաև տեխնիկական խորհրդատվության համապարփակ փաթեթ, որը կօգնի հայտնաբերել և ստուգել կանաչ ներդրումների համար հնարավորությունները: «GEFF-ը Հայաստանում» ծրագրի առաջին փուլի ընթացքում Բանկը նպաստել է տարեկան 5,5 Գեգավատ մաքուր էներգիայի արտադրությանը և 2,747 տոննա/տարի ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը` հատկացնելով 2,5 մլն Եվրո միջոցներ:

Կանաչ Կլիմայի Հիմնադրամը կաջակցի ծրագրին՝ տրամադրելով խրախուսական դրամաշնորհներ մասնակցության իրավունք ունեցող կանաչ ծրագրերին:

Նշենք, որ էներգաարդյունավետության ոլորտում ծրագրերի ֆինանսավորումը մշտապես եղել է Բանկի ռազմավարական ուղղություններից մեկը և մինչև սույն ծրագրերին մասնակցելը Բանկը ՎԶԵԲ-ի և միջազգային ֆինանսական այլ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ ֆինանսավորել է հարյուրից ավել կանաչ տեխնոլոգիաների ներդրումների նախագծեր:

Բացի այդ, Բանկը և ՎԶԵԲ-ը արդյունավետ համագործակցություն են ծավալում Առևտրի ֆինանսավորման (TFP) ոլորտում և նախորդ տարվա ցուցանիշների արդյունքներից ելնելով ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի շրջանակում Բանկը երրորդ տարին անընդմեջ արժանացել է ՀՀ-ում ամենաակտիվ թողարկող բանկ մրցանակին: 2021թ-ին ՎԶԵԲ-ը Բանկի համար առևտրի ֆինանսավորման սահմանաչափը ավելացրել է ևս 6,5 մլն ԱՄՆ դոլար՝ հասցնելով 28.5մլն ԱՄՆ դոլարի, որը ներկայումս ՀՀ բանկային համակարգում ամենամեծ սահմանաչափերից մեկն է:

Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ-ից: Համագործակցությունը ակտիվ զարգացել է ՓՄՁ վարկավորման, Առևտրի ֆինանսավորման, էներգաարդյունավետության ծրագրերի և միջազգային ասոցիացիայի (ICMA – International Capital Markets Association) կողմից ընդունված և միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման գործընթացը կարգավորող Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) ուղղություններով: 2014թ.-ի հուլիսին ՎԶԵԲ-ի կողմից Բանկին շնորհվել է «Հաստատող բանկ»-ի կարգավիճակ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ

Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` ADB, KFW, EIB, FCI, responsAbility և այլն:

ՎԶԵԲ

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,56 միլիարդ եվրո 191 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 91%-ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։


Այլ իրադարձություններ և նորություններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՄԻԱՑԵԼ Է KFW-Ի «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՏԱՎՈՒՇԻ ՍԵՒՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՅԳՈՒ ՀԻՄՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԳՈՐԾԱՐԿՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ