“ENERGY-EFFICIENT INVESTMENTS FOR SMES” WEBINAR


Նոյեմբերի 26-ին կայացավ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ՓԲԸ-ի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ)-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF-ը Հայաստանում) համատեղ կազմակերպված «Էներգաարդյունավետ ներդրումներ ՓՄՁ-ների համար» խորագրով առցանց վեբինար-քննարկումը, որին մասնակցում էին Բանկի հաճախորդները և կանաչ ներդրումներով հետաքրքրված այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման նպատակն էր Բանկի և ՎԶԵԲ-ի միջև «GEFF-ը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար կնքված պայմանագրի շրջանակում հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն կանաչ տնտեսությանը անցման վերաբերյալ, մասնավորապես, ինչպես կարելի է բարելավել ընկերությունների էներգաարդյունավետությունը, կրճատել ծախսերը, ավելացնել արդյունավետությունը։

Վեբինարի ընթացքում Բանկի մասնագետները և Կանաչ տնտեսության GEFF-ը Հայաստանում ծրագրի խորհրդատուները մանրամասն ներկայացրեցին Բանկի կողմից էներգաարդյունավետ ներդրումների ֆինանսավորման պրոդուկտները, էներգաարդյունավետ լուծումների լավագույն օրինակները, տեխնոլոգիաները և նախագծերը:

Ինչպես Բանկի Բիզնեսի Զարգացման Դեպարտամենտի տնօրեն Արկադի Փինաչյանն է նշել, «Էներգաարդյունավետ ներդրումերի ֆինանսավորումը մշտապես եղել է Բանկի ռազմավարական ուղղություններից: Բանկը բազում միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ և սեփական նախաձեռնությամբ ֆինանսավորել է հարյուրից ավել կանաչ տեխնոլոգիաների ներդրման նախագծեր»։

Վեբինարի ձայնագրությունը հասանելի է այս հղմամբ` https://youtu.be/zoS25skvBZA


Other events and news

WITH THE FINANCING OF “ARMSWISSBANK” CJSC "Arpine-1" solar industrial station WAS LAUNCHED

“ENERGY-EFFICIENT INVESTMENTS FOR SMES” WEBINAR

THE EMPLOYEES OF ARMSWISSBANK PARTICIPATED IN TREE PLANTING

ARMENIA’S LARGEST ROOFTOP SOLAR POWER PLANT HAS BEEN PUT INTO OPERATION