Նորություններ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԻՋԵՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

16.02.16 3:15 PM
Փետրվարի 16, 2016թ. (ՀՀ ԿԲ)- Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում ընդունեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8,5%: Միևնույն ժամանակ ՀՀ ԿԲ խորհուրդը իջեցրել է լոմբարդային ռեպոյի և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքները նույն 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով դրանք համապատասխանաբար 10,0% և 7,0%:

Հետ

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: