Բրոքերային ծառայություններ

 Դառնալով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդ և օգտվելով բանկի կողմից առաջարկվող բրոքերային ծառայություններից` Դուք ունեք հնարավորություն ներդրումներ կատարել ստորև նշված ֆոնդային բորսաներում գնանշվող արժեթղթերում. 

 

Ֆոնդային բորսաներ 

 

Ստորև ներկայացված են ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից մատուցվող բրոքերային ծառայությունները կանոնակարգող փաստաթղթերը.

 

Բրոքերային գործունեության իրականացման կանոններ (Ուժի մեջ է 09.02.2018թ.-ից)

 

Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձև  


Կապի միջոցների օգտագործմամբ հաղորդագրությունների փոխանակման ընթացակարգ

 

Շահերի բախում

 

Պատվերների կատարման ընթացակարգ

 

Բողոքների քննարկման ընթացակարգ

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում և պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անժամկետ: 
Պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել` Բանկին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 բանկային օրվա ընթացքում, Բանկը պարտավոր է հաճախորդին կամ նրա լիազոր ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները: 
Բացի այդ պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ռիսկը կրում է հաճախորդը: Բանկը չի փոխհատուցելու  հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

 

Արժեթղթերի պահառության ծառայություններ

 

Արժեթղթերի պահառության գործունեությունը արժեթղթերի պահպանության, պահառության և արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման գործունեությունն է: 

Արժեթղթերի պահառության շրջանակներում Բանկը հաճախորդներին առաջարկում է հետևյալ ծառայությունները`· Հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների գրանցում.
•   Հաճախորդի արժեթղթերի անվանատեր հանդես գալը.
•   Հաճախորդի համար առանձին դեպո հաշվի բացում և վարում.
•  Հաճախորդին արժեթղթերի վերաբերյալ թողարկողից, Կենտրոնական դեպոզիտարիայից և այլ պահառուից ստացված ամբողջական տեղեկատվության տրամադրում.
•   Արժեթղթերի պահառությանն առնչվող և օրենքով թույլատրվող այլ ծառայություններ:

 

Արժեթղթերի պահառության գործունեության կանոններ (Ուժի մեջ է` 29.08.2014թ.-ից)


Պահառության ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձև (Ուժի մեջ է` 29.08.2014թ.-ից)

 

Արժեթղթերի թողարկման կազմակերպման և տեղաբաշխման իրականացման ծառայություններ

 

Ստորև ներկայացված են ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից կազմակերպված և տեղաբաշխված թողարկումները.

 

Իրականացված թողարկումներ



Ստորև ներկայացված հղումներով կարող եք  ծանոթանալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կանոնադրութունների և կանոնների վերջին տարբերակներին` գրանցված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

http://www.nasdaqomx.am/am/cda_rules.htm

http://www.nasdaqomx.am/am/rules.htm



* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: