Նորություններ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԻՋԵՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

29.03.16 3:15 PM
Մարտի 29, 2016թ. (ՀՀ ԿԲ)- Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում ընդունեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8,25%: Միևնույն ժամանակ ՀՀ ԿԲ խորհուրդը իջեցրել է լոմբարդային ռեպոյի և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքները նույն 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով դրանք համապատասխանաբար 9,75% և 6,75%:

Հետ

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: