Նորություններ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԻՋԵՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

17.05.16 3:14 PM
Մայիսի 17, 2016թ. (ՀՀ ԿԲ)- ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հերթական նիստում որոշում ընդունեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7,75%: Միևնույն ժամանակ ՀՀ ԿԲ խորհուրդը իջեցրել է լոմբարդային ռեպոյի և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքները նույն 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով դրանք համապատասխանաբար 9,25% և 6,25%:

Հետ

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: