Ղեկավար անձինք

Խորհուրդ

  • Վարտան Սիրմակես

    Վարտան Սիրմակես

    Խորհրդի նախագահ

    Վարտան Սիրմակեսը շվեյցարաբնակ, ծագումով հայ գործարար է, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հիմնադիրը և 100% անուղղակի նշանակալից մասնակիցը: Նա համաշխարհային հռչակ վայելող շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիրն է, սեփականատերը և Գործադիր տնօրենը: Ծնվել է 11/02/1956թ.-ին, ապրում է Ժնև քաղաքում:

  • Րաֆֆի Բալյոզյան

    Խորհրդի անդամ

    Րաֆֆի Բալյոզյանը ծնվել է 02.11.1983թ.-ին: Սովորել է մենեջմենթ Ֆրանսիայի Հանրապետության Տեխնոլոգիաների ինստիտուտում, ինչպես նաև ստացել է ֆինանսական շուկաների մագիստրոսի կոչում՝ ավարտելով Ֆրանսիայի SKEMA բիզնես դպրոցը: Րաֆֆին երկար տարիներ աշխատել է Նյու-Յորքում, Natixis ընկերությունում որպես վերլուծաբան, 2010թ.-ի նոյեմբերից սկսած հանդիսանում է Ժնևում գտնվող Ֆրանկ Մյուլեր ընկերության ֆինանսական դեպարտամենտի ներդրումային մենեջեր:

  • Գևորգ Չաքմիշյան

    Խորհրդի անդամ

    Գևորգ Չաքմիշյանը փորձառու և առաջադեմ մասնագետ է իրավաբանության ոլորտում: Նրա փորձառության ոլորտները ներառում են հարկային և քաղաքացիական իրավունքները: Գևորգ Չաքմիշյանը հարուստ աշխատանքային փորձ է կուտակել ղեկավար պաշտոններում և մի շարք միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է PricewaterhouseCoopers-ը: Ծնվել է 24/02/1971թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանը, ինչպես նաև ուսանել է Փարիզի առաջատար համալսարաններում իրավունք և միջազգային հարաբերություններ մասնագիտություններով:

  • Արմենակ Դարբինյան

    Խորհրդի անդամ

    Արմենակ Դարբինյանը ծնվել է 25.07.1961թ.-ին: 1976-80թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում ՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1982-1991թթ. աշխատելով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտում, որտեղ 1989 թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1998-2001թթ.-ին եղել է Ֆինասների Էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտ և 2001թ.-ին պաշտպանելով դոկտորական ատենախոսությունը ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան՝ այնուհետև նաև պրոֆեսորի կոչում: Ա.Դարբինյանը տարբեր տարիների դասավանդել է Հայաստանի տարբեր բուհերում և ավելի քան 70 գիտական աշխատանքների հեղինակ է: 1991-1992թթ.-ին եղել է արտաքին տնտեսական կապերի առաջին փոխնախարար, իսկ 1992-1997թթ.-ին՝ Էկոնոմիկայի փոխնախարար: 1997-98թթ աշխատել է որպես Հայ գործարարների ընկերակցության գործադիր տնօրեն: 1998-2000թթ.-ին եղել է էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտւմ թեմատիկ խմբի ղեկավար, 2000-2007թթ.-ին նույն ինստիտուտի տնօրեն, իսկ 2007-2010թթ տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի տնօրեն: Ա.Դարբինյանը1999-2010թթ.-ին եղել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /UNDP/ փորձագետ, ծրագրերի ղեկավար, իսկ 2003-2008թթ.-ին նաև Մեծ Բրիտանիայի զարգացման նախարարության /DFID/ Հայաստանի գրասեյակի հանրային կառավարման հարցերի գծով խորհրդատու: 2010-2020թթ Ա.Դարբինյանը աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես խորհրդի անդամ: Ա.Դարբինյանը մասնակցել է միջազգային տարբեր կազմակերպությունների /IMF, WTO, ECB/ վերապատրաստման ծրագրերի, իսկ 1999թ.-ին քառամսյա դրամաշնորհային հետազոտական ծրագիր է իրականացրել Միացյալ նահագների Ջորջ Մեյսոնի համալսարանում:

  • Մերուժան Գալստյան

    Խորհրդի անդամ

    Մերուժան Գալստյանը ծնվել է 26.08.1963թ.-ին: 1984թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և ստացել տնտեսագետի որակավորում: 1998-2000թթ.-ին ուսանել է ԱՄՆ Վիրգինիա նահանգի Օլդ Դոմինիոն համալսարանում՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի որակավորում (MBA) ֆինանսական կառավարման մասնագիտացմամբ: 1984-1991 թթ․ աշխատել է «Էլեկտրոն» ԱՄ-ում որպես տնտեսագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ։ 1991-1993թթ. եղել է «Հայփլեյ» հայ-կանադական համատեղ ձեռնարկության ֆինանսական տնօրենը: 1993-1997թթ․ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Կենտրոնական Բանկում՝ աշխատելով որպես բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, վարչության պետ-գլխավոր հաշվապահ: 2002-2017թթ հանդիսացել է «Նորք-Մարաշ բժկական կենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրենը, 2017-2020թթ՝ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Գործադիր տնօրենը: 2002-2012թթ.-ին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Ֆինանսա-բանկային քոլեջում, Հայաստանի ֆրանսիական համալսարանում: Ներկայումս աշխատում է «ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամում որպես գործադիր տնօրեն: ՀՀ Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հիմնադիր անդամ է։ Հեղինակ է ֆինանսական կառավարմանը, ֆինանսական և կառավարչական հաշվառմանը և բանկային գործին նվիրված մի շարք մենագրությունների և ձեռնարկների:

Գործադիր մարմին

Բարձրակարգ մասնագետների առկայությունը' բանկի, նրա հաճախորդների և գործընկերների հաջողության գրավականներից մեկն է: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հավաքագրվել են առաջադեմ մասնագետներ, որոնք հավատարիմ են կորպորատիվ արժեքներին և ջանք չեն խնայում բանկի առաջխաղացմանը նպաստելու գործում:

  • Գևորգ Մաչանյան

    Գևորգ Մաչանյան, տ.գ.թ.

    Տնօրինության նախագահ
    Գործադիր տնօրեն

    Գևորգ Մաչանյանն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրենն է հիմնադրման օրվանից: Նա ունի ավելի քան երեսունամյա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից քսանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կենտրոնական բանկում: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ղեկավարելուց առաջ նա եղել է ԿԲ Գլխավոր աուդիտորը' Ներքին աուդիտի խմբի ղեկավարը: Նրա ղեկավարման հմտությունը դրսևորվել է Հայաստանում վճարահաշվարկային համակարգերի լայնամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի բարեհաջող իրագործմամբ: Այդ ծրագրերի թվին են պատկանում միջբանկային հեռահաղորդակցության և էլեկտրոնային վճարումների համակարգերի, ArCa միասնական վճարային համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքների ղեկավարումը, SWIFT համակարգի ներմուծումը և ներդրումը ՀՀ-ում: Գևորգ Մաչանյանն իր գործունեության ընթացքում ակտիվ համագործակցություն է ծավալում միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում է միջազգային կոնֆերանսների ու խորհրդաժողովների: Միևնույն ժամանակ Գևորգ Մաչանյանը հայ-շվեցարական գործարար միության նախագահն է և Շվեյցարիա – Հայաստան Միացյալ առևտրի պալատի խորհրդի անդամը: Ծնվել է 22/08/1959թ.-ին, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը:

  • Գրիգոր Մովսիսյան

    Գրիգոր Մովսիսյան

    Տնօրինության անդամ
    Գործադիր տնօրենի տեղակալ-Ռիսկերի կառավարման և համապատասխանության ապահովման դեպարտամենտի տնօրեն

    Կենտրոնական բանկի Բանկային վերահսկողության դեպարտամենտում Գրիգոր Մովսիսյանի աշխատանքային փորձը, ինչպես նաև մասնակցությունը միջազգային բազում խորհրդաժողովներին և վերապատրաստման ծրագրերին' բանկի ընդհանուր առաջխաղացման գործում նրա դերը դարձնում են խիստ արժեքավոր: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում նրա հսկողության ներքո են գտնվում բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերի պահպանումը, եկամուտների, ծախսերի ու կապիտալ ներդրումների պլանավորման աշխատանքների իրականացումը, ծախսերի ու կապիտալ ներդրումների ներքին սահմանաչափերի պահպանումը: Ծնվել է 26/03/1974թ.-ին, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը: Բանկում աշխատում է Բանկի հիմնադրման օրվանից:

  • Գրիգոր Հովհաննիսյան

    Գրիգոր Հովհաննիսյան

    Տնօրինության անդամ
    Գործադիր տնօրենի տեղակալ-Վարկավորման դեպարտամենտի տնօրեն

    Գրիգոր Հովհաննիսյանը իր աշխատանքային գործունեությունը ՀՀ բանկային համակարգում սկսել է 1996թ-ից, ընդ որում, արդեն 1998թ-ից զբաղեցրել է ղեկավար պաշտոններ վարկավորման և հաճախորդների սպասարկման բնագավառներում: Բանկային համակարգում նրա ղեկավարության տակ են եղել բանկային ծառայությունների մատուցման, կորպորատիվ և սպառողական վարկավորման, վճարային քարտերի և արագ դրամական փոխանցումների ոլորտները: Ծնվել է 16/02/1974թ-ին, ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը, բանկում աշխատում է 2009թ-ից:

  • Կարեն Տուրյան

    Կարեն Տուրյան, տ.գ.թ.

    Տնօրինության անդամ
    Գործադիր տնօրենի տեղակալ-Ներդրումային դեպարտամենտի տնօրեն

    Կարեն Տուրյանը հարուստ աշխատանքային փորձ ունի ՀՀ Բանկային համակարգում, ինչպես նաև դասավանդում է մի շարք առաջատար ԲՈՒՀ-երում: Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ բանկային համակարգում որպես դիլինգային կենտրոնի տնօրեն և գլխավոր դիլեր: Կարեն Տուրյանը հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, ինչպես նաև մի շարք տպագիր նյութերի: Ծնվել է 05/05/1976թ.-ին, ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը, ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Նա մասնակցել է մի շարք վերապատրաստումների թե' Հայաստանում և թե' արտասահմանում: Բանկում աշխատում է 2005թ.-ի մայիսից:

  • Սեդրակ Բաղդասարյան

    Սեդրակ Բաղդասարյան

    Տնօրինության անդամ
    Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների դեպարտամենտի տնօրեն
    Գլխավոր հաշվապահ

    Բանկային համակարգում կուտակված հարուստ փորձը, ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի Բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությունում աշխատանքը Սեդրակ Բաղդասարյանին թույլ են տալիս ըստ արժանվույն իրականացնել Բանկի Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների դեպարտամենտի տնօրենի գործառույթները: Ծնվել է 27/04/1976թ.-ին, ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտը: Բանկում աշխատում է 2005թ.-ի հոկտեմբերից:

  • Գևորգ Խաչատրյան

    Գևորգ Խաչատրյան

    Տնօրինության անդամ
    Գործադիր տնօրենի տեղակալ-Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի տնօրեն

    Գևորգ Խաչատրյանը մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ բանկային համակարգում և ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում' կանոնակարգելով բանկային ծառայությունների մատուցման, ներքին և արտաքին շուկաներում գործառնությունների իրականացման, պլաստիկ քարտերի ներդրման, պարտատոմսեր թողարկող կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների ոլորտները, դասախոսել է Հայ-Գերմանական ֆինանսաբանկային քոլեջում: Բանկում նա ղեկավարում է Հաճախորդների սպասարկման դեպարտամենտը' ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխան բանկային ծառայությունների մատուցումը Բանկի հաճախորդներին, ինչպես նաև նոր ծառայությունների ներդրումը: Ծնվել է 29/06/1970թ.-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանը:Բանկում աշխատում է Բանկի հիմնադրման օրվանից:

  • Արկադի Փինաչյան

    Տնօրինության անդամ
    Գործադիր տնօրենի տեղակալ-Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն

    Արկադի Փինաչյանն ունի աշխատանքային բազմամյա փորձ ֆինանսների բնագավառում, այդ թվում նաև կարգավորման ոլորտում, մասնավորապես' աշխատել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչությունում, իսկ հետագայում ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում: Պրոֆեսիոնալ գործունեությանը զուգընթաց նաև զբաղվել է մանկավարժական աշխատանքով և դասավանդել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ա. Փինաչյանը ծնվել է 18/02/1976թ.-ին, ավարտել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային հմտությունների բարձրացման նպատակով մասնակցել է մի շարք սեմինարների և ուսումնական դասընթացների: Բանկում աշխատում է 2006թ.-ից: Ընդ որում, 2010թ.-ից մինչև 2017թ.-ը զբաղեցրել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը, իսկ 01.10.2017թ-ից զբաղեցնում է Գործադիր տնօրենի տեղակալ Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի պաշտոնը:

  • Ներքին աուդիտ

  • Վահագն Փայան

    Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար

    Վահագն Փայանն ունի հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառում բազմամյա փորձ: Մասնագիտական գիտելիքները բարձրացնելու նպատակով մասնակցել է բազմաթիվ սեմինարների և դասընթացների: Հանդիսանում է Երդվյալ և հավատարմագրված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) Մասնագիտական մակարդակի ուսանող անդամ և Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի անդամ: Վահագն Փայանը ունի Աուդիտորի որակավորում Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի որակավորման ծրագրի չափանիշներով: Ծնվել է 31.08.1978թ. Գյումրիում: 2000թ. ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ:Բանկում աշխատում է 02.10.2017թ. զբաղեցնելով ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը: