ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՎԵԼ «ԱՐՓԻՆԵ -1» ԱՐԵՎԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՅԱՆԸ

Օգոստոսի 14-ին Կոտայքի մարզի Սոլակ համայնքում կայացավ «Արփինե -1» արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը։

b2ad57bf-f9cd-481d-961c-ed808ed9f799.jpg

Նախագծի մասին հայտարարվել էր շուրջ մեկ տարի առաջ։ Ֆինանսավորման և մատակարարման աշխատանքների ավարտից հետո, հուլիսին տրվել էր կայանի կառուցման մեկնարկը։ Տեղադրված դրվածքային հզորությունը կազմում է 1.2 ՄՎտ (ֆոտովոլտային հզորությունը՝ 1,5 ՄՎտ)։ Կիրառվել են միջազգային շուկայում ներկայում ամենաժամանակակից՝ bifacial half-cut վահանակներ, որոնք էլեկտրաէներգիա են գեներացնում դիմային և հակառակ երեսներով։ «Արփինե_1» արդյունաբերական արևային էլեկտրակայանը սփյուռքի կողմից ՀՀ-ում ներդրման լավագույն օրինակներից է, քանի որ ներդրումները կատարվել են ամերիկահայ գործարարների կողմից։ Այն տարեկան կարտադրի 2,25ԳՎտժ էլեկտրաէներգիա, կնվազեցնի շրջակա միջավայր ածխաթթու գազի արտազատումը տարեկան 530 տոննայով։

«Արփինե-1» արևային էլեկտրակայանը նախագծվել և կառուցվել է «Ռենյուաբլ Քոքասըս Քորփորեյշն» ընկերության կողմից (Սաննի Սիթի բրենդ)։ Կայանը զբաղեցնում է շուրջ 2հա տարածք, որտեղ տեղադրվել են 2,654 հատ երկկողմանի վահանակներ: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 800,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Կայանը ֆինանսավորվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ՓԲԸ-ի կողմից։ Հատկանշական է, որ կայուն ֆինանսավորումը, այդ թվում Վերականգնվող էներգիայի ֆինանսավորմումը Բանկի ռազմավարական ուղղություններից է և վերջին 3 տարիների ընթացքում Բանկն արդեն իսկ ֆինանսավորել է 100-ից ավել արևային համակարգերի նախագիծ։

 **********************************

 «ՌԵՆՅՈՒԱԲԼ ՔՈՔԱՍԸՍ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ն (Սաննի Սիթի) հիմնադրվել է 2016թ.-ին: Լինելով վերականգնվող էներգիայի ոլորտում ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպություններից մեկը Հայաստանում, ընկերությունը առաջարկում է արևային, քամու էներգիայի, էներգաարդյունավետության ոլոտներում ծառայությունների շարք, ինչպես նաև հանդիսանում է մի խմբի մաս, որի շարքում առկա են էլեկտրական մեքենաների, շինարարական ժամանակակից տեխնիկաների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերություններ:

   «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004թ-ին: Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկի ռազմավարական ուղղություններից է հանդիսանում նաև վերականգնվող էներգիայի, այդ թվում՝ արևային կայանների, էներգաարդյունավետության և ժամանակակից գյուղատնտեսական նախագծերի ֆինանսավորումը:

99edc53e-5e0a-4132-80a5-e0dc2ffbfad0.jpg


9c92c11b-1cea-4604-9156-c97e603f58e1.jpg


7efd27ac-a401-45d7-91a4-dcf18089d0fd.jpg


Այլ իրադարձություններ և նորություններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԸՆՏՐՎԵԼ Է, ՈՐՊԵՍ՝ ԿԱՆԱՉ ԿԼԻՄԱՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆ

“ARMENIA, SOLAR POWER AND ARMSWISSBANK: THE BANK CONNECTS ARMENIAN ORGANIZATIONS TO THE SUN” ՀՈԴՎԱԾԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է GLOBAL BANKING & FINANCE REVIEW ԱՄՍԱԳՐՈՒՄ

ԿԱՅԱՑԵԼ Է «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԹԵՄԱՅՈՎ ՎԵԲԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՄԻԱՑԵԼ Է KFW-Ի «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ