Լիզինգ

ՀՀ Կառավարության «Տնտեսության արդիականացման միջոցառման» շրջանակներում տրամադրվող լիզինգներ

Միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։ Ծրագիրը կիրառելի է այն վարկերի/լիզինգի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ նպատակով՝

  • նոր (չօգտագործված) սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում, պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2021 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով:
Հիմնական պայմաններ
Պայման Լիզինգ
Նվազագույն և առավելագույն գումարը/ ՀՀ դրամ 1,000,000 ՀՀ դրամից մինչև 1,000,000,000 ՀՀ դրամ
Թիրախային ընկերությունների սեգմենտ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (բացառությամբ լիցենզավորվող գործունեություն իրականացնող (բացառությամբ առողջապահության, տրանսպորտի և կրթության բնագավառի կամ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների)
Առավելագույն ժամկետ/տարի 120 ամիս
Առավելագույն մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակաշրջան /ամիս/ ՀՀ դրամով լիզինգի դեպքում 6 ամիս, իսկ արտարժույթով լիզինգի դեպքում` 3 ամիս
Սուբսիդավորման ժամանակահատվածը Մինչև 200 մլն ՀՀ դրամի համարժեք գումարի դեպքում մինչև 42 ամիս, իսկ ավելի քան 200 մլն ՀՀ դրամին համարժեք գումարի դեպքում` մինչև 36 ամիս
Անվանական տոկոսադրույք
ՀՀ դրամով ֆիքսված տոկոսադրույք
Փոփոխական տոկոսադրույք
14.00-15.00%
13.50- 14.50%
ԱՄՆ դոլարով ֆիքսված տոկոսադրույք
Փոփոխական տոկոսադրույք
9.50- 11.00%
9.00- 10.50%
Եվրոյով ֆիքսված տոկոսադրույք
Փոփոխական տոկոսադրույք
8.0- 9.5%
7.75- 9.25%
Փոփոխական տոկոսադրույքների սահմանման կարգ ՀՀ դրամով վարկերի դեպքում - Առաջին 24 ամիսների համար 13.50- 14.50%, 25-120 ամիսների համար ՀՑ1*(հիմնական ցուցանիշ),+(5.0-6.0)%, հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ11(երկրորդային ցուցանիշ)+(5.0-6.0%)
ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում - Առաջին 24 ամիսների համար 9,0-10.5%, 25-120 ամիսների համար ՀՑ2* (հիմնականցուցանիշ) + (8.0-10.0%), հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ21(երկրորդային ցուցանիշ) + (6.5-8.0%)
Եվրոյով վարկերի դեպքում - Առաջին 24 ամիսների համար 7.75- 9.25%, 25-120 ամիսների համար ՀՑ31 (հիմնական ցուցանիշ) + (8.5-10.0%) հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ31(երկրորդային ցուցանիշ) +(8.5-10.0%)
ՀՀ դրամով տրամադրված վարկերի/լիզինգների տոկոսադրույքույքներ սուբսիդավորման չափ 10.0%
Արտարժույթով տրամադրված վարկերի/լիզինգների տոկոսադրույքույքներ սուբսիդավորման չափ 8.0%
Վաղաժամկետ մարման դեպքում տույժ մարվող գումարից 0%

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցող մասնագիտացված գնահատող կազմակերպությունների ցանկ
Կազմակերպություն Հեռախոս Հասցե Էլ. հասցե
«ԱԿՑԵՌՆ ՀՈԼԴԻՆԳ» + (374 10) 27 76 62
+ (374 91) 27 76 62
ք. Երևան, Վաղարշյան 12 [email protected]
«Ամինտաս Գրուպ» ՍՊԸ + (374 10) 43 27 76
+ (374 93) 50 02 01
ք. Երևան, Արցախի փող. 23/6 [email protected]
«Ար Վի Էմ Քոնսալտ» ՍՊԸ + (374 10) 54 64 90
+ (374 98) 94 44 49
ք. Երևան, Նալբանդյան 48/1, 2-րդ հարկ [email protected]
«Ափթայմ» ՍՊԸ + (374 60) 53 53 71
+ (374 98) 53 53 14
ք. Երևան, Եկմալյան փող., 6 շենք, 5-րդ հարկ
(«Բիզնես Պալե»-ի շենքում)
[email protected]
«Ա. Գ. Բորսա» ՍՊԸ + (374 10) 25 90 31 ք. Երևան, Ն. Զարյան, 22 [email protected]
«Բիլդափ» ՍՊԸ + (374 10) 54 71 60
+ (374 55) 54 71 60
ք. Երևան, Զաքյան 5, թիվ 1 [email protected]
«Բիլիվ» ՍՊԸ + (374 94) 22 11 11 ք. Երևան, Մաշտոց պող., 9-14 [email protected]
«Գառդի» ՍՊԸ + (374 91) 41 22 79 ք. Երևան, Թումանյան 8 շ․, 5 սենյակ [email protected]
«Կոստ Կոնսալտ» ՍՊԸ + (374 10) 54 48 82 ք. Երևան, Փավստոս Բուզանդի փող.,
1 շենք, տարածք 51
[email protected]
«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ + (374 10) 54 27 40 ք. Երևան, Թումանյան 8, [email protected]
«Վի Էմ Ար Փի» ՍՊԸ + (374 10) 58 87 97 ք. Երևան, Վարդանանց 8 [email protected]

Ներբեռնել

Միջնորդավճարներ և տույժեր
Վաղաժամկետ մարման դեպքում տույժ մարվող գումարից 0%
Տրամադրման միջնորդավճար` նվազագույն վճարը վճարվում է վարկային հայտը ներկայացնելու պահին: Վարկը հաստատվելու դեպքում լրացվում է պակաս վճարված գումարը, իսկ մերժվելու դեպքում`վերադարձվում է առանց որևիցե պահումների 0.5%, նվազագույնը 50,000 դրամ,
Հատուկ նշումներ
1. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը, օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը կարող է սահմանվել կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 5 մլրդ դրամին համարժեք,
2. Կանոնադրական կապիտալի ավելացումները պետք է իրականացված լինեն դրամական միջոցների տեսքով ներդրումների հաշվին: Ընդ որում, սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում,
3. Նախատեսված արտոնությունից օգտվող տնտեսավարողները մինչև լիզինգի պայմանագրի ստորագրումը պարտավոր են ֆինանսական կազմակերպությանը ներկայացնել կանոնադրական կապիտալի համալրումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև պայմանագրի ստորագրմանը հաջորդող տարվա ընթացքում և դրան հաջորդող սուբսիդավորման տարիների ամբողջ ընթացքում պարտավորվում են ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվություններ, ինչպես նաև «Մեծ Քառյակ» աուդիտորական ընկերությունների կողմից արտաքին աուդիտի եզրակացություն։
4. Թիվ 2 և 3 կետերում նշված պայմանների խախտման դեպքում տվյալ տնտեսավարողին տրամադրված լիզինգը ենթակա է մարման բացահայտումից հետո անհապաղ, իսկ պետության կողմից վճարված սուբսիդավորման գումարները բանկի միջոցով ենթակա են վերադարձման՝ ֆինանսական կազմակերպության և տնտեսավարողի միջև կնքվող պայմանագրով ամրագրված կարգով։
N 1.Ընդհանուր փաստաթղթեր Նշումներ
1. Դիմում-հայտ Բանկի կողմից սահմանված ձևով պ
2. Կանոնադրություն պատճեն պ
3. Տնօրենիև հիմնադիրների (մասնակիցների) անձը հաստատող փաստաթուղթ (Անձնագիր/նույնականացման քարտ և այլն), սոց. քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում, իսկ բացակայության դեպքում՝ համապատասխան տեղեկանք), ինչպես նաև հայտարարություն փաստացի բնակության վայրի վերաբերյալ** (տիպօրինակը տրամադրվում է բանկում) Պատճեններ / հիմնադիրների (մասնակիցների) դեպքում ըստ պահանջի/ պ
4. Ֆինանսական տեղեկատվություն` վարկային վերլուծաբանի կողմից պահանջվող ձևաչափով (օրինակ՝ ֆինանսական վիճակի մասին, ֆինանսական արդյունքների մասին, դրամական հոսքերի մասին) վերջին 2 հաշվետու ժամանակաշրջանների համար պատճեն պ
5. Այլ բանկերում ունեցած հաշիվների շարժեր (վերջին 12 ամիսների համար) բնօրինակ ը
6. Գործող վարկային, գրավի և այլ պայմանագրեր պատճեն ը
7. Գործունեության իրականացման վայրի սեփականության վկայական կամ վարձակալական պայմանագիր պատճեն ը
8. Բիզնես ծրագիր կամ տեխնիկա-տնտեսական հիմնավորում բնօրինակ ը
9. Լիցենզիա (լիցենզավորված գործունեության դեպքում) պատճեն պ
10. ՊԵԿ ներկայացվող հաշվարկներ և հաշվետվություններ`շահութահարկի հաշվարկ, ԱԱՀ-ի հաշվարկ, շրջանառության, եկամտային հարկի հաշվարկ, աուդիտի պաշտոնական եզրակացություն և այլն(ըստ հաճախորդի գործունեության բնույթի) Պատճեն /օրենքով սահմանված կարգով պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունները ներկայացնում են ֆինանսական հաշվետվությունների փաթեթը և աուդիտի եզրակացությունը/ ը
11. Տեղեկանք պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ բնօրինակ ը
12. Այլ փաստաթղթեր (շինարարական, կապալի պայմանագրեր, ապրանքների իրացման, ծառայությունների մատուցման պայմանագրեր, հաշիվ /ապրանքագրեր, հիմնական միջոցների, հումքի ձեռքբերման պայմանագրեր, հաշիվ /ապրանքագրեր) ը
13. Վերադաս կամ իրավասու մարմնի (Խորհրդի կամ Ընդհանուր ժողովի, միակ մասնակցի) որոշումը (որոշման քաղվածքը)` վարկ ստանալու և/կամ որպես ապահովվածություն առաջարկվող գրավի առարկան գրավադնելու վերաբերյալ բնօրինակ պ
14. Տեղեկանք իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից՝ ընկերության մասնակիցների կազմի, տնօրենի, ինչպես նաև կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ բնօրինակ /պահանջվում է Բանկի կողմից այն դեպքում, երբ հնարավոր չէ առցանց հարցման միջոցով ընկերության մասին ստանալ տեղեկատվություն գործակալությունից/ ը
15. Բաժնետիրական ընկերությունների դեպքում` քաղվածք հաշվի օպերատորից՝ ընկերության բաժնետերերի կազմի վերաբերյալ բնօրինակ ը
N 2. Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր Նշումներ
1. Գրավադրվող գույքի սեփականության վկայական պատճեն պ
2. Գրավադրվող գույքի սեփականատիրոջ և/կամ երաշխավորի (ների) անձը հաստատող փաստաթուղթ (Անձնագիր/նույնականացման քարտ և այլն), ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում, իսկ բացակայության դեպքում՝ համապատասխան տեղեկանք), ինչպես նաև հայտարարություն փաստացի բնակության վայրի վերաբերյալ** (տիպօրինակը տրամադրվում է բանկում) պատճեն պ
3. Գրավադրվող գույքի սեփականատիրոջ (ների) կնոջ/ամուսնու անձը հաստատող փաստաթուղթ (Անձնագիր/նույնականացման քարտ և այլն), ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում, իսկ բացակայության դեպքում՝ համապատասխան տեղեկանք), ինչպես նաև հայտարարություն փաստացի բնակության վայրի վերաբերյալ** (տիպօրինակը տրամադրվում է բանկում) պատճեն պ
4. Գրավադրվող գույքի սեփականատիրոջ (ների) ամուսնության վկայական պատճեն պ
5. Գրավադրվող գույքի սեփականատեր կազմակերպության իրավաբանական փաթեթ և տնօրենի անձը հաստատող փաստաթուղթ պատճեն պ
6. Տեղեկանք իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից /հաշվի օպերատորից գրավադրվող գույքի սեփականատեր կազմակերպության կանոնադրությունում, մասնակիցների ու տնօրենի կազմում փոփոխությունների վերաբերյալ բնօրինակ /եթե պետռեգիստրի տեղեկանքը բանկը ստանում է առցանց հարցման միջոցով, ապա այն չի պահանջվում հաճախորդից/ ը
7. Գրավադրվող գույքի սեփականատեր կազմակերպության վերադաս մարմնի որոշում գրավադրման վերաբերյալ բնօրինակ պ
8. Գրավադրվող գույքի գնահատման հաշվետվություն Սկզբնական փուլում հնարավոր է ներկայացնել տեղեկանքի ձևով պ
9. Գույքի քարտեզագրման հաշվետվություն բնօրինակ /պահանջվում է հողատարաքծների գրավադրման պարագայում/ պ
10. Տրասպորտային միջոցի հաշվառման վկայագիր/ տեխ. անձնագիր պատճեն պ
11. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական պատճեն/ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ պ
12. Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք բնօրինակ /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ պ
13. Գրավադրվող հիմնական միջոցների ցանկ Նշելով անվանումը, քանակը, մակնիշը, արտադրության տարեթիվը, արտադրող երկիրը, սերիական համարը պ
14. Հիմնական միջոց(ներ)ի տեխնիկական անձնագիր (գրեր) պատճեն պ
15. Գրավադրվող շրջանառու միջոցների ցանկը Նշելով անվանումը, չափի միավորը, քանակը, գինը, գումարը պ
16. Համաձայնություն գրավի առարկայի վարձակալներից բնօրինակ /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո / ը
17. Գրավադրվող գույքի ապահովագրման վկայագիր/գրեր պատճեն /ներկայացվում է Վարկային կոմիտեի ը
18. Այլ փաստաթղթեր (գրավադրվող գույքի ձեռք բերման հիմքեր, գրավատուների կողմից տրված լիազորագրեր, կնոջ/ ամուսնու կողմից նոտարական կարգով հաստատված համաձայնություններ) բնօրինակ /պատճեն ը

* Առաջնակարգ ապահովվածության դեպքում Բանկի կողմից կարող են մի շարք փաստաթղթեր չպահանջվել

- Բանկը կարող է պահանջել հաճախորդից ապահովագրելու գրավադրվող գույքը:

- -Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը լինում են պարտադիր /պ/ և ըստ պահանջի /ը/:

- -10-15 կետերով նախատեսված փաստաթղթերը պահանջվում են տրանսպորտային կամ այլ հիմնական/շրջանառու միջոցների գրավադրման դեպքում:

** Անհրաժեշտության դեպքում, ՎԴ/ՀՍԴ ղեկավարի պահանջով, հաճախորդի կողմից ներկայացվում է տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից կամ բնակության վայրի համատիրությունից:

- ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:

- ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:

- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

- ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:

- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

- ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

- Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):

- Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին ծանոթանալու համար տե՛ս «Իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում» էջը:

 

Ուղենիշային պայմաններ

Հաշվիչներ

 

Loan Calculator