Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Սիրով տեղակացնում ենք, որ ավարտվել է Բանկի կողմից թողարկված AMSWISB2JER7 տարբերակիչ ծածկագրով Եվրո արժույթով Պարտատոմսերի տեղաբաշխումը: Տեղաբաշխվող պարտատոմսերի 1,449,100 տեղաբաշխման ենթակա անվանական ծավալից տեղաբաշվել են 849,100 Եվրո անվանական ծավալով պարտատոմսեր:
Սույնով տեղեկացնում ենք, որ 2024թ-ի մայիսի 2-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից իրականացվել է AMSWISB2AER6 (USD) տարբերակիչ ծածկագրերով պարտատոմսերի արժեկտրոնի վճարում` անվանական արժեքի 3.25%-ի չափով:
2024 թվականի ապրիլի 30-ին, ժամը 11:00-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքի Դե Մալանյի փ. 22 հասցեում գումարել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով:
Սիրով տեղակացնում ենք, որ վաղաժամ տեղաբաշխվել է Բանկի AMSWISB2IER9 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 4 մլն ԱՄՆ դոլարի չափով, որի տեղաբաշխումը մեկնարկել էր 2023 թվականի դեկտեմբերի 4-ից:
Սույնով տեղեկացնում ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ից կարող եք ձեռք բերել HERAEUS ընկերության 999.9 հարգի շվեյցարական ոսկու ստանդարտացված ձուլակտորներ:
Տեղեկացնում ենք, որ 12.02.2024թ-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Տնօրինության կողմից հաստատվել են Տնօրինության 29.11.2023թ. թիվ 91-Լ որոշմամբ հաստատված հավելվածների վերախմագրված տարբերակները, համաձայն որոնց փոփոխություններ են կատարվել Բանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսերի (AMSWISB2JER7 և AMSWISB2IER9) Թողարկման վերջնական պայմաններում:
Սույնով տեղեկացնում ենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում:
Սույնով տեղեկացնում ենք, որ 2023թ-ի նոյեմբերի 24-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից իրականացվել է AMSWISB28ER2 (USD) տարբերակիչ ծածկագրով պարտատոմսի արժեկտրոնի վճարում` անվանական արժեքի 3.25%-ի չափով:
Սիրով տեղեկացնում ենք, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ ՑՊ-025-08/23 և ՑՊ-026-08/23 որոշումների հիման վրա «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 6,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 48 ամիս շրջանառության ժամկետով, 6% տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքով, 60,000 հատ և 8,550,900 եվրո ընդհանուր անվանական ծավալով, 100 եվրո անվանական արժեքով, 48 ամիս շրջանառության ժամկետով, 4.5% տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքով, 85,509 հատ արժեկտրոնային պարտատոմսերը 2023թ-ի սեպտեմբերի 1-ից ցուցակվել և ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Տեղեկացնում ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն որպես թողարկող Բանկ, հրապարակել է 2023թ.-ի առաջին կիսամյակի հաշվետվությունը: