ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՏԱՎՈՒՇԻ ՍԵՒՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՅԳՈՒ ՀԻՄՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

sevqar.jpg

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հովանավորությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ 16.11.2019թ-ին Բանկի աշխատակիցներն իրականացրել են Տավուշի Սևքար համայնքի միջնակարգ դպրոցին հարող շուրջ 6,500քմ տարածքում մրգատու ծառերի՝ մասնավորապես արքայանարնջի, խնձորի, թզի, ընկույզի շուրջ 550 ծառերի տնկման աշխատանքներ: Մարզպետարանի առաջարկով ընտրվել են տվյալ շրջանի բնակլիմայական պայմաններին համապատասխան մրգատու ծառատեսակներ:

Բացի ծառատունկից, նաև կատարվել են այգու հիմնման նպատակով անհրաժեշտ նյութերի ձեռք բերման և տարածքի պարսպապատման, մաքրման, բարեկարգման, ինչպես նաև ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ, որոնց ամբողջական ֆինանսավորումն իրականացվել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից: Այգու հիմնման աշխատանքներին, բացի Բանկի աշխատակիցներից, ակտիվ մասնակցել են նաև Տավուշի մարզպետարանի, Սևքարի համայնքապետարանի և դպրոցի աշխատակազմները, ինչպես նաև համայնքի բնակիչներն ու աշակերտները:

Ծառատունկը վերածվել էր մեծ տոնական միջոցառման, որտեղ աշակերտները հանդես եկան հայրենասիրական բնույթի երգերով, պարերով և բանաստեղծություններով:

«Այգու հիմնումը եղել է մեր տարիներով սպասված երազանքը, որն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը և Տավուշի մարզպետարանը մեզ պարգևեցին շատ անակնկալ և բաղձկալի նվերի տեսքով, որի համար շատ շնորհակալություն եմ հայտնում Բանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, ինչպես նաև Բանկի, համայնքապետարանի և մարզպետարանի ողջ անձնակազմին» հայտնեց Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանը:

Նշված միջոցառման իրականացումը Բանկի նախաձեռնությունն է եղել, իսկ տեղի ընտրությունը պատահական է և հիմնականում պայմանավորված այս շրջանում ծառատունկի համար բարենպաստ բնակլիմայական պայմաններով: Նախաձեռնությունը պլանավորված է եղել դեռևս 2-3 ամիս՝ պայմանավորված Բանկի հիմնադրման 15 ամյակին ընդառաջ և Բանկի ու Մարզպետարանի արդյունավետ համագործակցության արդյունքում որպես մրգատու այգու հիմնման համար նպաստավոր տարածք ընտրվել է Սևքարի միջնակարգ դպրոցի հարող տարածքը:

Նման միջոցառումների իրականացումը Բանկի կողմից կկրեն շարունակական բնույթ: Հատկանշական է, որ «Կանաչ» տնտեսության ֆինանսավորմումը հանդիսանում է Բանկի ռազմավարական ուղղություններից:

sevqar3.jpg

sevqar2.jpg

sevqar4.jpg

sevqar5.jpg


Այլ իրադարձություններ և նորություններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԸՆՏՐՎԵԼ Է, ՈՐՊԵՍ՝ ԿԱՆԱՉ ԿԼԻՄԱՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՎԵԼ «ԱՐՓԻՆԵ -1» ԱՐԵՎԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՅԱՆԸ

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ, ՆԱԽԱԳԾԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ GREENPACT ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԿԱՆԱՉ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԻ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵ