Նորություններ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԻՋԵՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

22.12.15 3:16 PM
Դեկտեմբերի 22, 2015թ. (ՀՀ ԿԲ)- Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում ընդունեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8,75%: Միևնույն ժամանակ ՀՀ ԿԲ խորհուրդը իջեցրել է լոմբարդային ռեպոյի և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքները նույն 1 տոկոսային կետով՝ սահմանելով դրանք համապատասխանաբար 10,25% և 7,25%:

Հետ

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: