ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՎԵԼ «ՇԱՐՈՍՈԼԱՐ» ԱՐԵՎԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՅԱՆԸ

IMG-1259-min.jpg

Սույն թվականի հոկտեմբերի 20-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում կայացավ «Շարոսոլար» արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը։

Տեղադրված կայանի դրվածքային հզորությունը կազմում է 5.0 ՄՎտ (ֆոտովոլտային հզորությունը՝ 6.0 ՄՎտ)։ Կիրառվել են միջազգային շուկայում ներկայում ամենաժամանակակից՝ bifacial half-cut վահանակներ, որոնք էլեկտրաէներգիա են գեներացնում դիմային և հակառակ երեսներով: Այն տարեկան կարտադրի շուրջ 10.50 ԳՎտժ էլեկտրաէներգիա, կնվազեցնի շրջակա միջավայր ածխաթթու գազի արտազատումը տարեկան շուրջ 3,000 տոննայով։ Արևային էլեկտրակայանը նախագծվել և կառուցվել է Շարոսոլար ընկերության կողմից։ Կայանը զբաղեցնում է շուրջ 6հա տարածք:

Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 3,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որի 80%-ն իրականացվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ, իսկ 20%-ը՝ ընկերության սեփականատիրոջ անձնական միջոցներից:

Հատկանշական է, որ կայուն ֆինանսավորումը, այդ թվում` Վերականգնվող էներգիայի ֆինանսավորմումը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ՓԲԸ-ի ռազմավարական ուղղություններից է և վերջին 3 տարիների ընթացքում Բանկն արդեն իսկ ֆինանսավորել է 110-ից ավել արևային համակարգերի նախագիծ։

**********************************

«Շարոսոլար» ՍՊԸ հիմնադրվել է 2019թ-ին: Իր գոծունեության ընթացքում Ընկերությունը ստեղծել է տասնյակ ժամանակավոր և մի քանի մշտական աշխատատեղեր: Բացի «Շարոսոլար» արևային արդյունաբերական կայանից Ընկերության կողմից կառուցման ընթացքում է գտնվում «Շարոսոլար 1» արևային արդյունաբերական կայանը, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2021թ ավարտին:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004թ-ին: Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկի ռազմավարական ուղղություններից է հանդիսանում նաև վերականգնվող էներգիայի, այդ թվում՝ արևային կայանների, էներգաարդյունավետության և ժամանակակից գյուղատնտեսական նախագծերի ֆինանսավորումը:


Այլ իրադարձություններ և նորություններ

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՎԵԼ «ՇԱՐՈՍՈԼԱՐ» ԱՐԵՎԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՅԱՆԸ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԸՆՏՐՎԵԼ Է, ՈՐՊԵՍ՝ ԿԱՆԱՉ ԿԼԻՄԱՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ԿԱՆԱՉ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ