«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն կարևորում է ֆինանսական շուկայում համագործակցությունը բանկերի և ոչ բանկ ֆինանսական հաստատությունների հետ` նպատակ ունենալով ձևավորել երկարաժամկետ և կայուն փոխհարաբերություններ: Բանկն ակտիվորեն մասնակցում է ֆինանսական շուկայի զարգացմանն ուղղված ծրագրերին, քննարկումներին և միջոցառումներին: Բանկն իր գործընկերներին առաջարկում է օգտվել ՀՀ և միջազգային արժեթղթերի շուկաներում մատուցվող իր ծառայություններից, ինչպես նաև մասնակցել իր հաճախորդների կողմից թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխմանը` տեղաբաշխման խումբ (սինդիկատ) ստեղծելու միջոցով:
Դուք կարող եք օգտվել Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների լայն տեսականուց` Ձեր կարիքներին և պահանջներին համապատասխան:

 

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տեղեկությունները: Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները, և «Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով   սահմանված տեղեկությունները` գրավոր դիմելով Բանկ յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ 09:30-17:00 Վ. Սարգսյան 10 հասցեով:

Տեղեկությունները տրամադրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի համար  չի գանձվում միջնորդավճար, եթե տեղեկությունները տրամադրվում են առձեռն կամ էլեկտրոնային փոստով, իսկ ֆաքսով կամ փոստով առաքելու դեպքում գանձվում է միջնորդավճար ըստ Բանկում գործող սակագների:

Հաճախորդների բողոք-պահանջների եվ դիմումների քննարկման ընթացակարգ

Բանկին որևէ բողոք-պահանջ ներկայացնելու համար
դիմեք մեզ.