Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Բանկը, ելնելով իր ռազմավարությունից, հաշվարկաին քարտեր (հիբրիդ (մագնիսական ժապավենի և չիպի միաժամանակյա առկայությամբ)) տրամադրում է բացառապես իր գործող հաճախորդներին՝ վերջիններիս ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրելու նպատակով:
Քարտը նախատեսված է հաշվից գումար կանխիկացնելու, ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարումն անկանխիկ, այդ թվում` առցանց, կատարելու համար:
Քարտը կարող է տրամադրվել ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով:
Քարտի գործողության ժամկետն է 5 տարի:
Քարտերի տրամադրման եվ սպասարկման սակագներ
1 Որպես կանոն ոչ ռեզիտենտներին տրամադրվում է դրամային արժույթով քարտեր
2 Քարտով առանց հավաստագրման գործառնությունների կասեցում ամբողջ աշխարհում
3 Քարտը մեկ բանկային օրվա ընթացքում ստանալու համար պետք է դիմել մինչև ժամը 15:00
4 100 ՀՀ դրամից (0.25-ական ԱՄՆ դոլար, Եվրո) պակաս գործարքների դեպքում ՍՄՍ հաղորդագրություն չի ուղարկվում
Սակագներ
Քարտով իրականացվում են հետևյալ տեսակի գործարքները.
Քարտից քարտ փոխանցումը (բանկոմատի կամ ArCa Pay առցանց վճարային համակարգի միջոցով) քարտին հասանելի է դառնում որպես կանոն մինչև 5 (հինգ) րոպեի ընթացքում (ArCa պրոցեսինգային կենտրոնում տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում):
Բանկի դրամարկղում քարտային հաշվին կանխիկ մուտքագրված գումարը, ինչպես նաև Բանկի հաշվից քարտային հաշվին փոխանցումը քարտի վրա հասանելի են դառնում որպես կանոն մինչև 5 (հինգ) րոպեի ընթացքում (ArCa պրոցեսինգային կենտրոնում տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում):
Բանկի և Բանկի հետ համագործակցող կազմակերպությունների վճարային տերմինալներով քարտին կանխիկ մուտքագրված գումարը քարտին հասանելի է դառնում որպես կանոն մինչև 5 (հինգ) րոպեի ընթացքում (տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում):
ՀՀ տարածքում գործող բանկերի և կազմակերպությունների բանկոմատների միջոցով քարտին կանխիկ մուտքագրված գումարը քարտին հասանելի է դառնում որպես կանոն մինչև 5 (հինգ) րոպեի ընթացքում (տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում), իսկ քարտային հաշվում հաշվառվում է որպես կանոն հաջորդ աշխատանքային օրը:
Քարտին փոխանցումը (բանկոմատի, բանկերի, այլ կազմակերպությունների առցանց հարթակների, բանկերի հեռակառավարվող համակարգերի միջոցով)
Գործարքի գումարը քարտից ելքագրվում է անմիջապես, իսկ քարտային հաշվում հաշվառվում է որպես կանոն հետևյալժամկետներում՝
Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Քարտապանի կրած այն հնարավոր վնասների համար, որոնք կարող են առաջանալ գումարը Քարտապանի քարտին ժամանակային խզումով կամ ուշացումով հասանելի դառնալու կամ ուշացումով ակտիվանալու համար: Մասնավորապես՝ տեխնիկական խնդիրների պատճառով, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը գործարքների գումարները կարող են քարտին հասանելի դառնալ սահմանված ժամկետներից ավելի ուշ:
Քարտով կանխիկի ստացման օրական գործարքների առավելագույն գումարը և քանակը սահմանվում են Բանկի սակագներով: Սահմանված սահմանաչափը գերազանցող չափով գումարի կանխիկացման համար անհրաժեշտ է Բանկ ներկայացնել համապատասխան դիմում կամ իրականացնել Բանկի կողմից սահմանված սահմանաչափերի շրջանակներում ինքնուրույն` հեռահար համակարգի միջոցով:
ՀՀ բանկերի բանկոմատների միջոցով կանխիկի ելքագրման մեկ գործարքի գումարը չի կարող գերազանցել Սակագներով սահմանված սահմանաչափը:
Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ կասեցնել քարտով գործարքների իրականացումը (քարտի բլոկավորում) հետևյալ դեպքերում՝
Ցանկացած գործարք, որը ճանաչվում է Քարտապանի քարտի միջոցով կատարված գործարք, հանդիսանում է Քարտապանի պարտավորությունը:
Քարտով կատարված գործարքը և այն չեղարկելու արդյունքում գումարի վերադարձման գործարքը տարբեր գործարքներ են, որոնք արտացոլվում են քաղվածքում:
Քարտով կատարված գործարքները հաստատող փաստաթղթերի՝ Բանկում առկա պատճենները Քարտապանը կարող է ստանալ Բանկից` Բանկի սակագների համաձայն:
Քարտի PIN և առանց PIN կոդի տրամադրման գործընթացը կազմակերպվում է քարտի պատվիրման դիմումը Քարտապանի կողմից Բանկ ներկայացնելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Առաքման եղանակով քարտը և PIN-կոդը տրամադրելու դեպքում առաքման ժամկետը սահմանվում է առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների պայմաններով:
Ֆիզիկական կրիչով քարտը և PIN-կոդը Քարտապանին տրամադրվում են փակ ծրարով:
Քարտը և PIN-կոդը ստանալուն պես Քարտապանը պետք է ստուգի ծրարի փակ և անվնաս լինելը, քարտի և PIN-կոդի առկայությունը ծրարում, ինչպես նաև քարտի վրա նշված տվյալների ճշտությունը: Անհամապատասխանությունների դեպքում Քարտապանը պետք է անմիջապես տեղեկացնի Բանկին:
Առանց PIN-կոդի քարտի ակտիվացումը կատարվում է քարտապանի կողմից ԱԳՄ-ի միջոցով` SMS հաղորդագրությամբ ստացված համապատասխան կոդի մուտքագրմամբ` ինքնուրույն սահմանելով ՊԻՆ կոդը Ինտերնետ բանկ / մոբայլ բանկինգ համակարգի միջոցով:
Առաքման եղանակով քարտը և PIN-կոդը Քարտապանին ուղարկվում են առանձին ՝առաքման ծառայություններ մատուցող տարբեր ընկերությունների կամ առաքիչների միջոցով:
Քարտի և PIN-կոդի առաքման համար Բանկը սահմանում է ծախսերի փոխհատուցման պայմաններ համաձայն Բանկի սակագների:
Եթե Քարտապանի տրամադրած փոստային հասցեով առաքման արդյունքում քարտը և (կամ) PIN-կոդը հնարավոր չի եղել տրամադրել Քարտապանին, դրանք վերադարձվում են Բանկ և ցպահանջ պահվում են Բանկի տարածքում:
Քարտը և PIN-կոդը առաքման եղանակով ստանալուց հետո քարտն ակտիվացնելու համար Քարտապանը պետք է զանգահարի Բանկ: Քարտն ակտիվացվում է Քարտապանի և Բանկի միջև կապ հաստատվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում՝ Բանկի կողմից Քարտապանին պատշաճ նույնականացման պարագայում: Բանկն իրավունք ունի փակել քարտը, եթե այն չի ակտիվացվել առաքումից հետո 2 (երկու) ամսվա ընթացքում:
Բանկի տարածքում քարտը Քարտապանին տրամադրելուց հետո Քարտն ակտիվացվում է 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:
Քարտապանը (Հիմնական քարտապան) կարող է իր քարտին (հիմնական քարտ) կից Բանկից ստանալ լրացուցիչ քարտ(եր) ինչպես իր համար, այնպես էլ երրորդ անձի համար: Լրացուցիչ քարտերի նկատմամբ ևս տարածվում են Կանոնները և Սակագները:
Լրացուցիչ քարտը կարող է տարբեր լինել հիմնական քարտի տեսակից, սակայն պետք է քարտի դասով լինի հիմնական քարտին հավասար կամ ավելի ցածր դասի:
Լրացուցիչ քարտով կատարվող գործարքները հաշվառվում և արտացոլվում են հիմնական քարտի քարտային հաշվում:
Վարկային քարտին կից տրամադրվում է բացառապես վարկային լրացուցիչ քարտ:
Հիմնական քարտապանը յուրաքանչյուր լրացուցիչ քարտի համար կարող է սահմանել առանձին ամսական վճարայինսահմանաչափ:
Հիմնական քարտով և լրացուցիչ քարտ(եր)ով կատարված գործարքների հանրագումարը չպետք է գերազանցի հիմնական քարտի համար սահմանված վճարային սահմանաչափը:
Հիմնական և լրացուցիչ քարտերով իրականացված բոլոր գործարքների արդյունքում Բանկի նկատմամբ ձևավորված պարտավորությունները հանդիսանում են Հիմնական քարտապանի պարտավորությունները:
Քարտապանն իրավունք ունի ցանկացած ժամանակ դադարեցնել կան ժամանակավոր կասեցնել (բլոկավորել) Լրացուցիչ քարտը՝ ներկայացնելով գրավոր դիմում ԻԲ/մոբայլ համակարգի միջոցով:
Լրացուցիչ քարտապան(ներ)ը պարտավորվում է(են) տեղեկացնել Բանկին Հիմնական քարտապանի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկության դեպքերում և չօգտագործել քարտը նման տեղեկատվություն ունենալու դեպքում:
Հաճախորդը կարող է ԻԲ/մոբայլ համակարգի միջոցով պատվիրել Թվային քարտ: Թվային քարտը տրամադրվում է տվյալ տեսակի Վճարային թվային քարտի համար սահմանված Սակագներով:
Թվային Քարտի պատվիրումից հետո Հավելվածը գեներացնում է Թվային քարտ և ձևավորվում է դրա Վիրտուալ պատկերը: Վճարային թվային քարտով իրականացվող գործառնությունների արտացոլման նպատակով Քարտապանի անվամբ բացվում է քարտային հաշիվ:
Հաճախորդը պետք է Թվային քարտն ավելացնի ApplePay/Google Pay էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո հնարավորություն կունենա կատարել անհպում վճարումներ:
Ֆիզիկական կրիչով կարող է օգտագործվել բանկոմատներում, կանխիկացման և առևտրի/սպասարկման կետերում և այն սարքավորումների միջոցով, որոնց էկրանին կամ հարակից տարածքի մակերեսին առկա է քարտերի սպասարկման վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝
Քարտի, OTP-ի, PIN կոդի, CVV/CVC կոդի, քարտի գաղտնաբառի և քարտի ցանկացած այլ տեղեկատվության օգտագործման հետ կապված ամբողջ ռիսկը կրում է Քարտապանը:
Քարտապանն իրավունք չունի փոխանցել քարտը, հայտնել OTP-ն, PIN կոդը, քարտի գաղտնաբառը, CVV/CVC կոդը այլ անձանց: Քարտապանը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի քարտը, OTP-ն, PIN կոդը, քարտի գաղտնաբառը, CVV/CVC կոդը, քարտի վրա նշված տեղեկատվությունը տեսանելի կամ այլ կերպ հասանելի չլինեն այլ անձանց` բացառությամբ քարտի համարի:
Քարտապանը պետք է առավել ուշադիր լինի այն գործարքների մասով, որոնք իրականացվում են ժամանցի և նմանատիպ այլ վայրերում: Խորհուրդ է տրվում քարտը չվստահել այլ անձանց և թույլ չտալ քարտի օգտագործումը Քարտապանի տեսադաշտից դուրս:
Չի կարելի օգտվել այն բանկոմատներից, կանխիկացման և առևտրի/սպասարման կետերից և սարքավորումներից, որոնք հաճախորդի կարծիքով վստահելի չեն կամ կասկած են առաջացնում, ինչպես նաև եթե դրանց քարտ ընթերցող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին միացված են լրացուցիչ սարքավորումներ, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ կասկածելի իրեր։
Ինտերնետ միջավայրում քարտով գործարք կատարելիս Քարտապանը պետք է նախապատվություն տա ապահով վճարում նախատեսող կայքերին (secure-payment website): Առցանց խաղատները, բուքմեյքերական գրասենյակները համարվում են առավել ռիսկային:
Արգելվում է գրել PIN-կոդը քարտի վրա, ինչպես նաև քարտը և PIN-կոդը պահել միասին:
Քարտով գործարքների իրականացման ժամանակ Քարտապանը պետք է մուտքագրի PIN-կոդը, եթե գործարքի կատարման համար օգտագործվող սարքավորման միջոցով տվյալ տեսակի քարտով գործարքի իրականացման համար պահանջվում է PIN-կոդի մուտքագրում: Ինտերնետ միջավայրում (վիրտուալ առևտրի կետերում) քարտով գործարքների իրականացման ժամանակ PIN-կոդի մուտքագրում չի պահանջվում: Անհպում քարտերով գործարքների օրական առավելագույնը սահմանաչափը և քանակը սահմանվում է Սակագներով:
Արգելվում է ինտերնետ միջավայրում (վիրտուալ առևտրի կետերում) մուտքագրել (հայտնել) PIN-կոդը: PINկոդը հայտնելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել գործարքը, տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:
Քարտը օգտագործելիս PIN-կոդը անհրաժեշտ է հավաքել այնպես, որ տեսանելի չլինի այլ անձանց համար և չտեսագրվի որևէ տեսաձայնագրող սարքի միջոցով:
Գործարք կատարելիս PIN-կոդը հաջորդաբար 3 (երեք) անգամ սխալ հավաքելու դեպքում քարտը բլոկավորվում է և առգրավում է:
Քարտը կարող է առգրավվել նաև բանկոմատից դուրս գալուց հետո 20 (քսան) վայրկյանի ընթացքում քարտը չվերցնելու դեպքում, ինչպես նաև բանկոմատի տեխնիկական խնդիրների և քարտը վնասված լինելու պատճառով:
Եթե բանկոմատի միջոցով քարտով գործարք կատարելիս քարտը բանկոմատում առգրավվել է, և քարտի առգրավման պատճառի մասին որևէ հաղորդագրություն չի արտացոլվում էկրանին կամ անդորրագրի վրա, Քարտապանը պետք է անմիջապես զանգահարի Բանկ և համոզվի, որ քարտը բլոկավորվել է։ Եթե քարտը չի բլոկավորվել, անհրաժեշտ է անհապաղ բլոկավորել այն։
Բանկոմատում առգրավված քարտը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկ: Առգրավված քարտը վերադարձվում է Քարտապանին քարտի առգրավման օրվանից հաշված հետևյալ ժամկետներում`
Բլոկավորված քարտը Բանկի կողմից ապաբլոկավորվում է Քարտապանի գրավոր դիմումի հիման վրա այն ստանալուց հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում:
Քարտի բլոկավորման դեպքում չի դադարում քարտի հետ կապված միջնորդավճարների հաշվարկը և գանձումը:
Բանկը պատասխանատվություն չի կրում բանկոմատի, կանխիկացման, առևտրի/սպասարկման կետի կամ սարքավորման կողմից քարտի սպասարկումը մերժելու կամ դրանց աշխատանքի խափանման հետևանքով Քարտապանին ուղղակի կամ անուղղակի հասցված վնասի համար:
Քարտի ապօրինի օգտագործման կամ ապօրինի օգտագործման վտանգի մասին տեղեկություններ, կասկած ունենալու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:
Ելնելով անվտանգության նկատառումներից` Բանկն իրավասու է արգելել կամ սահմանափակել առավել ռիսկային երկրներում քարտի կիրառմամբ գործարքների կատարումը:
Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ կասեցնել քարտի միջոցով տրամադրվող ծառայությունները, եթե հիմնավոր կասկածներ ունի քարտով կատարված գործարք(ներ)ի հավաստիության վերաբերյալ: Ծառայությունների կասեցումը Բանկի կողմից վերացվում է գործարք(ներ)ի հավաստիության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կամ բավարար պարզաբանումներ ստանալուց հետո:
Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում Քարտապանը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղեկացնել Բանկին (աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին +374 60 757000) հեռախոսահամարով կամ եթե հանդիսանում է հեռահար համակարգերի օգտագործող՝ կարող է հեռահար համակարգերի միջոցով ինքնուրույն կասեցնել/ապակասեցնել քարտը/քարտերը:
Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին ստացված տեղեկատվության հիման վրա Բանկը բլոկավորում է քարտը:
Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելուց հետո Քարտապանը պարտավոր է ողջամիտ ժամկետում այդ մասին նաև գրավոր տեղեկացնել Բանկին: Պատշաճ տեղեկացման պահ է համարվում գրավոր տեղեկացումը:
Մինչև քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելը քարտով կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը:
Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելուց հետո քարտով իրականացված՝ հավաստագրում չպահանջող գործարքների, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը: Առանց հավաստագրման կատարված գործարքների բողոքարկումը հնարավոր դարձնելու համար Քարտապանի համապատասխան դիմումի հիման վրա Բանկը տվյալ վճարահաշվարկային համակարգի կաննոներով սահմանված ժամկետում քարտը ներառում է առաջիկա Stop-ցուցակում՝ համաձայն Բանկի սակագների:
Քարտապանը պարտավոր է հատուցել քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին չտեղեկացնելու, ինչպես նաև մինչև Բանկին տեղեկացնելը երրորդ անձանց կողմից քարտի օգտագործման հետևանքով Բանկի կրած ծախսերը, կորուստները և վնասները:
Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում խորհուրդ է տրվում վերաթողարկել քարտը: Եթե Քարտապանը ցանկանում է շարունակել օգտագործել նման քարտը, ապա պետք է Բանկ ներկայացնի քարտի ապաբլոկավորման դիմում: Այս դեպքում քարտի օգտագործման հետ կապված հնարավոր կորուստների և վնասների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը:
Վճարային քարտի փակումն իրականացվում է քարտապանի գրավոր դիմումի համաձայն, կամ վճարային քարտի ժամկետի ավարտի դեպքում:
Բանկը վճարային քարտի փակման դիմումը ստանալուց հետո ստուգում է քարտային հաշվի նկատմամբ արգելանքների կամ քարտային հաշվի փակումը սահմանափակող այլ գործոնների առկայությունը և վերջիններիս բացակայության դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում փակում է վճարային քարտը և քարտային հաշիվը:
Քարտի փակման դեպքում Քարտապանը պետք է քարտը վերադարձնի Բանկ: Քարտապանի կողմից քարտը չվերադարձնելու դեպքում քարտի փակման դիմումում Քարպատանը պարտավոր է իր ստորագրությամբ այդ մասին նշում կատարել: Բանկը պատասխանատվություն չի կրում քարտը չվերադարձնելու հետևանքով քարտով իրականացված գործարքների համար:
Քարտի և (կամ) քարտային փաթեթի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում գանձված սպասարկման վճարը չի վերադարձվում:
Քարտը փակելիս այդ քարտի բոլոր հավելյալ քարտերը ևս փակվում են:
Եթե քարտապանը քարտի ժամկետը լրանալուց հետո հրաժարվում է վերաթողարկել իր քարտը, ապա նա կարող է ստանալ իր քարտային հաշվին առկա գումարը կանխիկ ձևով:
Եթե քարտապանը մեկ ամսվա ընթացքում չի մոտենում Բանկ քարտային հաշվի առկա գումարը ստանալու,ապա այդ գումարը փոխանցվում է քարտապանի Բանկում գործող այլ հաշվին, իսկ եթե չունի գործող հաշիվ ապա փոխանցվում է Բանկում բացված հատուկ տարանցիկ հաշվին,որտեղից քարտապանը ցանկացած պահին կարող է այն կանխիկացնել:
Յուրաքանչյուր ամսվա սկզբին բոլոր հասանելի միջոցներով (հեռախոսակապ, էլեկտրոնային փոստ, այլ եղանակով) քարտապանին տեղեկացվում է քարտի գործողության ժամկետը լրանալու մասին և առաջարկում վերաթողարկել քարտը:
Եթե քարտապանը ցանկանում է շարունակել քարտի գործողությունը, ապա նա տվյալ ամսվա ընթացքում ներկայացնում է գրավոր դիմում:
Քարտի և PIN-կոդի տրամադրման գործընթացը կազմակերպվում է քարտի վերաթողարկման դիմումը Քարտապանի կողմից Բանկ ներկայացնելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Առաքման եղանակով քարտը և PIN-կոդը տրամադրելու դեպքում առաքման ժամկետը սահմանվում է առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների պայմաններով:
Քարտապանն իրավունք ունի.
Քարտապանը պարտավորվում է.
Բանկն իրավունք ունի.
Անակցեպտ կերպով Հաշվից գանձել`
Քարտապանին Քարտը տրամադրել 4 (չորս) բանկային օրվա ընթացքում` հաշված սույն պայմանագրի կնքման օրվանից կամ նույն ժամկետում սահմանված կարգով վերաթողարկել Քարտը:
Քարտից հրաժարվելու դեպքում վերադարձնել Քարտապանին Քարտային հաշվի նվազագույն մնացորդը և հաշվարկված տոկոսագումարը:
Ապահովել Քարտի սպասարկումը` համաձայն ArCa/MasterCard վճարային համակարգերի կողմից ընդունված ստանդարտների և կանոնների:
Յուրաքանչյուր ամիս Քարտապանին տրամադրել Քաղվածք` քարտապանի հետ համաձայնեցված կարգով:
Իրականացնել գումարների մուտքագրումը Հաշվին` ոչ ուշ, քան Բանկի դրամարկղ գումարի մուտքագրման օրվան հաջորդող բանկային օրը` կանխիկ մուտքի դեպքում, կամ ոչ ուշ, քան Բանկի թղթակցային հաշվին գումարի մուտքագրման օրվան հաջորդող բանկային օրը` անկանխիկ մուտքի դեպքում:
Սահմանված կարգով ընդունել Քարտապանի կողմից Գործարքների բողոքարկման դիմումները և ձեռնարկել բոլոր ընթացակարգերը Քարտապանի շահերը պաշտպանելու համար` համաձայն ArCa/MasterCard վճարային համակարգերի կողմից ընդունված կանոնների:
Անակցեպտ ձևով քարտապանի կողմից Բանկում բացված բոլոր տեսակի հաշիվների միջոցներից մարել քարտային հաշվի գծով առաջացած պարտքը:
Քարտի կորստի վերաբերյալ Քարտապանից ծանուցում ստանալուց հետո կատարել Քարտի կասեցում: Բանկը պատասխանատվություն է կրում կորցրած Քարտի ոչ օրինական օգտագործման համար միայն կորստի վերաբերյալ ծանուցում ստանալու և միայն դրանից հետո իր կողմից հավաստագրված գործարքների համար:
Հաշվին հաշվեգրել տոկոսագումարներ` համաձայն Բանկի սակագների և իր ներքին իրավական ակտերի:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանել սույն պայմանագրի գաղտնիությունը:
Քարտապանը պատասխանատվություն է կրում պայմանագրով և Կանոններով նախատեսված իր պարտականությունների չկատարման և/կամ ոչ պատշաճ կատարման համար:
Այն վնասը, որը պատճառվել է Բանկին Քարտապանի կողմից պայմանագրով և Կանոններով նախատեսված իր պարտականութունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, ենթակա է փոխհատուցման ամբողջ չափով:
Բանկը պատասխանատվություն է կրում Քարտապանի, Քարտի և Գործարքների հետ կապված ամբողջ տեղեկատվության գաղտնիության պահպանման համար` համաձայն ՀՀ օրենսդրության, պայմանագրի և Կանոնների:
Բանկը պատասխանատվություն չի կրում իր վերահսկողության շրջանակներից դուրս տեղի ունեցած կոնֆլիկտային իրավիճակների համար, որոնք կապված են այլ բանկերի սպասարկման կետերի կողմից Քարտը/Լրացուցիչ քարտերը սպասարկման չընդունելու, իրեն կամ այլ բանկերին պատկանող ծրագրա-տեխնիկական սարքերի անսարքության (Բանկոմատներ և տերմինալներ), ինչպես նաև Քաղվածքների ավտոմատացված ուղարկման դեպքում ծրագրային խափանումների հետևանքով Քաղվածքների չստացման համար:
Բանկը պատասխանատվություն չի կրում բոլոր այն դեպքերի համար, երբ Քարտով կատարված գործարքի վերաբերյալ Քարտապանին կարճ հաղորդագրության (SMS) միջոցով Բանկի անհապաղ տեղեկացումից հետո Քարտապանի կողմից չի ձերնարկվել կանխարգելիչ միջոցառումներ և անհապաղ չի հայտնել Բանկին գործարքն իր կողմից չկատարելու մասին:
Քարտային հաշվի մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS ծառայություն ակտիվածված լինելու դեպքում Քարտապանի տրամադրած հեռախոսահամարին ուղարկված SMS-ները Քարտապանին Բանկից անկախ հանգամանքներով չհասնելու և դրա հետևանքով Քարտապանի կրած վնասների կամ ունեցած կորուստների համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցում (ինտերնետ) 3D Security անվտանգության համակարգ ունեցող կայքերի միջոցով գործարք կատարելու անհնարինության դեպքում, եթե Քարտապանը չի դիմել Բանկ կարճ հաղորդագրության ծառայությունն (SMS) ակտիվացնելու համար, կամ դիմել է սակայն տրամադրել է ոչ վավեր հեռախոսահամար, կամ այդ ծառայությունն ակտիվացված է, սակայն կարճ հաղորդագրության ուղարկման պահին հեռախոսահամարը գտնվում է անհասանելի վիճակում կամ եթե կարճ հաղորդագրությունը Քարտապանին չի հասել երրորդ անձի գործողության կամ անգործության պատճառով կամ Բանկից չկախված որևէ այլ հանգամանքի պատճառով:
Քարտով իրականացված գործարքների վերաբերյալ առարկություններ կամ անհամաձայնություն ունենալու դեպքում Քարտապանը կարող է Բանկի կողմից սահմանված ձևով Բանկ ներկայացնել գործարքի բողոքարկման հայտ ոչ ուշ, քան քաղվածքի ստացման ամսաթվից 30 (երեսուն) օրվա ընթացքում: Հայտի հետ անհրաժեշտ է ներկայացնել բողոքարկվող գործարքի հետ կապված փաստաթղթերը և Բանկի պահանջով՝ այլ տեղեկություններ կամ փաստաթղթեր:
Առևտրի/սպասարկման կետում կատարված գործարքի չեղարկումից հետո Քարտապանը կարող է Բանկներկայացնել բողոքարկման հայտ, եթե չեղարկված գործարքի գումարը առևտրի/սպասարկման կետի կողմիցչի վերադարձվել տվյալ առևտրի/սպասարկման կետի կողմից սահմանված ժամկետում կամ հետևյալ ժամկետում՝
Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից քարտով կատարված գործարքների համար, սակայն պատրաստ է հնարավորության սահմաններում օժանդակել Քարտապանի կողմից ներկայացված խնդրի կարգավորմանը: Խնդիրը չկարգավորվելու դեպքում Քարտապանը չի ազատվում Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից:
Առևտրի/սպասարկման կետում իրականացված գործարքի բողոքարկումը չի հանդիսանում Բանկի նկատմամբբողոքի կամ բողոք-պահանջի ներկայացում, և Բանկի դերակատարումը սահմանափակվում էհամապատասխան խնդրի կարգավորմանը միջնորդությամբ և օժանդակությամբ:
Բողոքարկման հայտի պատասխանը Բանկը Քարտապանին տրամադրում է հետևյալ ժամկետներում.
Քարտապանը կարող է ակտիվացնել USSD ծառայությունը դիմումի հիման վրա:
USSD ծառայությունյան միջոցով հաճախորդը ցանկացած պահին բջջային հեռախոսի միջոցով կարող է ստուգել իր քարտերի մնացորդները, ստանալ քաղվածք կամ անհրաժեշտության դեպքում բլոկավորել քարտը:
Քարտապանը կարող է ակտիվացնել 3D Secure Code անվտանգության համակարգը կամ հրաժարվել ակտիվացումից՝ այդ մասին կատարելով նշում դիմումի համապատասխան դաշտում:
Ինտերնետ միջավայրում քարտի օգտագործման անվտանգությունը բարձրացնելու նպատակով 3D Secure Code նշում ունեցող կայքերում գործարքներ կատարելու համար Քարտապանը պետք է մուտքագրի Բանկի կողմից տրամադրվող մեկանգամյա գաղտնաբառը, որը Քարտապանը յուրաքանչյուր անգամ գործարք կատարելիս ստանում է Բանկին նախապես տրամադրված բջջային հեռախոսահամարին ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով: Տեխնիկական կամ Բանկի գործունեությամբ չպայմանավորված որևէ պատճառով SMS հաղորդագրություն չստանալու և դրա արդյունքում գործարքը խափանվելու դեպքում Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Առցանց ծառայություններ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ վճարային քարտերի սպասարկման պայմաններ և օգտագործման կանոններ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ MasterCard վճարային համակարգի քարտի տրամադրման և սպասարկման հրապարակվող պայմանագիր
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում քարտ պատվիրելու համար իրավաբանական անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Եթե քարտապանը մեկ ամսվա ընթացքում չի մոտենում Բանկ քարտային հաշվին առկա գումարը ստանալու համար, ապա այդ գումարը փոխանցվում է քարտապանի՝ Բանկում գործող այլ հաշվին, իսկ եթե չունի գործող այլ հաշիվ, ապա փոխանցվում է Բանկում փակված հաշիվների հաշվառման նպատակով բացված հատուկ տարանցիկ հաշվին, որտեղից քարտապանը ցանկացած պահի կարող է այն կանխիկացնել:
Բանկը պարտավոր է հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս տրամադրել քարտի անվտանգ օգտագործման նվազագույն պայմանները:
Քարտային վարկային գծերի պայմաններ
Mastercard Preferred BusinessСard®-ի առավելություններ
Mastercard Preferred BusinessСard®-ի Պատահարների և Առողջության Ապահովագրության պայմաններ
Ձեր Ֆինանսական տեղեկատուն` www.fininfo.am ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: